Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական գրադարանին: Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն: Ուղեցույցը բաղկացած [...] Read More
Օրերս Ագրիթեք ինկուբատորում տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համատեղ «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի սեմինարաշարի հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիրված դինամիկ ագրոանտառաբուծության մեթոդներին: Դասընթացավարը Մոլեսենեյտա հետազոտական ֆերմայի հիմնադիր դոկտոր Նոեմի Շտադլեր-Կալիչն էր, որն Ագրիթեքում հավաքված գործընկերներին եւ ագրոանտառաբուծությամբ հետաքրքրված այլ շահագրգիռ մասնակիցներին [...] Read More
Մասնագիտական ընտրության շեմին կանգնած եւս 130 պատանի ծանոթացավ ՀԱԱՀ-ում սովորելու առավելություններին
Ագրարային համալսարանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր նրանց համար, ովքեր մասնագիտական ընտրության պատասխանատու քայլը կատարելուց առաջ կարիք ու ցանկություն ունեն ստանալու մասնագիտական կողմնորոշում եւ ավելի մոտիկից ծանոթանալու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Հերթական այցելուները Երեւանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները, ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաներն ու Հայ-հունական քոլեջի ուսանողներն էին՝ [...] Read More
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը։ Անսալով ռեկտոր Ուռուտյանի հորդորին, ներկայացվող յոթ գիտական թեմաների հաշվետվությամբ հանդես եկող գործընկերները փորձեցին հակիրճ կանգ առնել իրականացված թեմաների գիտական արդյունքի, ունեցած ձեռքբերումների, առաջացած [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Փորձուսուցմանը մասնակցելու համար կարող են դիմել նաեւ [...] Read More
Օրերս «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության մագիստրանտները «Պարենամթերքի միջազգային առեւտուր» դասընթացի շրջանակում դասախոս Աստղիկ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի Սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիա եւ Հավաստագրման կենտրոն: Դասին ներկա էր դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, որը ՀՀ–ում պարենային ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ ունի 130–ից ավելի աշխատություն [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ագրարային համալսարանն Ագրիթեք տեխնոլոգիական ինկուբատորում հյուրընկալել էր «Գագարին» նախագծի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ներկայացուցիչներ, ամբիոնների վարիչներ, ինչպես նաեւ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկոտոր Մարիամ Մովսիսյանն ու աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը: Ողջունելով հյուրերին՝ պարոն Ուռուտյանը նշեց, որ համալսարանը պատրաստ է գործակցել նախագծի հետ՝ [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մեթոդխորհրդի նիստը շատ հետաքրքիր էր՝ բարձրացված հարցերի նախանձախնդիր քննարկումով, անսխալ տարբերակները գտնել-ամրակայելու ձգտումով: Նիստում նախ մանրակրկիտ-բծախնդրորեն քննարկեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաները: Ապա հաստատեցին: Ամբիոններում թեմաների ցանկը կազմելիս հաշվի են առել սովորողների նախասիրությունները, առաջնահերթությունները եւ դիտարկել են նրանց հետ համատեղ: Բոլոր թեմաները հստակ են, առանձնացված խնդիրներով, որոնց լուծմանը պետք է [...] Read More
Ավարտելով ՀԱԱՀ բակալավրիատի «Հողաշինարարություն եւ հողային կադաստր» կրթական ծրագիրը՝ դիմել եմ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրին եւ մեկնել եմ Գերմանիա՝ փորձաշրջան անցնելու։ Հաջողությամբ հաղթահարելով փորձաշրջանից հետո նախատեսված քննությունները, ընդունվել եմ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի մագիստրատուրա։ Փորձուսուցումս անցկացրել եմ Բավարիա մարզի մի ֆերմերային տնտեսությունում, որն ունի շուրջ 130 հա հողատարծք, 70 կաթնատու կով, 50 […]
Read More
Միջազգային կապերի դեպարտամենտի հրավերով, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում ունեցավ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, որը օրերս ԵՊՀ-ում անցկացված ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների վերաբերյալ գիտաժողովի բանախոսներից էր։ Պարոն Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից դարձրեց պարենի եւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ այլ ոլորտներում նանոտեխնոլոգիաների օգտագործման վերջին զարգացումներին եւ սեփական փորձին։ Կանգ առավ այնպիսի հետաքրքիր թեմաների [...] Read More