Category: Բոլոր նորությունները

The-Microbiologist պարբերականը մեր գործընկերների հետազոտությունների մասին

The-Microbiologist» պարբերականը անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի գիտնականների՝ վարիչ, կ.գ. դոկտոր Աստղիկ Փեփոյանի ղեկավարությամբ իրականացրած ուսումնասիրություններին: «Հայ  հետազոտողները նախազգուշացնում են, որ հարկ է վերանայել ջրի որակի գնահատման չափորոշիչները, որպեսզի կանխվի հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձեռքբերման տարածումը: ISO 9308-1:2014-ը պետք է ներառի նաեւ այդ կայունությունը բնութագրող կետը: Սեւանա լիճը Անդրկովկասում խմելու [...] Read More

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի իտալացի փորձագետի այցը

Ավարտվեց Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հերթական այցը Հայաստան։ Պրոֆեսոր Ներին նախագծի իրակացման տարիներին (կավարտվի այս տարեվերջին) փորձագիտական ծանրակշիռ աջակցություն է տրամադրել ՀԱԱՀ Ոսկահատի տնտեսությունում ինտենսիվ այգու հիմնման եւ պտղաբուծության թեմաներով ձեռնարկների պատրաստման գործում։ Պրոֆեսոր Ներիի այցը մեկնարկեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր [...] Read More

Գիտխորհուրդ․ ագրարային ճարտարագիտության երեւակվող հեռանկարը

Այսօր՝ մարտի 24-ին, կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը նիստը սկսեց մասնագիտական կողմնորոշման տարաբնույթ աշխատանքներին աջակցելու համար ամբիոններին շնորհակալություն հայտնելով: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀԱԱՀ անվանական կրթաթոշակառուների հաստատմանը, որի մասին զեկուցմամբ հանդես եկավ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Գիտխորհրդի հաստատումից հետո ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, [...] Read More

Մեկնարկել են դուալ կրթական ծրագրերի իրազեկման միջոցառումները

Մարտի 22-ին մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման»  ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած եւ ներդրած դուալ կրթական ծրագրերի իրազեկման միջոցառումների շարքը։ Դրանց նպատակն է ՀՀ հիմնական դպրոցների 8-ից 9-րդ դասարանցիների շրջանում տեղեկություններ տարածել գործող դուալ կրթական համակարգի եւ նմանօրինակ կրթական ծրագրերի, մասնավորապես՝ ՀԱԱՀ-ում ներդրված ծրագրերի առավելությունների վերաբերյալ։ Իրազեկման միջոցառման ընթացքում տեղի [...] Read More

Սահմանվել է մագիստրատուրայի անվճար տեղերի քանակը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա, պետության՝ նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերը՝ 14: Ընդունելության տեղերը ձեւավորելիս հաշվի է առնվել ՀՀ [...] Read More

Հանդիպում գործատուների հետ AFISHE նախագծի շրջանակում

Մարտի 16-ին տեղի ունեցավ գործատուների հետ հանդիպում՝ AFISHE «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում: Հանդիպմանը ներկա էին ծրագրի համակարգող ՀԱԱՀ-ի թիմը եւ հայաստանյան մյուս երկու գործընկերների՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաեւ [...] Read More

Մեկ օր Ագրարայինում.իրականությունը գերազանցեց այցելուների ակնկալիքները

«Մեկ օր Ագրարայինում» նախագծի շրջանակում այսօր՝ մարտի 17-ին, համալսարանը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի դպրոցականներին, որոնց միացան նաեւ ՀԱԱՀ վարժարանի սաները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը ներկայացրեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նոր ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում 2023 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ջերմ եւ օգտակար հանդիպում թիվ 112 դպրոցում

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում մարտի 15-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Էթերի Ստեփանյանը, ՈւԽ նախագահ Մարիա Կրտիկաշյանը, ՈւԳԸ նախագահ Արտյոմ Գասպարյանը հյուրընկալվեցին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցում։ ՀԱԱՀ ներկայացուցիչները աշակերտներին համառոտ ներկայացրեցին համալսարանի առաջարկած՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունները, արդիական կրթական ծրագրերը, թվային տեխնոլոգիաների եւ նորագույն գործելակերպերի վրա հիմնված ուսումնահետազոտական [...] Read More

Խաղողի էտի գործնական դաս դուալ կրթական ծրագրի շրջանակում

Երեկ՝ մարտի 15-ին, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ Բելլա Գրիգորյանը հերթական գործնական դասն է անցկացրել ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունում, այս անգամ՝ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ ծրագրով սովորող Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների (2-րդ սերունդ) մասնակցությամբ։ Խաղողի վազերի ուսուցողական էտին մասնակցում էր նաեւ նույն ամբիոնի դոցենտ Արտեմ Օհանյանը: Ուսանողները մեծ եռանդով էին [...] Read More