Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ համագործակցության շրջանակում 2025 թ․ հոկտեմբերին ՎԿԳ համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում [...] Read More
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մայիսի 5-9-ը դասավանդման եւ միջազգային շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակներով այցելեցի Վիտաուտաս Մագնուսի համալսարան (Կաունաս, Լիտվա): Շարժունության շաբաթը հագեցած էր տարբեր միջոցառումներով: Մասնակիցների քանակը գերազանցում էր 150-ը, որոնք ժամանել էին աշխարհի շուրջ 50 երկրներից։ Առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ համալսարանի հաղորդակցման գծով պրոռեկտոր Վիլմա Բիջիկիյենյեն։ Նա [...] Read More
Ագրոէկոլոգիա եւ Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտությունների առկա եւ հեռակա համակարգերում սովորող ավարտական կուրսերի ուսանողներն էլ պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները։ Ընդգրկուն մեկ հայացքը չէր կարող չնկատել, որ՝ 1․ ուսանողների սեփական հետազոտությունների մասնաբաժինն ու որակը տարեցտարի վստահաբար ավելանում են, 2․ ընդլայնվում է հետազոտությունների աշխարհագրությունը, 3․ աշխատանքների թեմաները գնալով դառնում են ավելի արդիական, իսկ դրանց հիմնավորումներն՝ ավելի [...] Read More
Հարգելի գործընկերներ, ուսանողներ, բույսերի պաշտպանության ոլորտի մասնագետներ։ Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր: Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության, ինչպես նաեւ՝ Բույսերի պաշտպանների օր: Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի առջեւ: ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի [...] Read More
Քոլեջի ՀՀ-2-րդ կուրսեցիների «Կառավարման հմտություններ» առարկայի (դասախոս՝ դոցենտ Շահբազյան), ամփոփիչ դասը երեկ՝ մայիսի 7-ին վարում էր ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը: Հենց սկզբից բանախոսը բանաձեւեց՝ կառավարման հիմքում ինքնակառավարումն է, ինքնակառավարման հիմքում՝ ինքնաճանաչումը: Ուրեմն երիտասարդները պետք է սկսեն հենց ինքնաճանաչումից: Թերեւս դասական իմաստով բանախոսություն չէր, այլ չափազանց ինտերակտիվ, վարժանքներով հագեցած՝ շատ բուռն, հետաքրքրված (այդ ամենի [...] Read More
Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է գիտահանրամատչելի սեմինարների շարք, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները եւ ավագ դպրոցների աշակերտները: 2025 թ. դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ: 2025 թ. առաջին հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 16-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պող., 24): Թեման՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների [...] Read More
Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը հորդորում էր. եթե նույնիսկ կարծում եք աշխարհի վերջին օրն է, միեւնույնն է՝ ծառ տնկեք: Այո, ծառը/ծառատունկը Երկիր մոլորակը դեպի լավը շրջող, մարդուն մարդ պահող զորեղ միջոց է… Մայիսի 2-ին, ճիշտ կեսօրին՝ չնայած օդերեւութաբանների չկանխատեսած անձրեւին, հախուռն տրամադրությամբ էին համակված Ագրարայինի դասախոսներն ու ուսանողները: Բոլորը ձգտում էին փոս փորել, ջուր բերել, ծայրահեղ դեպքում [...] Read More
Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում ապրիլի 7-11-ը դասավանդման եւ վերապատրաստման նպատակներով այցելեցինք Իտալիա՝ Մարկեի պոլիտեխնիկական համալսարան: Շարժունության շաբաթը տպավորիչ էր: Սկզբում այցելեցինք գյուղատնտեսական, սննդային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտ, որի ղեկավար, ՀԱԱՀ-ի եւ Հայաստանի լավ բարեկամ պրոֆեսոր Դավիդե Ներին ներկայացրեց դեպարտամենտի կառուցվածքը, գործունեությունը, հանդիպումներ ունեցանք սննդի ոլորտի դասախոսական եւ գիտական աշխատանքներ իրականացնող անձնակազմի հետ, [...] Read More
Վիշեգրադ ծրագրի շրջանակում ս․թ մայիսի 6-ին, ժամը 13։30֊ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների կենտրոնում տեղի կունենա Ինքնաներկայացում (Selfpresentation) կրթական մոդուլի վերապատրաստումը։ Վերապատրաստումը կանցկացնի փ.գ.թ, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը։ Դասընթացի ընթացքում կներկայացվեն խոսքային եւ ոչ խոսքային հաղորդակցման տեսակները, հուզական համառության եւ դրական կերպարի ձեւավորման հնարները, ինչպես նաեւ հաջողված ինքնակենսագրական (CV) գրելու առանձնահատկությունները։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հրամանով ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գյուղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գագիկ Ազատի Թովմասյանը նշանակվել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Պարոն Թովմասյանը միաժամանակ շարունակելու է կատարել հիշյալ ամբիոնի վարիչի պարտականությունները։ Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը ողջունում եւ շնորհավորում են պարոն Թովմասյանին եւ մաղթում հաջողություններ համալսարանի եւ [...] Read More