Փետրվարը դուալի ամիս է հայտարարված եւ այս ընթացքում մեկը-մեկից ավելի հետաքրքիր եւ արդյունավետ քննարկումների մասնակից եղանք: Ամսի 25-ին հրավիրված հանդիպումը բացառություն չէր: Մասնակցում էին դուալի ներդրման գլխավոր աջակից-ջատագով՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի, Անասնաբույժների ազգային ընկերակցության, նաեւ կլինիկայի, պահածոյացման, գինեգործական, թռչնաբուծական ընկերությունների, չափագրման եւ գեոդեզիայի ԱՁ-ի ներկայացուցիչներ: Հյուրերին ողջունելով` Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ փոխտնօրեն [...] Read More
Այսօր՝ փետրվարի 25-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողներին, որոնց նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով երաշխավորված գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ ներկայացրին թեմաների ղեկավարները՝ Գայանե Մելյանը, Արմինե Աբրահամյանը, Արթուր Ալթունյանը, Արամ Միքայելյանը եւ Մարիամ [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանը, օգտվելով պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող ուսանողների համար սահմանված արտոնությունից, առաջին կիսամյակում ստանում էր ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հունվարյան քննաշրջանից հետո, բարձր ՄՈԳ-ի շնորհիվ Մարիայի կրթաթոշակը ավելացել է 10 տոկոսով՝ կազմելով 77 000 դրամ: Հաճելի է, օրինակելի… Մարիա Կրտիկաշյանի՝ Ագրարային համալսարանում հայտնվելն [...] Read More
Ռեկտորատի հերթական նիստը կայացավ փետրվարի 20-ին՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի մեկնարկին ռեկտորը տեղեկացրեց, որ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի տեղակալ է նշանակվել Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Նաիրա Ավդալյանը եւ շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Ռեկտորատի այս նիստին հենց տիկին Ավդալյանն էլ ներկայացնում էր քոլեջը եւ ի թիվս այլ ստորաբաժանումների ղեկավարների, [...] Read More
Երեկ՝ փետրվարի 17-ին, Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը հերթական անգամ ընդունել էր հետաքրքիր ու հետաքրքրված երիտասարդների, այս անգամ՝ Երեւանի հայ-հունական պետական քոլեջի մի խումբ ուսանողների՝ Սննդամթերքի տեխնոլոգիա, Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն եւ Զբոսաշրջություն մասագիտությունների ավարտական կուրսերից։ ՀԱԱՀ Ուսանողների հաջողությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել [...] Read More
Ողջույն։ Ես Սաթենն եմ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսից: Մեծ հիացմունքով կցանկանայի ձեզ պատմել իմ էրազմուսյան փորձի եւ ամենահիշարժան չորս ամիսների մասին, որ ունեցել եմ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ագրարային համալսարան ընդունվելու որոշումս մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեր համալսարանը ուսումն արտերկրում շարունակելու լայն հնարավորություն է տալիս։ Իսկ Էրազմուսին դիմելը երկար սպասված որոշում էր՝ հետեւելով քույրիկս օրինակին, որը նույնպես մասնակցել է այս ծրագրին մեր համալսարանի շնորհիվ, իր վառ [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հարավային Բոհեմիայի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ տնտեսագիտության ոլորտի աշխատակիցները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․ անձնագրի պատճեն, [...] Read More
Մեր երկրում միջին մասնագիտական կրթական համակարգի ակնառու նորություններից է դուալը, եւ պետք է շեշտենք, որ այդ սկզբունքով իրականացվող կրթական ծրագրերի գերակշիռ մասը կյանքի է կոչվում Ագրարայինում: Ընթացիկը հայտարարված է դուալի ամիս. նպատակն է, որ հանրությունն ավելի իրազեկված, տեղյակ լինի այս շատ կարեւոր ձեռնարկի ընձեռած հնարավորությունների եւ հեռանկարների մասին, հենանշվեն նվաճումներն ու անելիքները: Երեկ՝ փետրվարի 10-ին, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պարտականություններ՝ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսումնաարտադրական գործընթացի կազմակերպում եւ ղեկավարում, ուսանողների գործնական հմտությունների ձեւավորման նպատակով մասնագիտությունների կրթական չափանիշների պահանջների կատարման ապահովում: Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի կամ [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ (3 տեղ) Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ութ շաբաթ փորձուսում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական ֆակուլտետի երրորդ կուրսի՝ անգլերենին տիրապետող ուսանողները, ինչպես նաեւ այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված [...] Read More



