Category: Բոլոր նորությունները

Ուսման հնարավորություն Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր [...] Read More

Շարունակում ենք աշխատել, ինչպես աշխատում էինք․ ռեկտորատի հերթական նիստը

Ռեկտորատի երեկվա՝ մարտի 21-ի նիստում, որ նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որպես օրակարգի առաջին հարց քննարկվեցին 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփ տվյալները։ Ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներից, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր ուրվագծվեց թե առաջադիմության ու կարգապահության եւ թե ընթացիկ խնդիրների վերհանման ու հաղթահարման՝ ձեւավորված գործելակերպի արդյունավետության առումով։ Ինչպես միշտ, անկեղծ քննության առարկա դարձան խնդրին [...] Read More

Դասավանդման հնարավորություն Հռոմի Սապիենցա համալսարանում (Իտալիա)

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում 14 օրով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցա համալսարանի ոլորտներին https://www.uniroma1.it/en/node/24972: Դիմելու համար ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով պետք է ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ [...] Read More

Ագրոէկոնոմիկայի մասնագետների ավարտաճառերն աչքի էին ընկնում մրցունակ, առեւտրայնացվող գաղափար-առաջարկներով

Տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալվրիատի հեռակա ուսուցման «Ագրոէկոնոմիկա եւ սննդաարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ուսանողները բազմակողմանի քննության էին ենթարկել հայկական սննդաարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերությունների գործունեությունը՝ վերհանել կարեւոր, արդիական խնդիրներ, հանդես եկել ընկերություններին ուղղված արժեքավոր առաջարկություններով՝ սկսած արտադրական ռեսուրսների օգտագործման բարելավման հնարավորություններից մինչեւ ռազմավարական պլանավորման կատարելագործում եւ կառավարման արդյունավետության բարձրացում: Հատկանշական է, [...] Read More

Ուսումը Հռոմի Սապիենցա համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը մեկ կիսամյակով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին` https://corsidilaurea.uniroma1.it/en: Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական [...] Read More

Ուսումը կամ փորձուսուցումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի ԳԳԱԲ համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը կամ փորձուսուցումը շարունակելու (2 տեղ) եւ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Ուշադրություն․ կարող են դիմել միայն Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները, բացառությամբ առաջին եւ [...] Read More

Երիտասարդների ստեղծարար ներուժը պետք է գրագետ հունով ընթանա

Երեկ՝ մարտի 14-ին, ուսանողների հաջողության կենտրոնում քոլեջի եւ բակալավրիատի տնտեսագիտական մասնագիտությունների սաները հանդիպեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի թիմի ներկայացուցիչներ Անահիտ Մարդոյանի եւ Լիլիթ Հակոբյանի հետ, որոնք հանգամանորեն ներկայացրին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը: Այն մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին եւ կավարտվի 2026-ի տարեվերջին: Իրականացվում է Եւրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» [...] Read More

Հրաչյա Զաքոյանը մասնակցել է ՎԿԳՀ ռեկտորների խորհրդաժողովին

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր, որտեղ մարտի 4-ից-7-ը մասնակցել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ Արեւելյան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Քննարկման հիմնական թեման Ագրարային մենեջմենտ միջազգային մաագիստրոսական ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող տեղեկատվության փոխանակումն ու հետագա գործակցության թիրախների ճշգրտումն էին։ Ռեկտորների քննարկման առարկա են դարձել կիրառական գիտությունների [...] Read More

Մասնագիտական ճիշտ կողմնորոշումն արժանավայել համալրման նախապայման

Շարունակում են մեր բուհ այցելել երկրի ավագ դպրոցների, քոլեջների սաները: Սա կարեւոր գործընթաց է ե՛ւ պատանիների համար, որոնք ծանոթանում են ապագա մասնագիտության նրբերանգներին, ե՛ւ բուհի, քանզի խելամիտ, գիտակցաբար ընտրություն կատարած ուսանողն ամենացանկալին է, սպասվածը: Այսօր՝ մարտի 14-ին, հյուրընկալել էինք Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսեցիները: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր՝ հանդիպում [...] Read More

Դասավանդման փորձառություն Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․ փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, որը մանրամասնորեն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաեւ ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն  օրը հանդիպում եմ [...] Read More