Category: Բոլոր նորությունները

Առաջինկուրսեցիները էրեբունիում

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը եւ Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանն այն հաստատ համոզումն ունեն, որ մասնագիտական պատրաստվածությունից զատ, Ագրարայինի ուսանողներին անհրաժեշտ է նաեւ հաղորդակից դարձնել ազգային մշակութային արժեքներին։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան տնտեսականի եւ այլ ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների այցի նախաձեռնումը, ահա, այդ համոզման գործնական մարմնավորումն էր։ Ագրարայինցիներին դիմավորեց փոխտնօրեն, ուրարտագետ Վահե [...] Read More

Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալլադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է 1 ուսանողի տեղի համար մրցույթ 2022-23 ուս․տարվա գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով (փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների)։ Դիմումների վերջնաժամկետն է 2022 թ․-ի հոկտեմբերի 24-ը (23։59 Իսպանիայի [...] Read More

Արդեն ավանդական դարձած էրազմուսյան օրեր

Միջազգային կապերի դեպարտամենտը դոցենտ Գարեգին Համբարձումյանի ղեկավարությամբ ամեն տարի հոկտեմբերյան այս ժամանակաշրջանում անցկացնում են Էրազմուսյան օրեր: Թիրախում առաջինկուրսեցիներն են: Այսօր, հոկտեմբերի 13-ին հրավիրված էին բոլորը, բացի տնտեսագիտության եւ ագրոբիզնեսի ֆակուլտետի սաներից: Նրանց հետ հանդիպումը կկայանա վաղը: Նպատակը՝ նոր համալրմանը իրազեկել, ներկայացնել գործընկեր համալսարանների մեծ աշխարհագրությունը, փոխանակման ծրագրերին դիմելու, մրցույթին մասնակցելու կարգն ու հնարավորությունները: Միշտ տեղեկացված [...] Read More

Փոխգործակցության հուշագիր Կոկա-Կոլա ՀԲՔ-ի հետ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲԸ-ի մեջեւ երկարամյա փոխգործակցությունը օրերս նշանավորվեց հուշագրով։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի ստորագրություններով հուշագրի օրինակները փոխանակեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նելլի Փուրթոյանը։ Գործընկերության՝ հուշագրով նախատեսված գործողություններն ու ծրագրերը ներառում են ՀԱԱՀ-ի՝ որպես ագրարային [...] Read More

Վերապատրաստում եւ աշխատաժողով GeoTAK նախագծի շրջանակում

Որպես հայաստանյան համալսարանական գործընկերներից մեկը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը երրորդ օրն է ինչ հյուրընկալել է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից համակարգվող «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» նախագծի շրջանակում վերապատրաստման հերթական դասընթացը։ Էրասմուս+ ՀԳ1 միջազգային ծրագրից ղեկավարվող GeoTAK-ի հիմնական նպատակը երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթության զարգացումը եւ [...] Read More

Լոռեցի երիտասարդները մեղվաբուծական հմտություններ են սովորում

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում Լոռու մարզի երիտասարդների համար անվճար «Միածաղկային մեղվաբուծություն» թեմայով դասընթաց են անցկացրել «Հաթերք Ֆուդ» ՍՊԸ-ի  հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը եւ գլխավոր մեղվաբույծ Վլադիմիր Հովսեփյանը։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին  տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: [...] Read More

Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում բացվեց մեծ հայուհու արձանը

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին ICARE հիմնադրամի Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ZYAC)՝ Պռոշյան համայնքում, բացվեց ականավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս, ազգային գործիչ Զապել Եսայանի արձանը։ Հիմնադրամի կազմակերպած գեղեցիկ միջոցառման հյուրերը, չնայած անձրեւին, հաճույքով հաղորդակից դարձան թե եսայանական շնչին եւ թե արվեստի գործերի ու գյուղատնտեսական մթերքների ցուցահանդեսին։ Պոլսում ծնված, Եվրոպայում եւ Խորհրդային Հայաստանում բուռն գործունեություն ծավալած եւ որպես [...] Read More

Վերադարձ ակունքներ․ ԱՄՆ գյուղդեպարտամենտի երախտավորները Ագրարայինում

Հոկտեմբերի 10-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայաստանյան լեգենդար առաքելության՝ Մարկետինգի աջակցության ծրագրի (ԳԴ ՄԱԾ, գործել է 1992-ից 2005 թթ․) մի քանի ղեկավարների, որոնք Հայաստանում են ծրագրի 30-ամյա հոբելյանի շրջանակում։ Վաշինգտոնում ծրագրի համադրող Թիմ Գրոսերը, 2000-2002 թթ․ տնօրեն Քրեյգ Ինֆանգերը, ծրագրի վերջին տնօրեն Ջեֆրի Էնգելսը եւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (հիմնադրվել է 2000 թ․) [...] Read More

Էրազմուսյան օրեր ՀԱԱՀ-ում

«Էրասմուսյան օրեր» #ErasmusDays միջոցառման շրջանակում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմակերպում է Էրազմուս+-ի տեղեկատվական հանդիպումներ։ Հանդիպումների ժամանակ կներկայացվեն ՀԱԱՀ-ում գործող էրազմուսյան հնարավորությունները, դիմելու պայմանները եւ, վերջապես, թե ինչպես է էրազմուսյան այցը փոխում մարդու կյանքը․․․ Առավել խրախուսվում է ՀԱԱՀ առաջին կուրսեցիների մասնակցությունը միջոցառմանը։ Հանդիպումները կկայանան Ագրիթեք լսարանում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ)։ Եվ այսպես՝ 13․10․2022, ժ․ 12։30 - [...] Read More

Արարարտի պետական քոլեջի ուսանողները կողմնորոշվում են

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հոկտեմբերի 7-ին կազմակերպել էր մասնագիտական կողմնորոշման նպատակ հետապնդող հերթական այցը․ այս անգամ հյուրնըկալեցինք Արարատի պետական քոլեջի 2-րդ եւ 3-րդ կուրսի ուսանողներին։ Բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը արարատցի պատանիներին ու աղջիկներին նախ ընդունեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում եւ հակիրճ շնորհանդեսով ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ուսումնառության եւ դասավանդման նոր միջավայրը, շուկայում մեծ պահանջարկ [...] Read More