Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի առկա ուսուցման չորրորդ կուրսի ուսանողները լսարանային դասաժամերը փոխարինեցին գործնական-կիրառական գիտելիքներ ամբարելու պատեհությամբ՝ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ում։ Սերունդները փոխվում են, իսկ բուհ-արտադրություն սիրալիր կապը անխախտ է մնում: Եւ դա հրաշալի է: Ուսանողներին ուղեկցում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։ [...] Read More
Գիտական խորհուրդն այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ եւ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի քարտուղարությամբ, դոցենտի գիտական կոչում շնորհեց 11 երիտասարդ գիտնականի։ Խորհրդի նախագահի զեկուցումից հետո գիտական կոչման հավակնորդները հակիրճ ներկայացրին իրենց գիտական գործունեությունը, մասնավորապես՝ անդրադառնալով թեկնածուի գիտական աստիճան ստանալուց ի վեր իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին։ Հավակնորդներն իրենց խոսքում պատիվ համարեցին ՀԱԱՀ-ի [...] Read More
Ուսումը շարունակելու կամ փորձուսուցման հնարավորություն Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա)
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցման նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More
Մարտի 22-ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների զարգացման սրահում հյուրընկալել էինք CryptoInvest նախագծի հիմնադիր Նատալյա Դենիսենկոյին եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Ելենա Մեսրոպյանին: Ելենայի ավարտաճառը նվիրված է եղել այս թեմայի ուսումնասիրությանը, իսկ գիտական ղեկավարը մեր բուհի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան է: Հենց տիկին դեկանն էլ ներկայացրեց հյուրերին եւ շեշտեց, որ ուսանողների [...] Read More
Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Վիեննայի BOKU համալսարանում ուսանելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում սովորող եւ անգլերենին տիրապետող (B2) մագիստրանտները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր սովորողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր [...] Read More
Ռեկտորատի երեկվա՝ մարտի 21-ի նիստում, որ նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որպես օրակարգի առաջին հարց քննարկվեցին 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփ տվյալները։ Ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներից, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր ուրվագծվեց թե առաջադիմության ու կարգապահության եւ թե ընթացիկ խնդիրների վերհանման ու հաղթահարման՝ ձեւավորված գործելակերպի արդյունավետության առումով։ Ինչպես միշտ, անկեղծ քննության առարկա դարձան խնդրին [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում 14 օրով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցա համալսարանի ոլորտներին https://www.uniroma1.it/en/node/24972: Դիմելու համար ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով պետք է ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ [...] Read More
Տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալվրիատի հեռակա ուսուցման «Ագրոէկոնոմիկա եւ սննդաարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ուսանողները բազմակողմանի քննության էին ենթարկել հայկական սննդաարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերությունների գործունեությունը՝ վերհանել կարեւոր, արդիական խնդիրներ, հանդես եկել ընկերություններին ուղղված արժեքավոր առաջարկություններով՝ սկսած արտադրական ռեսուրսների օգտագործման բարելավման հնարավորություններից մինչեւ ռազմավարական պլանավորման կատարելագործում եւ կառավարման արդյունավետության բարձրացում: Հատկանշական է, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը մեկ կիսամյակով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին` https://corsidilaurea.uniroma1.it/en: Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական [...] Read More