Հիմա էլ շտապեց… Շտապեց կամավորագրվել պատերազմի հենց առաջին օրերին: Ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ էր եղել: Օրհասի պահին անմիջապես վճռեց՝ այնտեղ իր կարիքը շատ կլինի: Յուրի Օհանյանը ավարտել է ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը, սովորում էր հեռակա համակարգում, սննդամթերքի փորձաքննություն մասնագիտացմամբ: Մայրը՝ Նելլի Խաչատրյանը նույն վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհիներից է: Սիրված, գնահատված մանկավարժ, որ անդադար աշխատում է [...] Read More
ՀԱԱՀ Կենսագործունեության անվտանգության ամբիոնը խորը վշտով հայտնում է, որ Արցախյան հայրենական պատերազմում, իր անունը փառքի լուսապսակով հավերժացնելով՝ զոհվել է Նորայր Արտեմյանը՝ ՀԱԱՀ Կենսագործունեության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Արտեմյանի եւ ՀԱԱՀ Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Ստեփանյանի 19-ամյա որդին։ Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուտետի առաջին կուրսի ուսանող Նորայրը Հայոց բանակում իր [...] Read More
Համագործակից համալսարաններին աջակցելու և ցանցային գործողությունների հետագա զարգացման համար մեր գործընկեր Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանը (ՎԿԳՀ) նախաձեռնել է տարածաշրջանային գյուղատնտեսական տվյալների հավաքման եւ մշակման գործընթաց։ Ձեւավորվող տվյալների շտեմարանը կոչված է աջակցելու համագործակից համալսարաններում, այդ թվում ՀԱԱՀ-ում Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի դասավանդմանը, որն էլ իր հերթին նախատիպ կարող է հանդիսանալ համալսարանի մյուս տնտեսագիտական մասնագիտությունների համար: [...] Read More
ՀԱԱՀ ԲՄՎՏ ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, դասախոս Ստելլա Հովսեփյանը եւ ԱՄՎՏ ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը մեր համալսարանը ներկայացրել են հոկտեմբերի 21–ին Կ․Գ․ Ռազումովսկու անվան Մոսկվայի տեխնոլագիաների եւ կառավարման պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի հոկտեմբերի 21-ին կայացած միջազգային գիտա-գործնական խորհրդաժողովում: «Սննդային կենսատեխնոլագիաներ․ Արդյունաբերություն 4․0-ի համար կադրերի պատրաստման նորարարական լուծումներ» խորագրով խորհրդաժողովին մասնակցում էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ [...] Read More
Հայտնի են ՀԱԱՀ 2020-2021 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևի ընդունելության արդյունքները: Արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: Read More
Դավիթն ինչով զբաղվեր, որտեղ էլ լիներ, անմրցակից առաջնորդ էր՝ ընկերներին համախմբող, ցանկացած անհամաձայնություն-տարաձայնություն հարթող, արարող, միակամության մթնոլորտ ստեղծող: Եւ բնավ պատահական չէ, որ այն տարիներին, երբ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահն էր, Դավիթ Բաղդասարյանը միշտ հաղթող էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների ժամանակ: Գերազանց էր սովորում: Վայելում էր դասախոսների եւ ընկերների անվերապահ հարգանքն ու [...] Read More
Հարգելի գործընկերներ եւ ընկերներ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020թ․-ին մենք պատրաստվում էինք մեծ շուքով նշել համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Ցավոք, նախ COVID-19-ը, իսկ հիմա նաեւ Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմը խառնեցին մեր ծրագրերը: Հինգերորդ սերնդի այս պատերազմը, որը սկսվեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի եւ Միջին Արեւելքից հազարավոր վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայով, ստեղծել [...] Read More
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Արսեն Եղոյանը ուսումնառության առաջին կիսամյակն ավարտելուց հետո՝ 2020թ. հունվարին համալրել էր Հայկական բանակի շարքերը: Արցախ ծառայության էր գնացել ուսումնական զորամասից հետո: 19 տարին լրացել էր օգոստոսին... Ծնունդով Ջավախքի բուղաշենցի Արսենը ընտանիքի հետ տարիներ առաջ տեղափոխվել էր Քանաքեռավան: ՀԱԱՀ Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների [...] Read More
Ընտանիքի երկար սպասված, արու զավակն էր Նոյ Թեւոնյանը, երեք քրոջ կրտսեր եղբայրը: Սիրառատ միջավայրում հասակ առած, բայց չափը չանցած, երես չառած: Հավասարակշիռ, խելացի: Հետաքրքվում էր բարձր տեխնոլոգիաներով, Թումոյից էր եղել: Սովորում էր ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գյուղէլեկտրիֆիկացում եւ ավտոմատացում բաժնում: Մեծ ծրագրեր ու նպատակներ ուներ, որոնք պետք է ծառայեցներ Հայրենիքի զորացմանը: Թեեւ ՌԴ քաղաքացի էր, բայց [...] Read More
Հայաստանին, այո, գիտելիքով զինված սերունդներ են պետք: Դրանում համոզվում ենք ամեն օր, ամեն ժամ՝ թե´ ռազմաճակատում, թե´ թիկունքում: Թագավարակ լինի, թե պատերազմ, չի կարող կասեցնել մեր ընթացքը: Պիտի արարենք և անառիկ պահենք նաև գիտության ճակատը: ՀԱԱՀ-ի «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է իր հոդվածագիրներին, սպասում է մեր տնտեսագետների նորարարական առաջարկներին, որովհետև մեր միակ [...] Read More