Category: Բոլոր նորությունները

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը՝ AGRIS թվային ընտանիքի անդամ

Օրերս ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կրկին ստացել է մետատվյալների մատակարարի կարգավիճակ, իսկ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը ինդեքսավորվել է AGRIS շտեմարանում (փաստացի հասանելիությունը՝ հուլիսից): ՀԱԱՀ գիտական գրադարանը ոչ վաղ անցյալում համագործակցում էր ՄԱԿ-ի ՊԳԿ դեպոզիտար գրադարանի հետ եւ փաստորեն AGRIS հարթակ մուտք գործելու հասանելիություն ուներ: Սակայն մի շարք [...] Read More

Քսանամյա նվիրում եւ կաղնիներ. Սաթենիկ Պետրոսյան

Ամեն աշխատանքային առավոտ Չարենցավանից Երեւան  շտապելու պատճառը գրասեղանիդ սպասող ուսումնամեթոդական գրականության տրցակն է, համակարգչումդ` գիտական ամսագրի ընթացիկ համարի հոդվածները: Այս ամենը` հերթով, կարգով, ըստ ժամանակացույցի, խմբագրում, սրբագրում, հանձնում ես հրապարակման: Սա է քո աշխատանքը, որն անում ես արդեն երկու տասնամյակ, անում ես սիրով, պատասխանատվությամբ, համեստորեն: Սիրելի՛ Սաթենիկ,  մեր լավ ու բարի ընկեր, մի զրույցի ժամանակ [...] Read More

ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է Հենզել Գեղամյանի նվիրած գրքերով

ՀԱԱՀ գիտական գրադարանը վերջերս լուրջ համալրում է ստացել՝ 662 կտոր մասնագիտական գրականության տեսքով։ Այս արժեքավոր համալրումը կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համալսարանի շրջանավարտ Հենզել Վրթանեսի Գեղամյանի առատաձեռն նվիրատվությունն է։ Ֆրանսիայից, որտեղ բնակվում է պարոն Գեղամյանը սկսած 1975-ից, ուղարկված գրքերը գլխավորապես ռուսերեն են, կան նաեւ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն բարձրարժեք գրքեր։ Դոկտոր Գեղամյանը գիտական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ [...] Read More

Ընդլայնված գիտխորհուրդ․ տնտեսագիտականում ամփոփեցին ՈՒԳ շաբաթը

Այսօր՝ մայիսի 29-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ ՈՒԳ շաբաթն ամփոփելու եւ անելիքները հստակեցնելու համար: Բացելով այն, դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը գոհունակություն հայտնեց կատարված ահռելի աշխատանքի համար. «Ուսանողական գիտական ընկերությունը հրաշալի դպրոց է, որ սկսվում է ամբիոններից եւ շարունակվում ընդհուպ մինչեւ միջազգային հարթակներ»: Ամբիոնները երեշխավորել էին 31 աշխատանք: Ներկայացվեց [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը ՀԱԱՀ վարժարանի շրջանավարտներին, ծնողներին, մանկավարժներին

Հարգելի գործընկերներ, սիրելի շրջանավարտներ։ Վարժարանի մանկավարժական հանրույթի համար այսօր շատ կարեւոր եւ հիշարժան օր է․ սիրելի գործընկերներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս շրջանավարտների հերթական խմբին, որին տարիներ շարունակ տվել եք արժեքավոր գիտելիքներ եւ նվիրել ձեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ձեր հոգու լույսը։ Այսօր կարեւոր ու տոնական օր է համալսարանի ամբողջ մեծ ընտանիքի համար, քանի որ մենք բոլորս [...] Read More

Վերջինը՝ անխուսափելիորեն. ամենահուզիչ օրը՝ բոլոր տարիքային խմբերի համար

Առանց բացառության: Հուզվում են ուսուցիչները, սաները, շրջանավարտների ծնողները: Այս տարակարգերից դուրս մյուսներս էլ հիշում ենք մերը… անկախ ժամանակային մեեեծ վիհ հիշեցնող բացատից: Եւ այսպես՝ միշտ, ամեն տարի սպասված, հախուռն, խենթ ու խելառ, անմոռանալի: Շրջանավարտները լավ էին պատրաստվել՝ երգ, պար, մանրապատումներ (էլ ինչ վերջինզանգյան մանրապատումներ առանց ուսուցիչների «տնազը դնելու»՝ սիրառատ, բարեկամաբար, անչար), հետո էլի՝ երգ-պար, իմպրովիզներ, [...] Read More

Միջազգային մրցույթ՝ տարվա ուսանող․ խելացի, պատրաստակամ եւ համեստ

Անվայելության չափ համեստ Ռազմիկ Դանիելյանը կտրականապես մերժեց նկար տալ կամ լուսանկարվել: Բացառվում է: Չի սիրում: Զարմանում է՝ ինչի՞ համար: Իսկ մենք ընդամենը ուզում էինք, որ ագրարայինցիները հականե-հանվանե ճանաչեն այս տարվա լավագույնին: Սովորում է հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն կրթական ծրագրի մագիստրատուրայում: ՈՒԳԸ վերջին՝ 23-րդ նստաշրջանում, ֆակուլտետային փուլը փայլուն հաղթահարելուց հետո զեկուցում կարդաց նաեւ Զարթոնքում՝ լիագումար [...] Read More

Հայաստանը մեծ երկիր է, իսկ Ագրարայինը ճիշտ ուղու վրա է․ Էնդրյու Գալեա

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ մայիսի 24-ին, ընդունել է Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի (MCAST) Բիզնեսի կառավարման եւ կոմերցիայի ինստիտուտի տնօրեն Էնդրյու Գալեային։ Գործընկերները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ եղավ երկու երկրներում գյուղատնտեսության ոլորտի առկա զարգացումներին եւ մարտահրավերներին արձագանքելու՝ MCAST-ի եւ ՀԱԱՀ-ի կարողունակությանը, ոլորտի համար արդիական գիտելիքներով, հմտություններով եւ փորձով մասնագետների պատրաստման [...] Read More

Հեղափոխությունը տիեզերական տեխնոլոգիաներում անխուսափելի է․ աշխատաժողով ՀԱԱՀ-ում

Մայիսի 23-ին ՀԱԱՀ-ում անցկացվեց տիեզերական պատկերների ստացման կիրառումներին նվիրված աշխատաժողով, որին մասնակցում էր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ոլորտի միջազգային կառույցների, ՀՀ ԳԱԱ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Վաղը՝ մայիսի 25-ին լրանում է հայկական տիեզերական առաջին արբանյակի՝ ARMSAT 1-ը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելու մեկ տարին, որին նվիրված միջոցառումների շարքում էր նաեւ այս աշխատաժողովը։ [...] Read More

Գեղեցիկ հոբելյան, որ մարդու անցած ճանապարհը արժեւորելու լավ հանգրվան է

Օրերս լրացավ  ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Երջանիկի Ոսկանյանի ծննդյան 70-ամյակը։ Պարոն Ոսկանյանը շնորհավորանքի ու անկեղծ գնահատանքի շատ ջերմ խոսքեր լսեց հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ, որին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության [...] Read More