Category: Ագրոլուր

Արգենտինայի դեսպանն այցելել է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն

Նոյեմբերի 23-ին Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային՝ Կորպորասիոն Ամերիկայի համակարգի Agronegocios ընկերության գլխավոր տնօրեն Ալեխանդրո Յափունջյանի, Տիերաս դե Արմենիա ընկերության դաշտային աշխատանքների կառավարիչ Մանուել Գոմեսի եւ բիզնես խորհրդատու Դիեգո Գոմեսի ուղեկցությամբ։ Դեսպան Վերգարան նախ այցելեց Ոսկեհատի ՈՒՓՏ-ի այն տարածքը, որտեղ Հայ բարեգործական [...] Read More

Դիպլոմներ ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները

Այսօր հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան, տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը շնորհավորելով շրջանավարտներին ասաց, որ այս օրը հիշարժան է լինելու նրանց կյանքում եւ նշեց, որ ընտրել են «մարդասիրական» բուհ և նրանց ձեռք բերած պարենամթերքի անվտանգության հետ կապված մասնագիտությունները խիստ պահանջարկված են աշխատաշուկայում: - Ոմանք կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, մյուսները կսկսեն իրենց [...] Read More

Ուսումնախորհրդատվական այցեր Տավուշի մարզ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում 2020թ. սեպտեմբերի 3-ին եւ 4-ին տեղի են ունեցել ուսումնախորհրդատվական դասընթացներ Տավուշի մարզի Նորաշեն համայնքում գործող գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար: Առաջին օրվա օրակարգը նվիրված էր հատիկընդեղենների մշակության տեխնոլոգիային եւ բույսերի պաշտպանության միջոցառումներին: Դասընթացավարները ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը եւ ՀԱԱՀ Այգեպտղաբուծության եւ բույսերի  պաշտպանության [...] Read More
degradacvac hogheri verakangnum

Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր

Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։ Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների [...] Read More
meeting in the minisry

Քննարկվել են նախարարության և ԲՈւՀ-երի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 25-ին և հունիսի 28-ին տեղի են ունեցել քննարկում նախարարության և ԲՈւՀ-երի միջև՝ էկոլոգիական կրթության հարցերի վերաբերյալ։ Քննարկումը նպատակ ուներ պարզել ԲՈւՀ-երում էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների, դրանց առնչվող առարկաների, ծրագրերի, օգտագործվող գրականության, ինչպես նաև դասավանդվող մեթոդիկայի առանձնահատկությունները։ Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը, նախարարության [...] Read More

Անտառը կհսկվի ձայնազգայուն սենսորային սարքերով

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացինի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ [...] Read More