Category: Բոլոր նորությունները

Ավարտական աշխատանքներ. Ամենամեծ հաջողությունը այս գաղափարները կյանքի կոչելը կլինի

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ագրոբիզնես եւ ֆինանսներ-2 մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչները պաշտպանում էին ավարտական թեզերը. Իջեւանի գինու կոնյակի գործարանի՝ որպես գինու տուրիզմի կարեւոր հանգրվան դառնալու հնարավորություններն եւ Խաչիկ գյուղի գյուղատնտեսության բնութագրերը՝ քաղաքական-տնտեսական-ընկերային դիտանկյուններից, ՙԻբարի՚ ապրանքանիշի նորարարական եւ առողջ ապրելակերպի պահանջներին համապատասխան արտադրանքի ընդլայնման ու նոր շուկաներում հաստատվելու հնարավորությունները: Երիտասարդները այնքան սիրով ու բանիմացությամբ էին ավարտաճառերը գրել, որ [...] Read More

Բուհ + արտադրություն․ ջրի եւ ընդհանրապես՝ բնության հանդեպ երկյուղածությամբ

Օրերս, Մասիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպման էին հրավիրվել մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ի ՈՉՀՄՎՄ բաժնի պետ Կարեն Մեսրոպյանը: Հիշյալ համայնքում լուրջ խնդիրներ կան կոյուղաջրերի հեռացման հետ կապված: Հարցի լուծումը՝ այդ ցանցի ստեղծումը, հրամայական է, քանզի բնապահպանական լուրջ մտահոգությունների պատճառ է դառնում: Մեր երկրի այլ բնակավայրերում եւս առկա են հոսքաջրերի եւ կոյուղաջրերի հետ [...] Read More

ՀԱԱՀ-ում SMARTI նախագծի արդյունքներն արդեն նկատելի են

Փետրվարի 16-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր  SMARTI («Աջակցություն ագլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը  եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի գործընկեր ուսումնական հաստատության` Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի ներկայացուցիչներ Ամանդա Մասոնին և Քեյսի Բոմոնտին: Հանդիպման առաջին մասում Ագրիթեք սրահում հյուրերը վարպետության դաս անցկացրեցին ՀԱԱՀ ուսանողների եւ աշխատակիցների համար՝ ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում կիրառվող [...] Read More

Ուիզ քոդ ակադեմիայի սաները ծանոթացել են ՀԱԱՀ ճարտարագիտական մի շարք սարքավորումների

Օրերս ՀԱԱՀ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արա Ամիրյանն ընդունել է Ուիզ քոդ ակադեմիայի սաներին՝ հիմնադիր տնօրեն Մարինե Կոստիկյանի գլխավորությամբ։ Ակադեմիայի պատվիրակությունը, հիմնականում՝ միջին դասարանների աշակերտներ, մեծապես հետաքրքրված էին ՀԱԱՀ ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգի, ինչպես նաեւ ջրային եւ հողային ռեսուրսների [...] Read More

Օրգանական գինեգործություն․ դեռեւս 2012-ից ԵՄ-ն հստակեցրել է այս ոլորտին ներկայացվող պահանջները

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսեցիները երեկ՝ փետրվարի 14-ին, ինքնուրույն աշխատանքներ էին ներկայացնում Օրգանական գինեգործություն առարկայից: Դասախոսը՝ Արմեն Սոլոմոնյանը, կուրսը բաժանել էր հինգհոգանոց խմբերի, եւ հենց սկզբից շեշտենք, որ երիտասարդները հրաշալի-օրինակելի թիմային աշխատանք էին կատարել: 21-րդ դարի առաջին տասնամյակից ԵՄ-ն որոշումներով հստակեցրել է օրգանական խաղողագործության եւ գինեգործության բնութագրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Այսօր [...] Read More

Դասը գինեգործարանում․ ուսումնաճանաչողական այց՝ զգլխիչ համտեսի ամփոփմամբ

Երեկ՝ փետրվարի 12-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողները «Օրգանական գինեգործություն» առարկայի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել «Ալլուրիա վայնս» ընկերություն, որը հայտնի է որպես խաղողի «Հաղթանակ» եւ «Կարմրահյութ» մշակաձեւերի վայրի խմորմամբ բարձրակարգ գինու ապրանքանիշի արտադրող։ Ընկերությունը 2016 թ․ հիմնադրել են Մաչանյան եղբայրները՝ Վաղարշապատ քաղաքում։ Երեք [...] Read More

Որակի նոր փոփոխականներ, աշխատանքային կիսամյակի հունձքն առատ է․ ռեկտորատի փետրվարյան նիստը

Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Պարոն Զաքոյանի հորդորով, զեկուցողները գլխավորապես կանգ առան կոնկրետ խնդիրների եւ դրանց լուծումների վրա՝ որպես ուղեցույց ունենալով ուսուցման որակի շարունակական բարձրացման հրամայականը։ Մասնավորապես, Ա․ Քոչինյանի [...] Read More

Համագործակցության հուշագրեր Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ագրարային բուհերի հետ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Տաջիկստանի տեխնոլոգիական համալսարանի, այդ համալսարանի՝ Իսֆարայի մասնաճյուղի, Կուլյաբի Տեխնոլոգիաների եւ նորարարական կառավարման ինստիտուտի, Տաջիկստանի տեխնիկական համալսարանի Խուջանդի պոլիտեխնիկական ինստիտուտի, ինչպես նաեւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի պատասխանատուների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 7-ին եւ 8-ին։ Հուշագրերով կողմերը ստանձնել են կրթության եւ գիտության զարգացման ոլորտում համագործակցության [...] Read More

Աշխատանքային կիսամյակից՝ աշխատանքի. Պարենամթերքի տեխնոլոգները ներկայացրին իրենց ձեռքբերումները

Այսօր՝  փետրվարի մեկին, «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն ամփոփեցին աշխատանքային կիսամյակի արդյունքները: Նախքան ուսանողների ելույթները ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը ողջունեց արդյունքների ամփոփմանը ներկա ուսանողներին ու գործընկերներին՝ ընդգծելով, որ արդեն երկրորդ տարին է ֆակուլետի ուսանողները փորձուսուցումը, որպես աշխատանքային կիսամյակ, հաջողությամբ անցկացնում են ոլորտի առաջատար ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական կարեւոր հմտություններ: «Նրանցից շատերը, փորձուսուցման ընթացքում կայանալով [...] Read More

ԱՈՒԿ-ում ներկայացվեցին աշխատանքային կիսամյակի արդյունքները

Երեկ՝ հունվարի 29-ին, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց անցկացրած աշխատանքային կիսամյակի հաշվետվությունները։ Ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկություններում, հայտնի բանկերում ու մարկետինգային ընկերություններում անցկացված կիսամյակն, ընդհանուր առմամբ, հաջողված էր ԱՈՒԿ-ցիների համար․ հաշվետվությունները ցույց տվեցին, որ նրանք արժեքավոր գործնական փորձ, գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել հետագա մասնագիտական կարիերայի ճանապարհին։ Ուսանողները աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումը [...] Read More