Շեշտել ենք եւ միշտ. երկրում առաջինը աշխատանքային կիսամյակը ներդրել է մեր բուհը, եւ, բնականաբար, առաջինը ագրոնոմներն են այս գործում, քանզի ի տարբերություն ագրարային մյուս բոլոր մասնագիտություն-մասնագիտացումների, այս ասպարեզը սեզոնային բնույթ-առանձնահատկություն ունի եւ մեկնարկում է երրորդ կուրսի վերջում՝ ութ շաբաթ տեւողությամբ: Հաջորդ կեսը՝ նույն չափաքանակով կշարունակվի աշնանը: Այսօր՝ հուլիսի 4-ին, «Ագրոնոմիա» եւ «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» 3-րդ կուրսի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, ովքեր չեն ավարտում 2026 թ․-ի գարնանը և որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին Առարկաների ցանկին [...] Read More
Երեկ՝ հուլիսի 2-ին, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստն էր, որի օրակարգի առյուծի բաժինը նվիրված էր դասախոսների գործուղումների արդյունքների քննարկում-վերլուծությանը: Այն, որ արտասահմանյան գործընկերների հետ մասնագիտական-մշակութային փոխշփումները անգնահատելի են, կասկածից վեր է, անվիճելի: Սա լավը լավագույն դարձնելու ուղիղ ճանապարհն է: Ֆակուլտետի դեկան Հասմիկ Հովհաննիսյանը նիստի հենց սկզբում դիմեց բոլորին. -Այս՝ համեմատաբար ազատ շրջանը, օգտագործեք լեզուների [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ` Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2025 թ․-ի նոյեմբերից 3-ից մինչև 2026 թ․-ի հունվարի 30-ը 5 օրով վերապատրաստվելու կամ դասավանդելու (նվազագույնը 8 ժամ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
Երեկ՝ հուլիսի 1-ին, հրավիրված նիստում գիտխորհրդի անդամները՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ, ընտրությունների ընթացակարգի տառին համապատասխան, ուշադրությամբ լսեցին-քննարկեցին երեք ֆակուլտետների դեկանության հավակնորդների ծրագրերը: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի թափուր հաստիքի համար դիմել էր դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում մրցակցում էին դեկանի պաշտոնակատարը՝ Արեւիկ Աբովյանն եւ Հայկանուշ Առաքելյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում՝ դեկանի պաշտոնակատար Արման Սիմոնյանը, [...] Read More
Հունիսի 26-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը: Նախքան օրակարգին անցնելը ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով նորանշանակ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանին՝ առաջին անգամ պրոռեկտորի կարգավիճակով ռեկտորատին մասնակցելու առթիվ՝ մաղթելով համատեղ արդյունավետ աշխատանք: Այնուհետեւ ֆակուլտետների դեկանները, քոլեջների ու մասնաճյուղերի տնօրենները ներկայացրեցին 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքն ու խնդիրները, առկա եւ հեռակա ուսուցման ավարտական […]
Read More
Երեկ՝ հունիսի 26-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ամփոփվեցին ավարտաճառերի պաշտպանությունների արդյունքները: Դիտարկեցին հանձնաժողովների նախագահների մատնանշած լավն ու վատը: Վերջինը շտկելու ուղիները նախանշեցին: Օրինակ՝ ճարտարագետների նախագծերի-նախահաշվարկների դեպքում տնտեսագետ-խորհրդատուի անհրաժեշտություն կա, թե ոչ: Տասնամյակներ շարունակ ուսանողներն այդ ամենն արել են անմիջական ղեկավարի աչալուրջ հսկողությամբ-աջակցությամբ: Ջրային եւ հողային ռեսուրսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը նկատեց, թե ի [...] Read More
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀԱԱՀ մեծ դահլիճում էին հավաքվել Ագրարային ընտանիքի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Ռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը կարճ էր, ըստ էության: Այս տարի եւս, ինչպես նախորդի դեպքում, ԿԳՄՍ նախարարի հրամանով մեր բուհին հնարավորություն է տրվել ոչ տնտեսագիտական 16 մասնագիտությունների համար համալրումն իրականացնել նաեւ առանց քննության: Խոսքը միջին մասնագիտական հաստատություն ավարտած երիտասարդների մասին է: Հատկացվել է [...] Read More
Լսածը տեսնել է պետք, տեսածը՝ պատմել. Ագրոնոմիականից գործուղումների մեկնածները ամփոփեցին արդյունքները
Երեկ՝ հունիսի 25-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեցին նաեւ արտասահմանյան գործընկեր համալսարաններ մեկնածների հաշվետվություն-ամփոփումները: Մինչ այդ, դեկան Արմենակ Տեր-Գրիգորյան ներկաներին տեղեկացրեց, որ երկու կրթական ծրագիր օրերս հաստատվել է: Սա համատեղ լավ համադրված աշխատանքի արդյունք է, եւ դեկանը շնորհակալություն հայտնեց թիմին: Ֆակուլտետի մեթոդխորհրդի նախագահ, գ.գ.թ., դոցենտ Մանվել Բադալյանը ներկայացրեց 2024-25 ուստարվա ընթացքում կատարված [...] Read More
Տեղեկացնում ենք, որ 2025 թ.-ի հունիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, ՀԱԱՀ 2-րդ մասանաշենքի 209 լսարանում տեղի կունենա Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի ս.թ. մայիսի 23-ին ՀԱԱՀ պաշտոնական կայքով հայտարարված Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի թափուր հաստիքի հավակնորդների վերաբերյալ հարցը: Read More



