Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Թամարա Հարությունյանը եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Ռոզա Շաինովան հաջողությամբ ավարտել են բուհերի դասախոսական անձնակազմի վերապատրաստման դասընթացը։ Այն իրականացվել է Armenian Progressive Youth ՀԿ-ի «Փոփոխության դերակատարները. ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարություններից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով: Ընդհանուր առմամբ [...] Read More
«Գլոբալ վերափոխումների հիմնախնդիրները երկրների, տարածաշրջանների եւ գյուղական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» միջազգային գիտաժողովի քննարկմանն են ներկայացվում սոցիալ-տնտեսական զարգացման գործում տրանսֆորմացիոն գործընթացների հրատապ հիմնախնդիրները: Գիտաժողովը տեղի է ունենալու 2021թ. նոյեմբերի 3-8-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Միջազգային գիտաժողովի Ծրագրային կոմիտեի նախագահն է՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, իսկ կազմկոմիտեի նախագահը՝ «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդեւը: Միջազգային [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի նոյեմբերի 5-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի նոյեմբերի 5-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների [...] Read More
Հարգելի գործընկերներ: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Գյուղատնտեսության, կիրառական կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերական արտադրության զարգացման գերակա ուղղությունները» թեմայով միջազգային գիտահետազոտական խորհրդաժողովին (AgroBioTech 2021), որը կանցկացվի առկա-հեռավար ձեւաչափով, 2021 թ. նոյեմբերի 25-26-ը: Խորհրդաժողովի համակազմակերպիչներն են՝ Գիտական հետազոտությունների աջակցության ընկերակցությունը (ք. Բարնաուլ, Ռուսաստան), Տվերի պետական գյուղատնտեսական ակադեմիան (ք. Տվեր, Ռուսաստան), Կոստրոմայի պետական գյուղատնտեսական ակադեմիան (ավան Կարավաևո, Ռուսաստան), Կաբարդինա-Բալկարիայի Վ. [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2022 թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի [...] Read More
1․ 26․10․2021թ․ առկա մագիստրատուրան կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։ Ագրոնոմիական ֆակուլտետում հեռակա մագիստրատուրան իրականացվում է նոյեմբերի 1-ից։ 2․ 27․10․2021թ․ հեռակա բակալավրը կազմակերպվում է առցանց ուսուցմամբ, որը վերաբերում է նաև Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերին։ 3․ Նոյեմբերի 1-ից առկա բակալավրը և քոլեջները (Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, Մ․ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղեր) կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։ 4․ Բոլոր միջանկյալ քննությունները [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2021թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 13.00, 1-ին մասնաշենքի 1-343 («Տոպասի») լսարանում տեղի է ունենալու սեմինար, որը կվարեն Լեհաստանի Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսաբանական գիտությունների համալսարանի Կիրառական տնտեսագիտության ամբիոնի դոկտոր Ստանիսլավ Մինտան եւ նույն համալսարանի դոկտոր Արկադիուս Դյակոնը: Բանախոսները Rubizmo նորարարական նախագծի շրջանակում կներկայացնեն հետեւյալ թեմաները. «Գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները» եւ [...] Read More
Ագրարային համալսարանը վերսկսում է մարզերից ուսանողների նպատակային ուղղորդման, ներառյալ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները: Նախապատրաստական փուլը մեկնարկել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի գլխավորությամբ համալսարանի առաջին պատվիրակության՝ Շիրակի մարզպետարան այցով: Մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, Գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանի եւ այլ պատասխանատուների հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցում [...] Read More
Հոկտեմբերի 19-ից 21-ը Արցախի Հանրապետությունում էր ՀԱԱՀ-ի մասնագիտական խորհրդատվական խումբը՝ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։ ԱՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում Արցախի Հանրապետությունում» համար 32-1/3848 գրության համաձայն, Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթացն անցկացվեց երեք ուղղություններով՝ բույսերի պաշտպանություն (Արմենակ Տեր-Գրիգորյան), ջերմատնային մշակության [...] Read More