Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման վճարովի փուլի ընդունելությունը: Ընդունելությունը կավարտվի սույն թվականի հոկտեմբերի 31-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով: Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ Հեռ.` 012-58-58-28, (095) 52-17-53 Էլփոստ` [email protected] Ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի ընդունելության տեւողությանը, [...] Read More
ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը հաըտարարում է, որ 05.09.2025 -ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2024: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական համարը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More
Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում հերթական հանդիպումը եւ վերապատրաստման փուլը, որ մեկնարկել էին օգոստոսի 25-ին, ավարտվեց երեկ՝ սեպտեմբերի 2 -ին։ Նախագիծն իրականացնող կոնսորցիումը՝ Հոլանդական AgriWatch B.V., չեխական Wirelessinfo, հայաստանյան «Անդեր սան» ընկերությունները եւ Հայաստանի ազգային [...] Read More
Լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 95-ամյակը։ Նշանակալից հոբելյանի առթիվ վաստակաշատ գիտնականին, մանկավարժին եւ ավագագույն ընկերոջը ջերմորոն շնորհավորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մեծ ընտանիքը։ Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930 թ․ օգոստոսի 31-ին, Երեւանում։ Ճիշտ մեր համալսարանի տարեկիցն է․ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը հիմնադրվել է 1930 [...] Read More
Բուհը վերադառնում է արձակուրդից, եւ անմիջապես հայտնվում խիստ աշխատանքային տրամադրություն-միջավայրի մեջ: Երկու տարի առաջ մեկնարկած VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը Ագրարային համալսարանի, Նիդերլանդների, Չեխիայի մեր գործընկերների եւ տեղի արտադրողների («Անդեր Սան» ընկերության) հետ հրաշալի` գիտություն-բուհ-արտադրություն անքակտելի շղթայի քրեստոմատիական օրինակ: Մեր մասնագետները վերապատրաստումների են [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի երիտասարդ գործընկերներ։ Արդեն 26-րդ անգամ աշխարհն օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդության միջազգային օրը, գեղեցիկ եւ կարեւոր տոն, որի այս տարվա կարգախոսն է՝ «Տեղերում երիտասարդների գործողությունները հանուն Կայուն զարգացման նպատակների եւ անդին»: Խորհրդանշական է, որ մեր համալսարանը հենց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում մեծ հաջողություն գրանցելու շնորհիվ, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025 թ. բուհերի լրացուցիչ մրցույթով ընդունելության եւ մրցույթի հիման վրա Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված ցուցակների համաձայն անվճար եւ վճարովի ուսուցման համակարգերում ըստ մասնագիտությունների եւ ըստ կրթական ծրագրերի ՀԱԱՀ-ի առկա ուսուցման ձևի առաջին կուրս ընդունված դիմորդների ցուցակը։ Լրացուցիչ մրցույթով վճարովի ընդունվածների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ, [...] Read More
Համաձայն ՀՀ 2024 թ․ մայիսի 22-ի ՄԿՈՒ մասին օրենքի 34 հոդվածի 1.1, 1.2 կետերի, ՀՀ հանրակրթության մասին օրենքի 26 հոդվածի 1-ին կետի եւ ՀՀ կառավարության 16.02.2023 թ. որոշման թիվ 216-ի 8-րդ բաժնի 3 մասի, ՀԱԱՀ-ի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում դասավանդելու համար հայտարարվում է մրցույթ դասախոսի/մանկավարժի թափուր տեղը զբաղեցնելու համար Աշխարհագրություն առարկայի գծով՝ 1,0 դրույք: [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հնարավորություն է ստացել 2025 թվականի սեպտեմբերից իրականացնելու «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» բակալավրիատի կրթական ծրագրով կադրերի պատրաստում։ Նոր եւ խոստումնալից կրթական ծրագրին հատկացվել է առկա ուսուցման 30 տեղ, որոնք, առանց միասնական քննություններ հանձնելու, կարող են համալրել քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 30-ը։ Հանրահայտ է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող տեղական ցեղի 20 գառի վաճառք՝ 1 կգ կենդանի քաշի մեծածախ գինը 1700 ՀՀ դրամով: Հետաքրքրվողները կարող են գառներին տեսնել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի՝ ՀԱԱՀ-ի ուսումնափորձնական տնտեսությունում աշխատանքային օրերին, ժամը 10։00-ից 17։00-ն ընկած միջակայքում։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրի Դանիելյանին՝ 093444275 հեռախոսահամարով։ Read More