Այսօր ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի յոթ 12-րդ դասարանցիների համար հնչեց վերջին զանգը։ Այս կարեւոր իրադարձության կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ վարժարանի շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ոտք եք դնում հասուն կյանք՝ հրաժեշտ տալով դպրոցական առօրյային, պատանեկությանն ու անհոգությանը։ Ես ուզում եմ, որ ձեր կյանքի հաջորդ փուլերում միշտ հիշեք հարազատ կրթօջախը, սիրելի [...] Read More
ՀԱԱՀ ճամբարը գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձորի հրաշագեղ ու գողտրիկ բնության գրկում եւ առաջարկում է՝ Բովանդակալից ու հետաքրքրաշարժ առօրյա․ յուրահատուկ օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ ու գործնական պարապմունքներ խելացի գյուղատնտեսության թեմաներով։ Այցելություններ պատմամշակութային վայրեր՝ Ծաղկաձոր, Սեւանավանք, Հանքավան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, հետաքրքրաշարժ եւ ուսուցողական արշավներ՝ գեղատեսիլ բնաշխարհը բացահայտելու նպատակով: Մարզական եւ ինտելեկտուալ խաղեր [...] Read More
Հայտնի է, որ տարիների պատմություն ունի մեր երկու համալսարանի արդյունավետ համագործակցությունը, որը որակական նոր մակարդակի է հասել. Ագրոբիզնես մասնագիտության ուսանողներին տրվում են փոխճանաչելի կրկնակի դիպլոմներ: Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 5-ը անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ձմեռային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաեւ վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված [...] Read More
Մայիսի 28-ի տոնական օրը Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցներն անցկացրեցին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող Մարտիրոսյանների պտղատնկարանում: Սա նրանց երկրորդ գործնական այցելությունն էր դասընթացի շրջանակում։ Նախ տնկարանի սեփականատեր Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթացրեց պտղատնկարանի կառուցվածքին, գործունեությանը, արտադրվող տնկանյութի տեսականուն: Այնուհետեւ ծրագրի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը գործականորեն ցույց տվեցին [...] Read More
Անցյալ շաբաթ՝ Ուսանողական գիտական շաբաթի շրջանակում կազմակերպված հիշարժան միջոցառումներից մեկը մի շարք բուհերի ուսանողական գիտական ընկերությունների նախագահների այցն էր Ագրարային համալսարան։ Նրանց հետ հանդիպումը սկսվեց համալսարանի նորարարական լաբորատորիաներ եւ ջերմատուն շրջայցով եւ շարունակվեց կլոր սեղան-քննարկմամբ։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում տեղի ունեցած քննարկմանը միացել էր «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող [...] Read More
Հայաստանյան եւ արտերկրի բազմաթիվ շոկոլադասերների սիրելի «Մարկ Սեւունի» եւ «Սոնուար» ապրանքանիշերով հայտնի Երեւանի շոկոլադի գործարանի հետ Ագրարային համալսարանի համագործակցությունը նոր չի սկսվում։ Արդյունավետ, փոխհամաձայնության եւ փոխադարձ աջակցության ոգով ուղեկցվող համատեղ աշխատանքներն ու գալիք խոստումնալից համատեղ ծրագրերը իրենց արտացոլումը գտան մայիսի 25-ին կնքված համագործակցության հուշագրում, որ ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գործարանի արտադրության գծով փոխտնօրեն Լեւոն [...] Read More
Ուսանողական գիտական ընկերության եւ Ուսանողական խորհրդի կազմակերպած Ուսանողական գիտական շաբաթվա վերջին երկու ամփոփիչ օրերը՝ մայիսի 27-29-ը, նվիրված էին միջբուհական գիտաժողովին եւ անցկացվեց համալսարանի Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տան ագրոճամբարում։ Գիտաժողովին զեկույցներ ներկայացրեցին ինչպես ՀԱԱՀ-ի, այնպես էլ երկրի տարբեր բուհերի շուրջ 30 ուսանողներ։ Ագրարայինի զեկուցումները Ուսանողական գիտական շաբաթվա համալսարանական փուլում աչքի ընկածներն էին։ Միջբուհական գիտաժողովի բացմանը ողջույնի [...] Read More
Գյուղատնտեսական գիտության եւ Ագրարային համալսարանի երախտավորների փաղանգից մեկ գույն էլ պակասեց․ վախճանվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀԳԳԱ թղթակից անդամ, Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ Արկադի Գեւորգի Ահարոնյանը։ Դոկտոր Ահարոնյանը հայտնի գյուղատնտես-մոլախոտաբան է։ Տասնյակ տարիներ եղել է բույսերի պաշտպանության ոլորտի առաջամարտիկ։ Ղեկավարել եւ կատարել է բազմաթիվ գիտական թեմաներ՝ առաջարկելով բույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի նոր, [...] Read More
Հայաստան մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցի շրջանակում օրերս Ագրարային համալսարանում էր Գերմանիայի Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանի Գինու բիզնես մասնագիտության ուսանողների խումբը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Ռութ Ֆլոյխաուսի գլխավորությամբ։ Խմբին ուղեկցում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գինեգործական ոլորտի զարգացումներին եւ [...] Read More