Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում եւ հարակից պուրակում կմեկնարկի ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը ընձեռում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ ՀԱԱՀ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համալրման կարգը, ներառյալ անհրաժեշտ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի եւ դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ կրթության համարժեքության մասին), 2․ Անձը հաստատող փաստաթղթի պատճեն, 3․ Ինքնակենսագրություն եւ [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ։ Մեկնարկում է դասընթացների 2-րդ փուլը։ Միացե՛ք «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» անվճար ինտերակտիվ դասընթացին։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756։ Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to Business) վաճառքներ» դասընթացի շրջանակում ձեռք կբերեք՝ շուկայի վերլուծելության, սպառողների կարիքների բացահայտման և գնահատման, գործարար [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների եւ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 25»-ին, որը կանցկացվի 2025 թ. հուլիսի 1-31-ը։ Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես «փափուկ», այնպես էլ «կոշտ» հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներգրավվելով ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումների մեջ։ Առաջարկվող [...] Read More
Մայիսի 16-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձի եւ դրանց բարելավման կարիքների վերաբերյալ օրակարգային առաջին հարցով զեկուցումով հանդես եկավ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Նա մասնավորապես խոսեց շուրջ 40 կահավորված մասնագիտական սենյակների ու լաբորատորիաների, պրոյեկտորներով, համակարգիչներով եւ խելացի գրատախտակներով հագեցած ավելի քան 20 լսարանների [...] Read More
Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը եւ ամբիոնի վարիչ Հայկ Կիրակոսյանը հաճախ են հանդես եկել նպատակային, տարբերվող նախաձեռնություններով․ այս մեկը, սակայն, առանձնահատուկ էր մի շարք առումներով։ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի շրջանավարտ Վանիկ Կարենի Մարգարյանին նվիրված վոլեյբոլի հուշամրցաշարը հարգանքի գեղեցիկ տուրք էր մեր լավագույն քոլեջականներից մեկի, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած զինվորի եւ իր՝ Հայկ Կիրակոսյանի ուսանողի պայծառ [...] Read More
Էրազմուս+ ծրագրի շրջանակում, 2025 թ. մայիսի 5-9-ը, Թրակիայի Դեմոկրիտոսի համալսարանում (Ալեքսանդրապոլիս, Հունաստան) տեղի ունեցավ «Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը» խորագրով միջազգային աշխատակազմի շաբաթը, որին մասնակցեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Էլմիրա Սմբատյանը։ Միջազգային շաբաթի բացումը ազդարարեցին Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ համագործակցության շրջանակում 2025 թ․ հոկտեմբերին ՎԿԳ համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում [...] Read More
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մայիսի 5-9-ը դասավանդման եւ միջազգային շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակներով այցելեցի Վիտաուտաս Մագնուսի համալսարան (Կաունաս, Լիտվա): Շարժունության շաբաթը հագեցած էր տարբեր միջոցառումներով: Մասնակիցների քանակը գերազանցում էր 150-ը, որոնք ժամանել էին աշխարհի շուրջ 50 երկրներից։ Առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ համալսարանի հաղորդակցման գծով պրոռեկտոր Վիլմա Բիջիկիյենյեն։ Նա [...] Read More