Ապրիլի 1-ին տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի, ֆակուլտետների դեկանների, մասնաճյուղերի տնօրենների, հեռակա դեպարտամենտի պետի, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի տնօրենի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետի եւ ՏՏ կենտրոնի տնօրենի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեռավար ուսուցմանն առնչվող ընթացիկ խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել Moodle հարթակում նյութերի զետեղմանը, [...] Read More
Թագաժահրի (կորոնավիրուսի) համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը կրթության ոլորտին հարկադրում է գործել անսովոր օրակարգով․ դպրոցներն ու բուհերն անցել են հեռավար ուսուցման։ Ճգնաժամի պայմաններում որոշիչ նշանակություն է ձեռք բերել կրթական հաստատությունների տեխնոլոգիական պատրաստությունը։ Այս առումով, շնորհիվ ՀԱԱՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի, մրցակցային առավելություն ապահովող մասնագիտական արժեքավոր փորձի եւ արտակարգ իրավիճակներում առավելագույն արդյունավետությամբ աշխատելու կարողության՝ մեր [...] Read More
Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշակի միջոցառումների սահմանափակումների հրամայականը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 27.03.2020թ.-ին նշանակված մրցույթը տեղի չի ունեցել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ՝ 1. «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Տիգրան Վալերիկի Վանդունցը․ 2. «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Գագիկ Արտուշի [...] Read More
Կյանքի 97-րդ տարում վախճանվել է այգեգործ-ընտրասերումնաբան, ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, ԳԳԹ Դերենիկ Սաֆարյանը։ Վաստակաշատ գիտնականը ծնվել է 1923թ․-ին, Երեւանում։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1963): Հայաստանի վաստակավոր ագրոնոմ (1980)։ Խաղողագործության եւ գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ 1951-ից աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության եւ պտղաբուծության [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մարտի 31-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Արարատ Մոսինյանին՝ 093/091 201604 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Ի-Վի- Էն գինու ակադեմիան շարունակում են պատշաճ իրականացնել ուսումնական դործընթացը հեռավար եղանակով՝ օգտագործելով էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի ամբողջ գործիքակազմը (moodle.icare.am), ինչպես նաեւ Zoom.us հարթակը: Ի դեպ, Moodle հարթակը որպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդիական գործիք ԱՈՒԿ-ում օգտագործվում է արդեն երկար տարիներ՝ համատեղելով տեսակապի հետ։ Այս հարթակները հնարավորություն են տալիս դասերն անցկացնել [...] Read More
ԲիոԴատա ծրագրի շրջանակում նախաձեռնել էր «Կենսաբազմազանության տվյալների թվայնացման և կառավարման» դասընթաց եւ միջազգային սիմպոզիում՝ հաջորդող աշխատաժողովներով։ Վերջինս նախատեսված էր անցկացնել մարտի 30-ից ապրիլի 3-ը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի առնչությամբ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով դասընթացը եւ սիմպոզիումը հետաձգվում են։ Այս մասին տեղեկացրել է ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Արմինե Աբրահամյանը։ Նախորդիվ ԲիոԴատա ծրագրի մենտորներից [...] Read More
Իռա Փանոսյան՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Դժվար է պատկերացնել, թե այս նուրբ, կանացի էակն ինչ կամային հատկություններով, մասնագիտական ինչ բարձր որակներով է օժտված: Անկեղծանում է՝ Ագրարային ընդունվել է վերջին հայտով՝ շարունակելով երազել Տնտեսագիտական համալսարանի մասին: «Խոստովանեմ՝ շատ ծանր տարա, համոզված էի, որ առաջին [...] Read More
Հայաստանին եւ բազմաթիվ այլ երկրներին պատուհասած կորոնավիրուսի հաղթահարման մարտահրավերը մարդկությանը ստիպում է լրջորեն վերանայել պետական քաղաքականությունները, հասարակական վարքը եւ, որ թերեւս առավել կարեւորն է՝ վերաբերմունքը բնության հանդեպ։ Անտառների միջազգային օրը ՝ մարտի 21-ը մայր բնությանը վերադառնալու, նրան ապավինելու եւ նրա միջոցով մեր կենսական ուժերը հզորացնելու խորհրդանշական ու կարեւոր օր է։ Ագրարային համալսարանը պատրաստվում էր տոնը [...] Read More
Դպրոցում փայլուն էր սովորում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները, ուսուցիչներն ու տնօրենը արդեն թանձրացական տեսնում էին նրա ապագա մեծ նվաճումները: Սակայն դիպվածը փշուր-փշուր արեց մանկավարժների փայփայած տեսլականը եւ նրանք երկար ժամանակ ներել չէին կարողանում սիրելի սանին: «Ազգականիս հետ մեկ րոպեով մտանք Ագրարային համալսարան, գրություն պետք է փոխանցեր: Անկիրք, ի միջի այլոց աչքի անցկացրի տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունների [...] Read More