Category: Բոլոր նորությունները

Ուսման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More

Վերապատրաստում Սալոնիկի Արիստոտել համալսարանում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2024 թ. հոկտեմբերի 7-11-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Սալոնիկի Արիստոտելի համալսարան (Հունաստան): Այն Հունաստանի ամենախոշոր համալսարանն է, որը հիմնադրվել է 1925 թվականին: Համալսարանն ունի 10 ֆակուլտետ 40 ստորաբաժանումներով: Գյուղատնտեսական ստրոբաժանումը մտնում է գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ շրջակա միջավայրի ֆակուլտետի մեջ, եւ ունի 5 ամբիոններ՝ բուսաբուծության, անասնաբուծության, [...] Read More

Հայաստանում կանցկացվի ագրոանտառաբուծության առաջին խորհրդաժողովը

Հոկտեմբերի 25-ին կկայանա ագրոանտառաբուծության՝ Հայաստանում առաջին խորհրդաժողովը (AFCA 2024)՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ Նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին, ՀԱԱՀ Ագրիթեք սրահում տեղի կունենա «Ագրոանտառաբուծություն․ գործելակերպերը Հայաստանում եւ աշխարհում» խորագրով քննարկում (սկիզբը՝ ժ․ 14։00-ին, գրանցումը՝ 13։30-ից)։ Իսկ հոկտեմբերի 26-ին կկազմակերպվի դաշտային օր՝ համատեղ այցելություն FORACCA [...] Read More

Ուսման կամ պրակտիկայի հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ՝ Ագրոբիզնեսի դեպարտամենտի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Հնարավոր [...] Read More

Վարչապետը երեք բուհերի ներկայացուցիչներին ներկայացրել է Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերը

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պոլիտեխնիկական համալսարանում ներկայացրեց «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի տեխնոլոգիական կլաստերը՝ Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանների կրթագիտական ստորաբաժանումների եւ ուսանողական կազմի ներկայացուցիչների համար։ Վարչապետի ներկայացումից առաջ Մյունխենի տեխնիկական համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորը նեկայացրեց իր համալսարանի գործունեությունը եւ «Ակադեմիական քաղաք» [...] Read More

AFISHE. Եւս մեկ աղյուս դրվեց որակյալ կրթության պատին

Այն մտքին, որ ներկա «մասնագիտական կյանքի» անբաժանելի մասն է դառնում ցկյանս կրթությունը, ոչ ոք չի առարկում, սակայն միշտ չէ, որ կա ակտիվ ցանկություն կամ ստեղծվում է հնարավորություն դրա մասնակիցը դառնալու: Որակյալ կրթություն ապահովելու համատեքստում անգնահատելի են մեթոդաբանական հարցերը, ավելի պարզ լեզվով` այնքան կարեւոր չէ, թե ինչ ես ասում, որքան՝ թե ինչպես ես ասում:  AFISHE («Կանաչ [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակի համար ուսանողը պետք է ներկայացնի [...] Read More

Օսկար Էքդալ. Ագրարայինը շատ կարեւոր է ՀՀ-ի համար եւ ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերը։ Նշվեց Պարենի համաշխարհային օրը

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին նշում էինք Պարենի համաշխարհային օրը (1945-ին է մեկնարկել) եւ մեծ դահլիճում հյուրընկալել էինք միջազգային հիշյալ եւ ոչ միայն, կազմակերպությունների ներկայացուցիչների, ագրարային ոլորտի պատասխանատուների, հաջողությունների հասած ագարակատերերի: Այս տարի օրվա խորագիրն էր՝ «Պարենի իրավունք՝ ավելի լավ կյանքի եւ ապագայի համար»: Միջոցառումը վարում էր Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանը։ Ճեմասրահում ցուցադրված [...] Read More

Բարձրացել է հետազոտությունների կիրառական արդյունավետությունը․ գիտխորհուրդը հաստատեց տարեկան եւ ամփոփիչ հաշվետվությունները

Գիտական խորհրդի երեկվա՝ հոկտեմբերի 15-ի հերթական նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ, օրակարգի առաջին հարցով հաստատվեցին 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ՀԱԱՀ անվանական կրթաթոշակառուները (թեկնածուների ցուցակը ներկայացրեց ՈՒԳԿՎ պետ Արմեն Աղասարյանը)։ Հարցի առնչությամբ պարոն Զաքոյանը շեշտեց ուսանողներին հետազոտական ծրագրերում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտությունը։ Երկրորդ հարցով քննարկվեցին եւ հաստատվեցին գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսա­վորմամբ ՀԱԱՀ-ում [...] Read More

Նոր գրքեր․ լույս է տեսել Ռոզա Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» մենագրության երկհատորյակը

Լավ դասախոսը անգնահատելի դեր ունի իր սաների ճակատագրում: Իսկ դասագրքեր ստեղծող լավ դասախոսը ավելի մեծ թվով մարդկանց կյանքում կարող է անջնջելի (բնականաբար՝ միայն լավ իմաստով) հետք թողնել: ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ լույս է տեսել Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ռոզա Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» երկհատորյակը բուհ ընդունվողների համար, համապատասխանաբար՝ «Ընդհանուր քիմիայի հիմունքները» եւ «Անօրգանական [...] Read More