Մարտի 12-ին Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Դիջիթեք 2023» եռօրյա ցուցահանդեսը, որին Ագրարային համալսարանը մասնակցում էր երկու տաղավարով։ Դրանցից մեկում ցուցադրվում էին ՀԱԱՀ ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, գեոդեզիական եւ այլ սարքավորումները։ Մյուս տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնությանը, որի մաս է կազմում Ագրարայինը՝ ի թիվս հայաստանյան հինգ համալսարանների։ «ԴիջիԹեք 2023»-ին մասնակցեց [...] Read More
Ռեկտորատի մարտի 10-ի հերթական նիստը, որը վարում էր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկեց վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերին, աշխատանքային կիսամյակի անցկացումը բարելավելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին եւ քոլեջների, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական կուրսերի դիպլոմային/ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության նախապատրաստական գործընթացներին առնչվող հարցերը։ Աշխատանքային կիսամյակների նորարարական գործելակերպի ներդրման հաջողությունը կայացած փաստ է, որը [...] Read More
Առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակած նոր չափանիշներով` «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը փոփոխել է հոդվածների ամփոփագրերին վերաբերող պահանջները: Խնդրում ենք այսուհետ հայերեն եւ ռուսերեն հոդվածներ ներկայացնելիս ամփոփագրերը շարադրել հետևյալ սկզբունքով` հայերեն (առնվազն 60 բառ), ռուսերեն (առնվազն 60 բառ) եւ անգլերեն (150-250 բառ), իսկ անգլերեն հոդվածի դեպքում՝ միայն անգլերեն (առնվազն 60 բառ): «Ագրոգիտություն [...] Read More
Լիտվայի Հանրապետության Վիտաուտաս Մագնուսի (VMU) համալսարանի Ագրարային ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությունը։ Մինչ ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեի այցը Հայաստան եւ երկու համալսարանների միջեւ հուշագրի կնքումը, ՀԱԱՀ ռեկտորի առաջարկով իրականացվեց առցանց հանդիպում համալսարանների ներկայացուցիչների միջեւ։ Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ագրարային ակադեմիայից հանդիպմանը ներկա էին կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն, միջազգային ծրագրերի համակարգող Եկատերինա Մակրիկիենեն, [...] Read More