Շվեդիայում ընդամենը 2006-ին հիմնված միջազգային ընկերությունն այսօր ներկայացուցչություններ ունի 24 երկրում: Համավարակի եւ համընդգրկուն-խիստ լոքդաունի պայմաններում, երբ շատ հաստատություններ ստիպված եղան սահմանափակել իրենց գործունեությունը՝ Evolution-ը ավելի ընդլայնեց սահմանները: Այն մուտք է գործում նաեւ ՀՀ եւ նախատեսվում է, որ շուրջ 5000 աշխատատեղ կստեղծվի (Թբիլիսիում ճիշտ այդքան է ընդգրկումը եւ զարգանում է շատ արագ): Էվոլուշնը երիտասարդներին հնարավորություն [...] Read More
Այսօր Ագրարային էին այցելել ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սովորողները: Ագրոէկոլոգիա, հողաշինարարություն, հողաբարելավում եւ անասնաբուժություն մասնագիտությունների 3-րդ եւ 4-րդ՝ ավարտական կուրսի ուսանողներին Ագրոթեքում դիմավորեց եւ համալսարանի կառուցվածքին, ֆակուլտետներին եւ նորաբաց ենթակառուցվածքներին ծանոթացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Անի Հովակիմյանը: Քոլեջի սաներին ուղեկցում էր քոլեջի փոխտնօրեն Լիանա Խաչատրյանը, ում խնդրանքով էլ ընդունող հանձնաժողովի պատասխանատու, [...] Read More
Լոռու մարզի բերքի տոնն այս տարի անցկացվեց Մեծավան համայնքի վարչական տարածքում: Տոնահանդեսին, ավանդույթի համաձայն, մասնակցում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը: Քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին ուղղված հարգանքի մեկ րոպե լռությանը հաջորդեց միջացառման մեկնարկը: - Խորապես ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում գտնվող՝ ՀԱԱՀ-ի Զարթոնք հանգստյան տան տարածքում կայացավ նորարարական ուսուցման եւ վերապատրաստման «Ագրոճամբար» կենտրոնի բացումը։ Կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ-ի եւ ICARE հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում եւ այդ ծրագրի չորս բաղադրիչներից մեկն է։ Հերթական նվաճումը տոնեցինք մեր գործընկերների, [...] Read More
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» նախագծի ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին հանդիպել են ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ծրագրի ներկայացուցիչները խոսել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության առումով առկա խոցելիության, ռիսկերի, ազդեցությունների եւ հարմարվողականության հնարավոր միջոցառումների մասին: Հյուրերը քոլեջի ուսանողներին եւ քոլեջի գրադարանին նվիրեցին կլիմայափոխության վերաբերյալ [...] Read More
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շնորհակալագրի՝ որպես 2021թ. «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից մեկը: Մրցույթին ներկայացված 300 հայտերից հաղթող է ճանաչվել 29 ծրագիր, այդ թվում՝ «Ես եւ իմ երկիրը» ծրագիրը, որն իրականացրել են վարժարանի աշակերտները՝ տիկին Խաչատրյանի ղեկավարությամբ: Ես եւ իմ երկիրը («Me [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի հոկտեմբերի 20-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների [...] Read More
Կենսագործունեության անվտանգության ամբիոնի չորրորդ կուրսի տասն ուսանողներ հոկտեմբերի 7-ին արտագնա դասեր ունեցան Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում: Շրջակա միջավայրի մշտադիտարկում եւ տեխնիկական միջոցներ եւ Էկոլոգիական ռիսկերի գնահատում եւ վերլուծություն առարկաներից գործնական դասերն անցկացրեցին ՊՈԱԿ-ի մեր գործընկերները: Նախաձեռնության հեղինակը ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյանն էր: ՊՈԱԿ-ի մասնագետները մեծ պատրաստակամությամբ ուսանողներին ծանոթացրեցին արդիական տեխնիկայով եւ գործիքներով [...] Read More
Այսօր ամենից շատ ընթերցվող հեղինակներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի պնդումն է: Թերեւս՝ անհերքելի: Հաղորդակցության հմտություններն հնուց անդի կարեւոր են եղել սեփական փորձը, տեսակետը, կարծիքը այլոց փոխանցելու, անհրաժեշտության դեպքում համոզելու տեսակետից: Գիտնական, թե մանկավարժ, արվեստագետ, թե հանրային գործիչ` հռետորական արվեստի կանոններն ու օրենք-օրինաչափությունները պետք է իմանան: Լսարանը մեծ, թե փոքր` ամեն անգամ նվաճել է պետք: Ուսանողական [...] Read More
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի եւ Հոհենհայմի համալսարանի կազմակերպած «Հանրային մասնակցությունը եւ էկոհամակարգային ծառայությունները» թեմայով առցանց համաժողովին։ Մեր ուսանողներից առաջինը ելույթ է ունեցել Ագրոէկոլոգիա մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սարե Գալստյանը, որը ներկայացրել է «Ինչպե՞ս ներգրավել հայաստանյան ֆերմերներին էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների կիրառման մեջ» թեման։ Այնուհետեւ [...] Read More