Category: Բոլոր նորությունները

Լուրջ համալրում. Ագրոնոմիականն ունի ժամանակի պահանջները բավարարող նոր ձեռնարկներ

Ագրոբիզնեսի դեպարտամենտում հինգ օր շարունակ ներկայացվեցին եւ մասնագիտական քննարկում անցան ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում ստեղծված 7 ուսումնական ձեռնարկները: «Պտղաբուծություն», «Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում», «Տնկարանների հիմնում եւ կառավարում», «Կայուն գյուղատնտեսության ներածություն», «Ընկուզավորների այգու հիմնում եւ կառավարում», «Պտղատու ծառատեսակների վնասակար էնտոմոֆաունա եւ պայքար» եւ «Պտղատու ծառատեսակների հիվանդություններ եւ պայքար» ձեռնարկները կազմել են Ագրոնոմիական ֆակուլտետի հեղինակավոր [...] Read More

Բաց դաս. ARMSTAT՝ վիճակագրությունը որպես ուղիղ ճանապարհ

ԱԷԿ-ՍԷԿ եւ Ագրոբիզնես մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողների համար վիճակագրության ամփոփիչ դասը, կարծում ենք, անմոռանալի կլինի: Դասախոսը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոհար Վարդանյանը բաց դասի էր հրավիրել ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանին (սիրով ընդգծենք, որ նրա հայրը՝ դոցենտ Խաչիկ Ավագյանը մեր բուհի երախտավորներից է): Բանախոսը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի կառուցվածքն ու գործունեության [...] Read More

Առաջինները ստացան հավաստագրեր, երկրորդները սկսել են

Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության կարճաժամկետ առաջին դասընթացի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի համակարգող Լիլիթ Բեգլարյանը ավարտական հավաստագրեր հանձնեցին դասընթացի մասնակիցներին: Դասընթացը մշակվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց Հացի եւ հրուշակագործության նորաբաց լաբորատորիայում մասնագիտական նորագույն գիտելիքներ ստացած առաջին խմբին եւ շնորհակալություն հայտնեց ՌԶԳ-ին, որի [...] Read More

Անասնաբույժները հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում

Հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում դեկտեմբերի 21-ին հետաքրքիր դաս անցկացրեցին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի սանիտարական փորձաքննություն մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ։ «Մեր ֆակուլտետի սանիտարական փորձաքննություն մասնագիտության ուսանողներին անհրաժեշտ են նաեւ սննդի ոլորտում հետազոտական եւ գործնական անալիզներ կատարելու հմտություններ։ Շնորհակալ եմ լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանին՝ մեծ պատրաստակամությամբ դասն անցկացնելու եւ շարունակական համագործակցության առաջարկը պատրաստակամորեն ընդունելու համար։ Տիկին [...] Read More

Վանաձորի մասնաճյուղում էին Հ. Պետրոսյանի անվան գիտական կենտրոնի գիտնականները

Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճը միավորել էր  ՀՀ Լոռու մարզի ֆերմերներին, շահագրգիռ կազմակերպություններին, մասնաճյուղի դասախոսական կազմին եւ ուսանողներին՝ ներկա գտնվելու  մասնաճյուղի, ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն»  մասնաճյուղի եւ ՀՀ Լոռու մարզպետարանի եւ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կողմից  իրականացվող համատեղ սեմինար-խորհրդատվությանը եւ թեմատիկ ցուցադրությանը: Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ [...] Read More

Շիրակի գյուղքոլեջը «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» համաժողովում

ՀԱԱՀ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը Շիրակի մարզի եւս 3 միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած վերջին համաժողովին, որն ամփոփել է «Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») երկամյա ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացրել է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ: ՄԿՈՒ հաստատությունների եւ մասնավոր հատվածի միջեւ [...] Read More

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը նպաստում է Դեբեդ գյուղի նորաստեղծ կոոպերատիվի կայացմանը

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես հրավիրյալ բանախոս մասնակցել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի կազմակերպած «Իմ գյուղատնտեսական կոոպերտիվը» դասընթացին: Դեկտեմբերի 13-18-ը կայացած դասընթացի մասնակիցները, որ հիմնականում նորաստեղծ «Ձորի հասկ» կոոպերատիվի անդամներն էին, հիմնավոր եւ շատ կարեւոր գիտելիքներ ստացան պարոն Ուռուտյանից՝ գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման եւ կառավարման սկզբունքների ու նրբությունների վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ գյուղկոոպերատիվների եւ [...] Read More

ՀԱԱՀ հերթական պատվիրակության այցը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարան

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող  Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 13-19-ը: Մեր պատվիրակության կազմում էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի  փոխդեկան Մանյա Կարապետյանը, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական  ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը, բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները: Այցի [...] Read More

Բնապահպանություն. Ծառատունկ Նալբանդյանի փորձակայանում

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ փոխդեկան Սասուն Մամաջանյանի նախաձեռնություն-ջանքերով ՀԱԱՀ  Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Նալբանդյանի փորձակայանում դեկտեմբերի 16-ին «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա»-3-րդ, «Բույսերի պաշտպանություն»-3-րդ եւ 4-րդ եւ «Ագրեէկոլոգիա» մասնագիտության 5-րդ կուրսերի ուսանողները մասնակցեցին ծառատունկի։ Ուսանողներին ուղեկցել եւ մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել են Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոսներ Էթերի Ստեփանյանը եւ Բելլա Գրիգորյանը։ Ինչպես մեր զրույցի [...] Read More

Գյուղատնտեսական բաղադրիչի համադրողի հաստիք AWDA ծրագրում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը փնտրում է մրցունակ թեկնածուների՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA)» գյուղատնտեսության բաղադրիչի համադրողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մանրամասները՝ այստեղ: Read More