Author: Sos Avetisyan

Էրազմուսյան ուսուցման իմ փորձը. բացառիկ ուսումնական տարի Գայզենհայմի համալսարանում

Ես Անդրանիկ Ղազարյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող։ Մեկ ուսումնական տարի հնարավորություն ունեցա ուսանելու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում (Hochschule Geisenheim University)՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։ Գայզենհայմի համալսարանը համարվում է գինեգործության եվրոպական առաջատար կենտրոններից մեկը։ Այս բովանդակալից տարվա  ընթացքում ուսումնասիրեցի ինչպես գինու տեխնոլոգիական գործընթացները՝ խմորումից մինչեւ հնեցում, [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է [...] Read More

Անհալթի համալսարանի եւ ռումինացի օրգանական երկրագործների պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ընդունեց Գերմանիայի Անհալթի կիրառական գիտությունների համալսարանի եւ Ռումինիայի օրգանական երկրագործության ընկերակցության համատեղ պատվիրակությանը՝ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի համակարգող Մարիամ Վարդանյանի ուղեկցությամբ։ Ագրարային համալսարան այցը մեր գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հետ պլանավորված էր փառատոնի շրջանակում։ Բուն փառատոնը՝ այս տարի՝ 11-րդը, հերթական անգամ մեծ հաջողություն գրանցեց։ Հանդիպմանը [...] Read More

Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2025-2026 ուստարվա ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման վճարովի փուլի ընդունելությունը: Ընդունելությունը կավարտվի սույն թվականի հոկտեմբերի 31-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով: Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ Հեռ.` 012-58-58-28, (095) 52-17-53 Էլփոստ` [email protected] Ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի ընդունելության տեւողությանը, [...] Read More

Մեկնարկել է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունելությունը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը հաըտարարում է, որ 05.09.2025 -ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2024: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական համարը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More

VETFarm նախագծի հերթական հանդիպումը նշանավորեց ՄԿՈՒ ոլորտում ԱՏՀ տեխնոլոգիաների ներդրման նոր փուլը

Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում հերթական հանդիպումը եւ վերապատրաստման փուլը, որ մեկնարկել էին օգոստոսի 25-ին,  ավարտվեց երեկ՝ սեպտեմբերի 2 -ին։ Նախագիծն իրականացնող կոնսորցիումը՝ Հոլանդական AgriWatch B.V., չեխական Wirelessinfo, հայաստանյան «Անդեր սան» ընկերությունները եւ Հայաստանի ազգային [...] Read More

Առինքնող հոբելյան․ պրոֆեսոր Ստեփան Մարգարյանի ծննդյան 95-րդ տարեդարձը՝ ՀԱԱՀ 95-ամյակի հետ մեկտեղ

Լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր,  տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 95-ամյակը։ Նշանակալից հոբելյանի առթիվ վաստակաշատ գիտնականին, մանկավարժին եւ ավագագույն ընկերոջը ջերմորոն շնորհավորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մեծ ընտանիքը։ Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930 թ․ օգոստոսի 31-ին, Երեւանում։ Ճիշտ մեր համալսարանի տարեկիցն է․ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը հիմնադրվել է 1930 [...] Read More

VETFarm-ի շրջանակում վերապատրաստումների հերթական փուլը Ագրարային համալսարանում

Բուհը վերադառնում է արձակուրդից, եւ անմիջապես հայտնվում խիստ աշխատանքային տրամադրություն-միջավայրի մեջ: Երկու տարի առաջ մեկնարկած VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը Ագրարային համալսարանի, Նիդերլանդների, Չեխիայի մեր գործընկերների եւ տեղի արտադրողների («Անդեր Սան» ընկերության) հետ հրաշալի` գիտություն-բուհ-արտադրություն անքակտելի շղթայի քրեստոմատիական օրինակ: Մեր մասնագետները վերապատրաստումների են [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի երիտասարդ գործընկերներ։ Արդեն 26-րդ անգամ աշխարհն օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդության միջազգային օրը, գեղեցիկ եւ կարեւոր տոն, որի այս տարվա կարգախոսն է՝ «Տեղերում երիտասարդների գործողությունները հանուն Կայուն զարգացման նպատակների եւ անդին»: Խորհրդանշական է, որ մեր համալսարանը հենց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում մեծ հաջողություն գրանցելու շնորհիվ, [...] Read More

ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025-2026 ուստարվա առկա բակալավրիատ լրացուցիչ մրցույթով ընդունվածների ցուցակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025 թ. բուհերի լրացուցիչ մրցույթով ընդունելության եւ մրցույթի հիման վրա Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված ցուցակների համաձայն անվճար եւ վճարովի ուսուցման համակարգերում ըստ մասնագիտությունների եւ ըստ կրթական ծրագրերի ՀԱԱՀ-ի առկա ուսուցման ձևի առաջին կուրս ընդունված դիմորդների ցուցակը։ Լրացուցիչ մրցույթով վճարովի ընդունվածների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ, [...] Read More