Author: Nazeli Avagyan

Ռեկտորատ․ ՄԿԾ-ների նորացվող փաթեթներ` դասախոսների կարիքներին ընդառաջ, նոր առարկաներ՝ պատշաճ վերաբերմունք

Դեկտեմբերի 18-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի մեկնարկին պարոն Զաքոյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարի հետ պետական բուհերի ռեկտորների վերջին հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արդեն ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումը։ Սկզբունքային անդրադարձ է եղել նաեւ բուհերում դեռեւս արմատախիլ չեղած կոռուպցիոն [...] Read More

ՀԱԱՀ ուսանողների աստեղային ժամը ըստ Հարություն Մնացականյանի․ տարբերվող հանդիպում երկրորդ կուրսեցիների հետ

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Կարինե Մնացականյանը «Ագրոպարենային էկոնոմիկա» առարկայի շրջանակում «Բուսաբուծական հիմնական ճյուղերի էկոնոմիկա» թեմայով բաց դաս վարելու համար հրավիրել էր ագրարային ոլորտի հայտնի գործարար, Արգրեյն ՍՊԸ տնօրեն, մարկետոլոգ, ֆերմեր Հարություն Մնացականյանին։ Երկրորդ կուրսեցիների հետ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, ձգվեց նախատեսված ժամից ավելի։ Պարոն Մնացականյանը արժեքավոր շատ գաղափարներ հաղորդեց եւ խորհուրդներ տվեց խիստ հետաքրքրված [...] Read More

Միջամբիոնային համագործակցություն․ բանախոսություններ՝ աշխատանքի իրավունքի եւ հարկային վարչարարության թեմաներով

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում ուսանողներն ու աշխատակիցները պատեհություն ունեին բանախոսություններ լսելու աշխատանքային իրավունք (Հասարակական գիտությունների ամբիոնի ասիստենտ Քրիստինե Ավագյան) եւ հարկային վարչարարություն (Ագրարային էկոնոմիկայի աբմբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյան) շատ արդիական եւ կարեւոր թեմաներով: Ինչպես մեկնարկի խոսքում նկատեց Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան (հիշատակված երկու ամբիոնն էլ այս կառույցում են), տ.գ.թ. Հրաչյա Գրիգորյանը՝ դասախոսությունների [...] Read More

Բուհ-աշխատաշուկա․ Առաջընթացի պատմություն՝ Ագրարայինը մրցակցային լավ հենք է տալիս

Դեկտեմբերի 9-ին  առաջին մասնաշենքի ընթերցասրահում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարինե Մալխասյանը, նույն ամբիոնի դասախոս Կարինե Մնացականյանը երկրորդ կուրսեցիների հետ հանդիպման էին հրավիրել մեր բուհի շրջանավարտ Իշխան Սարգսյանին, որն իր անձնական հրաշալի փորձ-օրինակով եկել էր վկայելու, որ մեր բուհը աշխատաշուկայում մրցակցային կայուն հենք է տալիս իր սաներին, ամուր հող՝ [...] Read More

Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ․ Շատ արագ հնանում են մեր հաշվետվությունների թվերը․ Անդրեաս Մելիքյան

ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտատեխնիկական խորհրդի՝ դեկտեմբերի 5-ի հերթական նիստը նախագահող տնօրենի պաշտոնակատար, գ.գ.դ., պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը նշեց, որ կենտրոնի հաշվետվությունների թվերը արագ են հնանում։ Եւ դա հրաշալի է ու խոսուն: Նշանակում է կենտրոնն աշխատում է, կենսունակ է, հարաճուն՝ գիտական ձեռքբերումների իմաստով: Առաջին մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցող հաշվետու նիստին մասնակցում էր ամբողջ գիտական աշխատակազմը: [...] Read More

Ագրարային համալսարանի աշխատակիցները՝ կիբերհանցագործների թիրախում

Վերջին շրջանում՝ 2025 թ․ հոկտեմբերից սկսած,  հայաստանյան կրթական հաստատությունների, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ թիրախավորվում են WhatsApp (հազվադեպ նաեւ՝ Viber) հարթակներում։ Հարձակումն իր բնույթով սոցիալական ինժեներիա է, որի մասին ավելի վաղ զգուշացում էր տարածել նաեւ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։ Կիբերհանցագործները թիրախավորել են նաեւ Ագրարային համալսարանը․ նախ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ապա պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանի, Հրաչյա Ծպնեցյանի, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր [...] Read More

Ուշադրություն․ կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ էջ են բացել ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի անունից

Հարգելի գործընկերներ, կիբերհանցագործները WhatsApp-ում այժմ էլ կեղծ էջ են բացել  և հաղորդագրություններ են տարածում ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի անունից ։ Հորդրում  ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր  հաղորդագրություններին կամ զանգերին, խուճապի չմատնվել և  զերծ մնալ որեւիցե տեղեկություն, այդ թվում՝ անձնական, բանկային տվյալներ տրամադրելուց։ Read More

Վերապատրաստումներ. Դասավանդման հին ու նոր մեթոդներ՝ լավագույն հատկանիշների խաչասերմամբ

Անցյալից ունենք վերապատրաստումների ձախորդ փորձ, երբ մեր կայացած մասնագետներով համալրված լսարանում հայտնվում էր դրսից որեւէ սկսնակ՝ բուհի առանձնահատկություններից, անցած ճանապարհից, մասնագետների կարողություններից անտեղյակ մեկը ինքնավստահ ու խիստ դասագրքային՝ դասատվությամբ էր զբաղվում: Եւ որքան անտեղյակ, ճիշտ այդքան՝ վստահ: Սա աքսիոմատիկ շղթա է բոլոր տարիքային խմբերի համար: Գրեթե բնության օրենքի չափ հստակ գործող: Սակայն այս տարի ՈԳԱԿ-ը [...] Read More

Ուսման հնարավորություն Հարավային Բոհեմիայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հարավային Բոհեմիայի համալսարանում (Չեխիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2)՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության այցը Վայհենշտեֆան–Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատկառելի՝ 14 հոգուց բաղկացած պատվիրակություն էր այցելել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին կրթական եւ ուսումնափորձարարական ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի հիմնական նպատակն էր ուսումնափորձարարական տնտեսությունների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաեւ համագործակցության նոր հարթակների ձեւավորումը։ Մեր [...] Read More