Author: Nazeli Bareghamyan

Վերապատրաստման շաբաթ Մինհոյի համալսարանում

 Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիս 4-ից 8-ը Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը և Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին՝ Պորտուգալիայի Բրագա քաղաքի Մինհոյի համալսարանում։ Միջազգային շաբաթին ներկա էին 34 երկրների ներկայացուցիչներ։  Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Մինհոյի [...] Read More

Վերապատրաստման շաբաթ Ռադբաուդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 20-24-ը միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը և միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին՝ Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի Ռադբաուդ համալսարանում։ Միջազգային շաբաթին ներկա էին 21 երկրների ներկայացուցիչներ։ Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Ռադբաուդի [...] Read More

Առաջին աշխատանքային էրազմուսյան հանդիպումը Սերբիայում

Միջազգային կապերի դեպարտամենտը հետևողականորեն համալրում է ոչ միայն համագործակցող համալսարանների ցանկը, այլև երկրները։ Ընդամենը 10 օր առաջ նոր միջազգային համագործակցության հիմք դրվեց, այս անգամ՝ Սերբիայի հետ։ Սերբիան Էրազմուս+ ծրագրային նոր երկրներներից է և այստեղ է կարևորվում հենց այս երկրի հետ համագործակցությունը։ Ս/թ հունիսի 13-17-ին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում [...] Read More

Ուսման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա և ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուս․ տարվա աշնանը 4 ամսով Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու [...] Read More

Դասավանդում Շչեցինի համալսարանում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+  Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ. հունիսի 6-10-ը ՀԱԱՀ Ագրարային Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանը դասավանդման նպատակով Լեհաստանի Շչեցինի համալսարանում էր: Շչեցինի համալսարանը նորաստեղծ է, այն հիմնադրվել է 1985 թվականին: Համալսարանն ունի 7 ֆակուլտետներ, 18 ստորաբաժանումներ, 1 առանձին դոկտորական ստորաբաժանում, 88 ուսումնական ծրագրեր, այդ թվում՝ անգլերեն դասավանդվող 4 բակալավրիատի, 2 մագիստրոսական [...] Read More

Վերապատրաստում Ռումինիայում

Էրազմուս+ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում, 2022 թվականի մայիսի 23-ից մինչ մայիսի 27-ը վերապատրաստվել ենք Ռումինիայի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին «Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի ասիստենտ, անասնաբուժ.գ.թ. Սոնա Ծառուկյանը և «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնի պրոֆ․, տ․գ․դ․ Արա Ամիրյանը Վերապատրաստման առաջին օրը տարբեր [...] Read More

Դասավանդում և վերապատրաստում Իսպանիայի Միգել Հերնանդես համալսարանում

2022 թ. մայիսի 23-ից 27-ը Ագրարային համալսարանի աշխատակիցներ՝ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը [...] Read More

Վերապատրաստման շաբաթ

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որտեղ պետք է վերապատրաստվեի։ Վերապատրաստումից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատուի` Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետև այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող «Պոլիմերների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա, որի ղեկավարն էր պրոֆեսոր [...] Read More

Էրազմուս+․ այց Յագելոնյան համալսարանից

Այս շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց իր հերթական ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրն էր Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Պյոտր Բայորը, ով համալսարան էր եկել դասավանդման նպատակով։ Այցի առաջին օրը մեր հյուրը այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին [...] Read More

Շարժունության պատմություն․ վերապատրաստում Ռումինիայում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ.-ի մայիսի 16-ից 20-ը մասնակցել եմ վերապատրաստման Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Հանդիպման առաջին օրը հյուրերի  (Իսրայել, Ալգերիա, Եգիպտոս, Ուկրաինա) հետ ծանոթությունից հետո  ան. գ. թ. Միհաելա Նիկուլաեի ուղեկցությամբ ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի ուսումնական և գիտական բազային, բուհի կրթական ռեսուրսներին և կարողություններին։ Ուշագրավն այն [...] Read More