Author: Sos Avetisyan

Դասախոսական կազմի համալրման մրցույթ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Թունդ ալկոհոլային խմիչքներ Մրգային օղիներ Զգայաբանության գնահատում Գինու համտես եւ պիտակավորում առակաների դասախոսական կազմի համալրման նպատակով: Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ եւ բարենպաստ աշխատանքային միջավայր: Պարտականություններ՝ առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում, դասախոսությունների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում, մասնակցություն համալսարանական [...] Read More

Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնը գոհունակությամբ է ամփոփում է տարին

Համալսարանի ուսումնական եւ գիտական ստորաբաժանումներն ամփոփում են 2025 թվականը, որն ընդհանուր առմամբ ագրոտեխնոլոգիական զարգացման ուղղությամբ առաջընթացի եւս մեկ տարի էր։ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի ստեղծագործ, գլխավորապես կանանցից բաղկացած գեղեցիկ թիմը տարվա ավարտը նշանավորեց Փափուկ հմտությունների սրահում՝ առինքնող միջոցառմամբ։ Տարին ամփոփեցին սեփական ձեռքերով, ագրարային մասնագիտությունների իրենց գործընկերներից ոչ պակաս վարպետությամբ պատրաստած ավանդական բարիքներով ծանրաբեռ սեղանի [...] Read More

Ուժեղ բիզնես պլաններ՝ ագրարային տնտեսագիտության եւ գինեգործության յուրահատուկ ոլորտների ապագա առաջնորդներից

Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հերթական անգամ ընդունում էր Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողների ինքնուրույն աշխատանքները՝ դասախոսական «ընդլյանված» կազմի ներկայությամբ։ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը մեկ նախադասությամբ ձեւակերպեց ուսանողներից ունեցած ակնկալիքը՝ ներկայացվող բիզնես պլանները, «դասական» բաղադրիչներից բացի, [...] Read More

Ինչ գիտական արդյունք ենք առաջարկում եւ՝ ում․ արժանավորների հանդեպ գիտխորհուրդը ուշադիր է

Գիտական խորհիդի տարեվերջյան նիստը մեկնարկեց ՀԱԱՀ 95-ամյակի կապակցությամբ մի շարք աշխատակիցների՝ երկարամյա նվիրված եւ բարեխիղճ աշխատանքի եւ ուսանողների՝ համալսարանական եւ հասարակական ակտիվության համար պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնելու արարողությամբ։ Նիստը նախագահող ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց արժանավոր պարգեւատրվածներին, որոնց ցուցակը բավականին երկար էր, իսկ մթնոլորտը՝ հաճելի։ Այնուհետեւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հանդես եկավ 2024-2025 ուստրվա շրջանավարտների ավարտական [...] Read More

Հայաստանի կրթության բարեփոխումների կենդանի լաբորատորիան․ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը 25 տարեկան է

Դեկտեմբերի 19-ին, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնադրման 25-ամյակի հոբելյանական միջոցառումը գուցեեւ «չարդարացված» համեստ էր, սակայն մեծապես կարեւոր համալսարանի կյանքում եւ սպասվածի պես՝ սրտառուչ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի բացման եւ շնորհավորական խոսքից հետո ուսանողներին, աշխատակիցներին, շրջանավարտներին ջերմորեն ողջունեց [...] Read More

Տարեկան հաշվետվությունը Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում

Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում (վարիչ՝ տ.գ.թ Նարինե Հովհաննիսյան, ԲՄՎՏ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյան, ասիստենտ՝ Գայանե Ապերյան) խոսել չեն սիրում. փոխարենը անդադրում աշխատում են-ստեղծում-ստեղծագործում: Համակրելի կանանց աստղաբույլը որոշեց ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի Բուսական ծագման մթերքի եւ հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնի այս տարվա հաշվետվությունը համեղ թեյախմությամբ ներկայացնել: Մատուցումը ճաշակավոր էր, գեղեցիկ: Համերը՝ նոր, [...] Read More

Քոլեջի ուսանողին մասնագիտական աշխատանք են առաջարկել-3․ երբ ամեն մատից մի շնորհք է կաթում

Արամ Զեյթունյանը սակավախոս է, բայց լռությունն էլ խոսուն է՝ եթե ասելիք կա, ասելիք ունես: Իսկ մեր երիտասարդները ասել-խոսելուց ավելի շատ աշխատել են սիրում: Արամը Երեւանից է: Թեեւ արմատները հասնում են մինչեւ Լիբանան՝ արեւելքի Փարիզ Բեյրութ, որը հայ արհեստագործության, կիրառական արվեստների, ստեղծագործելու առումով արհեստավարժության կարեւոր կենտրոններից է: Լիբանանահայոց մասին է ասված ժողովրդական խոսքը՝ ամեն մատից մի [...] Read More

Նորարարությունն ու կրթությունը Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջում

2025 թվականի հոկտեմբերի 6-ից 10-ը ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը Էրազմուս+ ՀԳ1 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում այցելել է Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջ: Այցը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու այդ ուսումնական հաստատության կիրառական գիտությունների, մասնագիտական կրթության, հետազոտության եւ ուսանողական աջակցության նորարարական մեթոդներին, ինչպես նաեւ բացահայտելու ապագա միջազգային համագործակցության հնարավորություններ: Այցի ընթացքում [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իրավաբանական բաժնի իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Աշխատանքային պարտականություններ՝       ՀԱԱՀ-ի կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի, այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցություն, փաստաթղթերի մշակում, առկա պայմանագրերի, ներքին իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի օրենսդրական փոփոխություներին համապատասխանեցում․ Իրավաբանական եւ կազմակերպաիրավական բնույթի հարցերով խորհրդատվություն․ Իրավական հարցերի վերլուծություն Համալսարանի եւ այլ կողմերի միջեւ ծագած վեճերի կամ հնարավոր վեճերի հետ կապված առաջադրանքների կատարում․ Համալսարանի շահերի պաշտպանության ապահովում պետական իրավասու մարմինների, ֆիզիկական [...] Read More

ՀԱԱՀ գիտական պարբերականը կարող է միջազգայնորեն ավելի տեսանելի դառնալ․ օգտակար բանախոսություն

Հրատարակչական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանի հերթական նախաձեռնությունը՝ «Գիտական պարբերական․ հանրահռչակում եւ վարկանիշավորում» թեմայով բանախոսությունն էր։ Դեկտեմբերի 12-ին «Կապույտ» ընթերցասրահում բաժնի աշխատակիցներին միացել էին երիտասարդ գիտնականներ, իսկ բանախոսը ԵՊՀ հրատարակչության պատասխանատու խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Գեւորգյանն էր, որ եղել է ՀԱԱՀ Հայոց պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ։ Նախ կարեւոր էր լսել պարոն Գեւորգյանի՝ որպես ոլորտի [...] Read More