Author: Sos Avetisyan

«Հրապարակը» ստում է, բայց դա մանրուք է․․․

hraparak.am վերնագրով «լրատվական» կայքը հերթական պատվերի շրջանակում, նոյեմբերի 22-ի հրապարակմամբ հերթական անգամ կեղծիք ու զրպարտություն է տարածում (Ընտրական քաոս Ագրարայինում - Հրապարակ (hraparak.am): hraparak.am-ը առանց աչք թարթելու, իր աշխատաոճին չդավաճանելով, հերթական անգամ ստում է՝ նշելով, թե «Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից պաշտոնապես տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին․․․», թե հոգաբարձուների խորհրդի [...] Read More

Աշխատանքային կիսամյակ – մաս 2․ «Հաշվետվությունս առանց երախտիքի խոսքի չեմ կարող ավարտել»

Ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողուհու խոսքերն են՝ ուղղված դեկանին, դասախոսներին, համալսարանի ղեկավարությանը եւ, անշուշտ, աշխատանքային կիսամյակի անցկացման վայրերի աշխատակազմերին: Մյուս բոլոր երիտասարդների խոսքից եւս ակնհայտ էր՝ գոհ են եղել աշխատանքային այս շատ կարեւոր փորձառությունից: Գոհ են ուսանողները, դասախոսները, դատելով կիսամյակի ամփոփիչ գնահատականներից (ընդհուպ ամենաբարձր՝ 100)՝ գոհ են եղել նաեւ ընդունող ընկերությունները: Այսօր՝ [...] Read More

ASA նախագծի ամփոփիչ հանդիպում․ ագրոանտառագիտության զարգացման նշմարվող հեռանկարներ

Նոյեմբերի 22-ին Ագրարային համալսարանում կայացել է «Ագրոանտառագիտության խթանում՝ հանուն փոքր գյուղարտադրողների ընկերային եւ բնապահպանական օգուտների» (ASA) նախագծի ամփոփիչ հանդիպումը։ Նախագիծն իրականացվում է ՀԱԱՀ-ի, «ՇԵՆ» բարեգործական կազմակերպության եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցությամբ։ Նախագծի շրջանակում հնարավորություն եմ ունեցել այցելելու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ 2023 թ. ապրիլի 17 – հուլիսի 14-ը տարբեր մասնագիտությունների՝ աշխարհագրություն, ագրոէկոլոգիա եւ [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձարարական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» [...] Read More

SMARTI նախագծի իրազեկման միջոցառում՝ ԵՄ համակարգող Ջերարդ Քալենի մասնակցությամբ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի իրազեկման հերթական միջոցառումը։ Մասնակիցների թվում էին նախագծի ԵՄ համակարգող Ջերարդ Քալենը, Դրեզդենի տեխնիկական համալսարանի լեզվի կենտրոնի տնօրեն Կատյա Ուլմանը, նախագծի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանը, Հայաստանի տեխնոլոգիական ապագան նախաձեռնության համակարգող [...] Read More

Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա թեմայով վերապատրաստման դասընթաց 2-4-րդ կուրսի ուսանողների համար

Նոյեմբերի 27-30-ը տեղի կունենա վերապատրաստման դասընթաց՝ «Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա» թեմայով։ Դասընթացը նախատեսված է 2-րդ-ից 4-րդ կուրսերի ուսանողների համար։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) develoPPP նախագծի շրջանակում իրականացվող վերապատրաստման դասընթացի համար կձեւավորվի երկու խումբ, սահմանափակ թվով՝ 10-12-ական մասնակիցներով, որոնք դասընթաց կանցնեն երկու օր՝ մեկական օր տեսական եւ գործնական պարապմունքների համար։ Տեսական մասը կանցկացվի 1-ին մասնաշենքի [...] Read More

Կատարելագործվում ենք՝ ցկյանս․ գրագետ հաղորդակցման հմտությունը հաջողության բանալիներից է

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը գործնական պարապմունք անցկացրեց դասախոսական համակազմի համար՝ հաղորդակցության ակադեմիական խնդիրներին նվիրված: Բանախոսը թեեւ դասավանդում է տարբեր բուհերում, բայց իրեն իսկական ագրարայինցի է համարում, քանզի աշխատանքային առաջին քայլերը, փոխանակման ծրագրերին մասնակցելու առաջին՝ շատ կարեւոր, անգնահատելի փորձառության հնարավորությունները այստեղ են տրվել: Լսարանային վարք, խոսք-տեքստ-ենթատեքստ, ժեստեր [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու եւ վերապատրաստվելու, միաժամանակ 2024 թ․ ապրիլի 22-26-ը «Կրթության թվային փոխակերպում երկրորդ ազգային գիտագործնական խորհրդաժողով – խնդիրներ եւ լուծումներ, գնահատում եւ հավատարմագրում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։ Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր համաժողովի ընթացքում կներկայացնեն հոդված կամ զեկույց։ Մրցույթին [...] Read More

ԱՄՆ կատարած այցի շրջանակում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպումներ է ունեցել գործընկեր Տեխասի A&M համալսարանում

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Տեխասի A&M համալսարանում։ Գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար Ռուդի Նայգայի հետ քննարկվել են ավելի քան 20-ամյա գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Այնուհետեւ եղան հանդիպումներ հին գործընկերներ, ՀԱԱՀ ոսկե մեդալակիր Գլեն Շինի եւ Գերի Բրայերսի հետ, որոնք տարիներ առաջ, այն ժամանակ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի [...] Read More

Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ՀԱԱՀ բակալավրիատի 1-ին կուրս ընդունվածների ցուցակը

Հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի «Դիմորդների դիմումները, ներկայացրած փաստաթղթերը, ՀՀ կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ 29-Լ հրամանը՝ ՀԱԱՀ ռեկտորի հրամանով հաստատվել է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտների ցուցակը, որոնք [...] Read More