Category: Բոլոր նորությունները

Կանզասի նահանգապետը, գյուղատնտեսության քարտուղարը եւ Ազգային գվարդիայի հրամանատարն այցելեցին Ագրարային համալսարան

Այսօր՝ հունիսի 22-ին Ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ Կանզասի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության 20-ամյակի առթիվ ժամանած պատկառելի պատվիրակությանը՝ նահանգապետ Լորա Քելիի, Կանզասի գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի եւ Կանզասի նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Պատվավոր հյուրերին ընդունեցին ՀԱԱՀ [...] Read More

«Մեդիամարտ»-ում Վանաձորի ագրարայինցիները երրորդ հորիզոնականում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցության մասնագետ Նազելի Ավագյանը, Լոռու մարզկենտրոնի բուհերի ուսանողների համար  վերջերս իրականացրեց «Թվային միջավայրում պաշտպանված եւ մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող ուսանողների համար» [...] Read More

7 –օրյա ճամբար Աղավնաձորի ‹‹Զարթոնք›› հանգստյան տանը

ՀԱԱՀ ‹‹Զարթոնք›› հանգստյան տանը մեկնարկում է ‹‹Ագրոճամբարը››: Շտապե՛ք ամրագրել  Ձեր երեխաների եւ մտերիմների  համար, եթե նրանք 11–ից 17 տարիքային խմբում են: Դարձրե՛ք նրանց ամառային հանգիստը ուսուցողական, ինքնատիպ եւ հիշարժան: Նոր վերանորոգված եւ բարձրակարգ ճամբարը գտնվում է Աղավնաձորի հրաշագեղ ու գողտրիկ բնության գրկում: Ագրոճամբարում յոթնօրյա հանգիստը մեկ հերթափոխի համար արժե 68 հազար դրամ: Երեքանգամյա բարձրակարգ սնունդը [...] Read More

Վերապատրաստում Էրազմուս+ ծրագրի շրջանակում օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, ինչպես նաեւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն [...] Read More

Հիմնարար գիտություն. Բառարանը որպես մասնագիտության փայլուն յուրացման ուղիղ ճանապարհ

Միջնադարում բժշկագիտական երեք լեզվից մեկը հայերենն էր՝ լատիներենի եւ արաբերենի հետ հավասարազոր: Դեղագիտական գրականության եզրույթներն էլ բերվում էին մեր լեզվում եղած համարժեքների հետ միասին: Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու հեղինակության, նրանց հիմնած դպրոցների հետեւանքներն էին, որ երկար կյանք ունեցան, մինչեւ նոր ժամանակներ… Բառարանն ու հանրագիտարանը ամենահիմնարար շտեմարաններն են եւ հաճախ չեն ստեղծվում: Հեշտությամբ չեն ստեղծվում: [...] Read More

ՀԱԱՀ-ը համագործակցության պայմանագիր է կնքել Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շջանակում

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային գիտահետազոտական կենտրոն» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Անդրեյ Ռոնժինը համագործակցության պայմանագիր են ստորագրել հունիսի 13-14-ը Երեւանում կայացած Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում։ Պայմանագրի նպատակն է կողմերի միջեւ համագործակցություն զարգացնել գիտահետազոտական եւ կրթական գործունեության, տեղեկատվության եւ գիտական փոխանակման ոլորտներում։ Պայմանագրով ամրագրվել է միջազգային, եվրոպական եւ [...] Read More

AFISHE նախագծի ծրագրային երկրորդ հանդիպումը Նիտրայում

«Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի երկրորդ հանդիպումը վերջերս կայացավ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում (Նիտրա)։ Մասնակցում էին նախագծի անդամ բոլոր հաստատությունների ներկայացուցիչները (ՀԱԱՀ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Դուբրովնիկի համալսարան, Պորտոյի համալսարան, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, [...] Read More

Եռակողմ հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի, Սյունիքի մարզպետարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ

Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է Սիսիան եւ Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ինչպես տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր [...] Read More

Ուր են տանում ագրոտեխնոլոգիաները մարդկությանը․ Լեւոն Մինասյանի արժեքավոր փորձը

Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը, որ Հայաստանում է Birthright Armenia (Դեպի Հայք) հիմնադրամի երկշաբաթյա կամավոր փորձնակության առաքելությամբ, երկու հանդիպում է անցկացրել Ագրարային համալսարանում՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների եւ ոլորտի գործող մասնագետների հետ։ Առաջին հանդիպման ժամանակ Լեւոնը ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ նշելով, որ ապրել է Սիլիկոնյան հովիտում, ունի 10 տարվա [...] Read More

Տեղի կունենան «Գինու բիզնես» խորագրով միջազգային համաժողով եւ ամառային դպրոց

Հուլիսի 17 – 21-ը Հայաստանում կլինի Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի դասախոսների խումբը՝ ելույթ ունենալու եւ դասախոսություններ վարելու հուլիսի 17-ին կայանալիք «Գինու բիզնես» խորագրով համաժողովում եւ դրան հաջորդող ամառային դպրոցում: Համաժողովը կազմակերպվում է Գայզենհայմի համալսարանի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության շրջանակում: Համաժողովը կկայանա հուլիսի 17-ին, [...] Read More