«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-իմարտի 4-ին, 14․00-ին,, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Արարատ Մոսինյանին՝ 093/091 201604 համարներով: 1. Օտարման առարկա գյուղատնտեսական կենդանիների տվյալները Հետևյալ հղմամբ տեղադրված են գյուղատնտեսական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետեվյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: 1. «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի 2. «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի 3. «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի 4. «Ագրոկենսատեխնոլոգիա գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի 5. «Ոսկեհատի խաղողագինեգործություն գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի: Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի գիտական [...] Read More
Փետրվարի 24-25 -ին ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցավ կենտրոնի գիտաշխատողների հերթական հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Բիոքիմիական ֆիզիկայի ինսիտուտի Բիոքիմիական ֆիզիկայի և բույսերի մետաբոլիզմի ինժիներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտ. թեկնածու Յուրի Մարտիրոսյանի և ՌԴ Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԿԳԹ Վալենտինա Մարտիրոսյանի հետ։ Քննարկվեցին համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ընթացիկ արդյունքները։ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցաբար նախաձեռնել և իրականացնում է աշխատանքներ՝ «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» (ԳԿՏՄ) միջկառավարական միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ։ Այս գործընթացը հնարավորություն է ընձեռում ազգային տեղեկատվական համակարգի ստեղծման և կենսաբազամազանության օրգանիզմային մակարդակում միջազգային չափորոշիչներով տվյալների հավաքագրման և հրապարակման համար։ ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող ԲիոԴատա [...] Read More
Ուսանողական խորհրդի եւ տեխնոլոգիական ֆակուլտետի նախաձեռնությամբ եւ ջանքերով, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի օժանդակությամբ, փետրվարի 25-ին հյուրընկալել էինք երկրի տարբեր դպրոցների եւ մասնագիտական ուսումնական հաստատոթյունների սաներին, որպեսզի հնարավորություն ունենան ի մոտո, ներսից տեսնելու-տեղեկանալու մեր մասնագիտությունների դերի, կարեւորության մասին, նաեւ՝ որ բառի ամենաբուն իմաստով զգան դրանց համն ու անուշ բույրը: Մեծ դահլիճում պատանիներին ողջունեց ռեկտոր Վարդան [...] Read More
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներից եթե ոչ լավագույնը, ապա լավագույն եռյակում է Աշոտ Խարատրյանը, որն ավարտել է մեր բուհի ագրոնոմիական ֆակուլտետն ու կրթությամբ, ներքին ջիղով, «ուղն ու ծուծով» գիտե ագրարային ոլորտի՝ ձեռքբերումներն ու շտկելու հրամայական կարիք ունեցող խնդիրները: Եւ խոսքն էլ կուռ է, առանց հարց ու պատասխանի, հստակ ասելիքով: «Գյուղինստիտուտում հայտնվեցի ոչ այն է պատահաբար, ոչ [...] Read More
Շարունակվում են մասնագիտական կողմնորոշման զրույցները ՀԱԱՀ վարժարանի սաների հետ: Այսօր՝ փետրվարի 21-ին, տասներորդցիներին հյուրընկալել էին ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, դոցենտ Արմեն Մկրտչյանը եւ ասիստենտ Մհեր Քոչարյանը: 88-ի աղետի ժամանակ մենք անպատրաստ էին եւ չունեինք կուռ, հստակ, փոխկապակցված ու անսխալ գործող փրկարարական, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ: Մինչդեռ դրանց գոյության դեպքում [...] Read More
Այսօր՝ փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի միջազգային օրը, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել սովորողների համար: Քանի որ մի քանի օր անց՝ փետրվարի 25-ին նշվելու է մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, միջոցառումը վերածվեց հայապահպանության, հայոց լեզվի, մեր հերոսների, մասնավորապես Անդրանիկ Զորավարի մասին հետաքրքիր եւ նպատակային զրույցի: Վարժարանի հյուրերն էին Եղիշե [...] Read More
Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտի պարենի կոնսորցիումի (EIT Food) կողմից իրականացվող “Global Food Venture” ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ասպիրանտների համար։ Ծրագիրը կաջակցի բարձր որակավորում ունեցող ասպիրանտներին՝ իրենց հետազոտությունները կենսունակ բիզնեսի վերածելու համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել ասպիրանտների ձեռնարկատիրական և բիզնես ստեղծելու հմտությունները՝ պարենային համակարգի մարտահրավերներին դիմակայելու համար: Ծրագիրն անվճար է, մասնակցության ծախսերը ամբողջությամբ հոգում [...] Read More
Այսօր` փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի առաջին հարցի՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների եւ ակադեմիական պարտքերի հանձնման վերաբերյալ հակիրճ զեկուցեցին դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները: Ռեկտոր Ուռուտյանը սկզբունքային գնահատականներ եւ հանձնարարականներ տվեց ժամկետների վերաբերյալ ուսանողների պատեհաժամ տեղեկացման, պատշաճ ծանուցման մեխանիզմի ներդրման [...] Read More