Մեկնարկել է ՀԱԱՀ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգ միասնական քննություններով ընդունվելու հայտադիմումների ընդունումը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը իրազեկում է, որ սեպտեմբերի 5-ին մեկնարկել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2023:

Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում:

Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է այցելի ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական կոդը, որից հետո միայն հայտագրվի։ Այն դիմորդները, որոնք արդեն ունեն ԳԹԿ կոդ, կարող են հայտագրվել համապատասխան կոդով։

Նախքան հայտագրվելը անհրաժեշտ է վճարում կատարել հետեւյալ հաշվեհամարին՝ 900018003401 (յուրաքանչյուր առարկայի համար 1500 դրամ) եւ կտրոնը կցել հայտադիմումին։

Բաց մի՛ թողեք 2023-2024 ուստարում ձեզ ընձեռված վերջին հնարավորությունը, դիմե՛ք եւ ունեցեք այս տարվա ձեր լավագույն ձեռքբերումը՝ դառնալով հաղթող այս եւ մնացած բոլոր տարիներին։

Մանրամասների համար դիմեք ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, որտեղ ձեզ միշտ սպասում են սիրով։

Հասցե՝ Տերյան 74, ՀԱԱՀ 1 մասնաշենք, 220ա սենյակ։

Կամ զանգահարեք 095-52-17-53, 012-58-58-28 հեռախոսահամարներով։

2023-2024 ուսումնական տարվա ՀԱԱՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտություններին, դրանց համապատասխան քննություններին եւ վարձաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ։