Category: Բոլոր նորությունները

Ընտրվեցին քոլեջի նոր տնօրեն, ամբիոնի վարիչ եւ վեց դոցենտներ. գիտխորհրդի նիստը

Գիտխորհրդի հերթական նիստը կայացավ այսօր՝ հունիսի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական երկու հարցերը վերաբերում էին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2021թ. ապրիլի 27-ին և մայիսի 1-ին հայտարարված ամբիոնի վարիչի եւ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնների, ինչպես նաեւ դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթների կազմակերպմանը: Երկու հարցերով էլ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը՝ ներկայացնելով [...] Read More

Ագրարայինը կարող է հանդես գալ որպես օրինակելի միջավայր. Արթուր Ալթունյան

ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ից 21-ը անցկացվեց ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային համաժողով, որի ընթացքում Եվրասիական արտոնագրման բաժնի ներկայացուցիչները դասախոսություններ կարդացին գյուտարարության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների համագործակցության հարցերով կլոր սեղան, վարպետաց դասեր ռոբոտոտեխնիկայից, նեյրոտեխնոլոգիաներից եւ VR- տեխնոլոգիաներից, ինչպես նաեւ դասախոսություն մտավոր սեփականության առեւտրայնացման թեմայով։ Հայաստանը համաժողովում ներկայացնում էր [...] Read More

Վարժարանի սաները մրցում են Շախմատի թանգարանում

Մայիսի 26-ին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը նախաձեռնել էր հերթական հետաքրքիր միջոցառումը՝ միջդասարանային շախմատի մրցաշար, որը տեղի ունեցավ Ագրարային համալսարանում գտնվող Հայաստանի շախմատի պատմության թանգարանում: Մրցաշարին մասնակցող վարժարանի 12 աշակերտներին իր ներկայությամբ ոգեւորում էր տնօրեն Արաքս Հակոբյանը: Շախմատի թանգարան այցելեցին եւ մրցաշարին հետեւեցին նաեւ Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ այլք: Մրցանակային տեղերը [...] Read More

Գիտելիքի նորարարական հաբը գործում է՝ պաշտոնական բացումից առաջ

Կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդների հմտությունների զարգացման անհրաժեշտության վերլուծությունը «Կանաչ արահետ» ՀԿ-ին եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հանգեցրեց Վանաձորի մասնաճյուղում ստեղծել հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում: Այդ հարթակը՝ Գիտելիքի նորարարական հաբը (հանգույցը) արդեն իրականություն է դարձել EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակում: Այստեղ [...] Read More

«Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցաբար, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Նշված պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով [...] Read More

Նարինե Հովհաննիսյանի դասախոսությունը Պլեխանովի համալսարանի ուսանողների համար

Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դասախոս, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանը Webinar.ru հարթակում ուղիղ տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (Մոսկվա) Հատիկա-ալրային եւ հրուշակեղենային մթերքների ապրանքային մենեջմենթ եւ փորձաքննություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար: Դասախոսությունը նախաձեռնել էր վերոնշյալ բուհի արտաքին կապերի դեպարտամենտը եւ Առեւտրի էկոնոմիկայի եւ ապրանքագիտության ֆակուլտետի ղեկավար Ալեքսանդրա Ուտկինան: [...] Read More

Ֆակուլտետի գիտխորհուրդ. եւ՛ ուսանողի բախտն է բերել, եւ՛ ֆակուլտետի

Այսօր՝ հունիսի 1-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը մեկնարկեց հաճելի արարողությամբ: Դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, բացելով նիստը նկատեց, թե մայիսը իրադարձություններով եւ ուսանողների նվաճումներով հագեցած ամիս էր: Օրերս ապագա տնտեսագետները համալսարանական ինտելեկտուալ խաղերի հաղթող են ճանաչվել: Մարզական ասպարեզում եւս ակնհայտ են առավելությունները: Վերջերս կայացավ ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադան՝ «Ռուսաստան՝ սեր առանց սահմանների» [...] Read More

Երկրատեղեկատվական համակարգերը կդառնան մեր առօրյան. վերապատրաստում

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, որը սովոր է հյուրընկալել տարբեր պատվիրակությունների, այս անգամ հանդես եկավ որպես վերապատրաստման վայր տանտերերի՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսների համար: Անշուշտ, թեման՝ «Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը գյուղատնտեսությունում եւ հողային ռեսուրսների կառավարման գործում», հետաքրքրում էր ոչ միայն ֆակուլտետի աշխատակիցներին եւ ուսանողներին: Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու,  Հողաշինարարության եւ հողային կադաստրի [...] Read More

Մագիստրոսական ծրագիր․ Միջազգային տնտեսության կառավարում (International Farm Management, MFM-M.Sc.)

Տրիսդորֆում Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) 2021-22 ուստարվա աշնանային կիսամյակում (01.10.2021թ) կմեկնարկի նոր անգլալեզու մագիստրոսական ծրագիր՝ Միջազգային տնտեսության կառավարում (MFM-M.Sc.)։ Ծրագրի առարկաները և ուսումնական պլանը գրեթե նույնն են, ինչ Գերմանալեզու գյուղատնտեսության կառավարման ծրագրինը (IMA- https://ima.hswt.de/en/studium-en)։ Ծրագրի ընդունելության պահանջները. - գյուղատնտեսության բնագավառում բակալավրի աստիճան, ՄՈԳ-ը առնվազն 72% - առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացություն (կընդունվեն լեզվի իմացության [...] Read More

Վերապատրաստումներ․ երբ բնությունը գծուծ է, իսկ դու՝ անուղղելի համառ

Ձորաղբյուրը ծովից բարձր է 1540 մ, կլիման անբարենպաստ՝ չդադարող, ավերիչ ուժով օժտված քամիներով, հողը՝ հող չէ, այլ՝ կավահող: Մի խոսքով, գյուղոլորտին նվիրվել ծրագրող ողջամիտ, հաշվենկատ, շրջահայաց մարդը հեռու կմնար այս տարածքում որեւէ բան նախաձեռնելու մտքից: Բայց Կանաչ արահետ կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը իր մտահղացումից ետ կանգնելու սովորություն չունի, անգամ՝ երբ ամերիկյան գործընկերներն են հորդորում հրաժարվել [...] Read More