ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ին մինչև 2021 թվական հունիսի 30-ը տրվել է «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններ անվճար փորձնական մուտքի հնարավորություն։ ScienceDirect-ը պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը։ ScienceDirect-ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով «Էլզեվիեր» հրատարակչության [...] Read More
Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը տարիներ առաջ, այսօրվա ընկալումներով՝ անհավանական-անհասկանալի դրվագ ուներ: Կուրսի տղաները միահամուռ, արագ-արագ ամրացնում էին 10-15 վատմանի վրա արված նախագծերը: Եւ սա կրկնվում էր յուրաքանչյուր աշխատանքի պաշտպանությունից հետո: Հիմա ամեն ինչ էլեկտրոնային է, թվայնացված, առանց թոհուբոհի՝ աղյուսակներ, լուսանկարներ, քարտեզներ-հատակագծեր, ամենն ինչ այս մասնագիտության մաս է կազմում: Ուսանողները մանրամասն դիտարկել են նաեւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների քաղաքականությունը հաջողությամբ կյանքի է կոչվում: Միայն մարտ ամսվա երկրորդ կեսին եւ ապրիլի առաջին կեսին բազմաթիվ դասախոսներ մասնակցել են կարճաժամկետ ու միջնաժամկետ վերապատրաստման մի շարք ծրագրերի՝ գործընկեր համալսարաններում, մասնավոր բիզնեսում, այլուր: Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոսները 2 շաբաթ վերապատրաստում են անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան [...] Read More
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում։ (https://drive.google.com/file/d/1CxzwX18IfJi-9yucWboumk55R25mNOa0/view?usp=sharing) Ծրագիրը տևում է 2022թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։ Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են [...] Read More
ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում առկա արդիական թվային գեոդեզիական գործիքները դուրս բերվեցին կենտրոնից եւ օգտագործվեցին բաց դասի համար: Համալսարանի հարակից՝ Վիկտոր Համբարձումյանի այգում անցկացվող բաց դասին մասնակցում էին Ջրային ռեսուրսների կառավարում եւ Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտությունների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները: Դասի սկզբում ուսանողները ծանոթացան թվային գործիքների աշխատանքի սկզբունքներին՝ [...] Read More
Ռազմավարական զարգացման գործակալության հետ դինամիկ կերպով զարգացող գործակցության կարեւոր ուղղություններից մեկը ՀԱԱՀ-ի դասախոսների մասնագիտական որակավարման բարձրացումն է՝ վերապատրաստման նպատակային ծրագրերի միջոցով: Վերապատրաստումների շարքում, նեղ մասնագիտական-առարկայական որակավորման բարձրացումից զատ, ՀԱԱՀ-ը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն հետապնդում են նաեւ այնպիսի կարեւորագույն կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպիսիք են դասավանդման նոր մոտեցումներն եւ մեթոդաբանության բարելավումը, գնահատման համակարգի կատարելագործումը, մասնագիտական [...] Read More
ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնագիտական իրազեկման, մասնագիտության առանձնահատկություններին ծանոթացնելու եւ ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելու եւ շահադրդելու ձեւերից մեկը արտաժամյա բաց դասերի կազմակերպումն է: Քոլեջի եւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները հավաստիացնում են, որ նման բաց դասերը շարունակական են լինելու՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ: ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հողաշինարարություն եւ հողային կադաստր [...] Read More
Ավարտվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես», «Գյուղատնտեսագիտություն» ու «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների առաջին եւ երկրորդ կուրսերի մի խումբ ուսանողների 10-օրյա ուսումնաճանաչողական այցը Ագրարային համալսարան: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը ՇՏՀ երիտասարդների եւ նրանց ուղեկցող՝ ՇՏՀ-ի ռեկտորի տեղակալ Ա. Հարությունյանի, Արտաքին կապերի բաժնի պետ Թ. Դանիելյանի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Շ. Առաքելյանի համար հագեցած [...] Read More
Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը եւ ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը ապրիլի 15-ին հատուկ հյուրեր ունեին՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Անաստասիա Գուլյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արման Հարությունյանը: Պատանի հյուրերին նրանք ջերմորեն ընդունեցին ամբիոնի Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի լաբորատորիայում: Բանն այն է, որ Հերացի դպրոցի սաները պատրաստվում [...] Read More
Ապրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել գիտական գրադարանի աշխատակազմը: Հայկական գրադարանային ասոցիացիայի 2002թ.-ին ընդունած որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլ ասվա 2-րդ շաբաթվա ընթացքում միջոցառումների շարք է նախատեսվում, որի նպատակը գրքի, գրադարանների դերի արժեւորումը, գրագետ եւ կիրթ սերունդ դաստիարակելն ու առողջ հասարակություն ձեւավորելն է: Նշված ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ են կազմակերպում [...] Read More