Category: Բոլոր նորությունները

Ուսումը Արևմտյան Ատիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2021թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի կրտսեր կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով [...] Read More

Ուսման հրավեր Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլփոստի հասցեին: Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և դիմում-հայտի ձևը կցված են հետևյալ հղումով՝ http://escs.am/am/news/9062?fbclid=IwAR3-v_WbcXBX7JJdTiqoBsKttyUIT6MPzguK8DCun7JeTVW0lbdDByLxkgc: Դիմելու ժամկետներին և այլ մանրամասներին [...] Read More

Վանաձորի մասնաճյուղի միջազգայնացման խթանումը ՀԱԱՀ-ի գերակայություններից է

Եվրամիության ֆինանսավորմամբ  եվրոպական բուհերում սովորելու, կարողությունների բարելավումն ու  հմտությունների  զարգացումը խթանող  ծրագրերի  անմիջական մասնակիցը  դառնալու  եւ վերապատրաստվելու հնարավորությունների ներկայացմամբ Վանաձորի մասնաճյուղում էր ՀԱԱՀ Միջազգային  կապերի դեպարտամենտի պետ  Գարեգին Համբարձումյանը: Որպես TOPAS ծրագրի տեղային համակարգող, պարոն Համբարձումյանը ներկայացրեց ծրագրի հիմնական գործողություններն ու ձեռքբերումները, այն  արդյունքները, որոնք կարող են օգտագործել Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու աշխատակիցները: Շուրջ 34 [...] Read More
zeppelin cat and agrarian university

Կիրականացվի կրթական հատուկ ծրագիր Ցեպելին Արմենիա ընկերության համար

Ցեպելին Արմենիա ընկերությունը, որը հռչակավոր Caterpillar®-ի ներկայացուցիչն է Հայաստանում, մեր երկրում գործում է 2005թ-ից: Բացի հանքարդյունաբերական եւ շինարարական սարքավորումների վաճառքի իր հիմնական ուղղվածությունից, ընկերությունն այժմ մուտք է գործում նաեւ գյուղատնտեսական ոլորտ: Ցեպելին Արմենիայի գործունեության նոր՝ գյուղատնտեսական ուղղությանը զարկ տալու համար նախեւառաջ մասնագետներ են անհրաժեշտ, որոնց բացակայությունը թույլ չի տալիս ոլորտում պատշաճ ծառայություններ ու սպասարկում իրականացնել: [...] Read More

ԱՈՒԿ-ն ունի եւս քսաներեք շրջանավարտ

Հունիսի 30-ը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական արարողության օրն էր, որին մասնակացելու համար հրավիրված էին ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարների տեղակալները, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը, ծնողներ, դասախոսներ: Միջոցառումը, որը տեղի ունեցավ ԱՈՒԿ-ի «Երազանքների սրահում», մեկնարկեց լռության րոպեով, որով ներկաները հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱՈՒԿ-ի երեք շրջանավարտների, համալսարանի 33 ուսանողների անմահ հիշատակը: ԿԳՄՍ [...] Read More

Մագիստրոսական թեզերի պաշտպանություն. կայուն գյուղատնտեսության ռահվիրաները

Ընդամենը մեկ տարի առաջ մեկնարկած կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի առաջին սերնդի ներկայացուցիչները հունիսի 30-ին մեծ կյանք մուտք գործելու հայտ ներկայացրեցին՝ պաշտպանեցին ավարտաճառերը: Անսովոր ոչինչ չկար՝ նույն երիտասարդներն են՝ մի քիչ հուզառատ, մի քիչ ցայտնոտային, մի քիչ ինքնավստահ, որ տեւում է մինչեւ հանձնաժողովի անդամներից մեկը հարց կհնչեցնի… Սովորական է: Բոլորս ենք անցել այս ճանապարհով: Անսովոր է [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Առկա վճարովի մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլ

Հարգելի դիմորդ,  մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման համակարգի  ընդունելության 2-րդ փուլը։ Մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝   Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020-2021 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի հուլիսի 7-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ (երկուշաբթի [...] Read More

Ներկայացվեց անասնաբուժական կրթական լաբորատորիայի ծրագիրը

Հունիսի 29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպեց Բերդի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Աննա Ավալյանի եւ «Անասաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փորձագետ Մերուժան Զադայանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆալկուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը: Պրն Զադայանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման շրջանակում հյուրերը ներկայացրին 2018թ.-ին մեկնարկած ՄԱԶԾ-ի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ [...] Read More

Առաջնահերթություններ. բուհ-գործատու ամրապնդվող կապեր

Մեկ շաբաթ առաջ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսական մեքենաշինության եւ տեխնիկական շահագործման ամբիոնի վարիչ, տեխ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարգարյանը այցելել էին ZEPPELIN CAT ընկերություն, որտեղ, հաճույքով պետք է ընդգծենք, որ աշխատակիցների շարքերում շատ կան մեր համալսարանի շրջանավարտներից: - Շատ հետաքրքիր էր: Իրոք ձեռնարկություն է, որ ճիշտ կազմակերպվել ու ճիշտ աշխատում է, անթերի մաքրությամբ, [...] Read More

Գյուղարտահանումներ. ՀԱԱՀ-ը եւ ՀԱՀ-ը մեկտեղել էին ոլորտի շահակիցներին

Հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Ինչպես խթանել գյուղատնտեսական արտահանումը, արտահանման ոլորտի ներդրումները. խոչընդոտներ եւ մարտահրավերներ» վերտառությամբ սեմինար-քննարկում, որը նախաձեռնել էին ՀԱՀ-ը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Շեշտելով գյուղատնտեսական արտահանումների կարեւորությունը Հայաստանի համար, տիկին Մարկիդեսն [...] Read More