Սիսիանի մասնաճյուղը՝ Արցախից տեղահանվածների վերապատրաստման վայր

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար:

Ապրիլի 23-ին կայացած դասընթացը վերաբերում էր ճագարաբուծությանը եւ թռչնաբուծությանը: Դասընթացավարներն էին նշված ոլորտների հայտնի մասնագետներ Դավիթ Դավթյանը եւ Հարություն Վարդանյանը, որոնք մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց մասնագիտական պարտքը՝ դասընթացի մասնակիցներին տրամադրելով արդիական գիտելիքներ եւ գործնական փորձ:

Դավիթ Դավթյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց ճագարաբուծության առանձնահատկություններին, արդի հիմնախնդիրներին եւ զարգացման ուղիներին, իսկ Հարություն Վարդանյանի դասախոսությունը նվիրված էր թռչնաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին, թռչունների աճեցման եւ պահպանման էքստենսիվ ու ինտենսիվ եղանակներին եւ դրանց առանձնահատկություններին:

Արցախից տեղահանվածների համար դասընթացները շարունակվում են։