Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանը հրավիրում է մասնակցելու ավանդաբար կազմակերպվող «Կենսաբանական գիտությունները՝ հանուն կայուն զարգացման» 20-րդ միջազգային գիտաժողովին։ Այս տարի գիտաժողովը կանցկացվի սեպտեմբերի 23-25-ը: Այն ներառում է բանավոր ներկայացումներ, պաստառային շնորհանդեսներ և վերջին գիտական կամ տեխնիկական արդյունքների վերաբերյալ քննարկումներ՝ կլոր սեղանի շուրջ։ Գիտաժողովի ծրագիրը կնպաստի տեղեկատվության, փորձի, նորարար գաղափարների և հասկացությունների դինամիկ փոխանակմանը՝ [...] Read More
Օգոստոսի 19-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը եւ մեր գործընկեր Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ, Ագրարային համալսարանի շրջանավարտ Լուսինե Արամյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ գուղատնտեսության [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ եւ ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակում Վալլադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության (բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների), ուսանողները եւ այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները եւ թեմաները կհամապատասխանեն [...] Read More
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը, նշանավորվեց ամենաուրախ, ամենաերիտասարդական ու ամենավանաձորյան քվեստով: Հաբը համախմբել էր երիտասարդների նաեւ մարզի գյուղական համայնքներից: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին երեք` մեկը մեկից ստեղծագործ թիմեր: City Quest-ը Վանաձորը ճանաչելու, քաղաքի մշակութային, սոցիալական կողմերն ըմբռնելու, քաղաքի կյանքում գյուղերի եւ գյուղական բարիքների կարեւորության, երիտասարդների շրջանում վաճառքի [...] Read More
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որը նշվում է օգոստոսի 12-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել սեմինար, որին մասնակցել են Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի մի շարք անդամներ՝ նախագահ Թոռնիկ Ալիյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Կապանն այս տարի հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, որը որոշակի դրական ազդեցություն է ունենում քաղաքի զարգացման, մասնավորապես երիտասարդության կյանքի աշխուժացման առումով: Ինչպես նշեց [...] Read More
Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ։ Ուրախ եմ բոլորիդ ողջունել եւ շնորհավորել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը, լինելով համեմատաբար երիտասարդ, դարձել է ամբողջ աշխարհում երիտասարդների սիրելի տոներից մեկը։ Սա մասնավորապես բացատրվում է այն հանգամանքով, որ այս օրը երիտասարդությանն առնչվող բազմաբնույթ հարցերի բարձրացման, նրանց խնդիրների վերաբերյալ իրազեկման օր է։ Հենց այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի են [...] Read More
Հուլիսի 26-30-ին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը հյուրընկալվել է Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում։ Նպատակը՝ գործող համագործակցության ամփոփումը, հետագա ծրագրերի քննարկումն ու մասնագիտական փորձի փոխանակումն էր։ Այցի ընթացքում պարոն Համբարձումյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր Կորնել Կատոյի հետ, որը կարեւորել է միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումն ու գործողների խորացումը։ Գիտության գծով պրոռեկտոր Դան Վոդնարի հետ [...] Read More
Կյանքից հեռացել է անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Զավենի Նաղաշյանը: Հովհաննես Զավենի Նաղաշյանը ծնվել է 1950թ. Երեւանում: Ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցը: 1974թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: 1974-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1976-1984թթ. աշխատել է Համամիութենական հիգիենայի եւ թունաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1982թ. Կիեւի թունաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1982թ. Կիեւի [...] Read More
Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայի (ԵՁՖ), MALKS ասոցիացիայի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հայաստանի համատեղ ծրագրի, MALKS ասոցիացիայի հոգեբարձուների խորհրդի անդամներ Նորիկ Մելքոնյանի եւ Արմեն Աղաջանյանի ֆինանսական օժանդակության շնորհիվ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ մեկամսյա մասնագիտական փորձուսուցում անցան ձիասպորտի Maxima Stables ուսումնամարզական կենտրոնում: Փորձուսուցման ընթացքում ուսանողները նաեւ մասնակցեցին հուլիսի 28-ից 31-ը MaximaVet կլինիկայում կազմակերպված Մարզական [...] Read More
Օգոստոսի 6-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրընկալել էինք ԷԿՈ-ԽՄԲԱԿ նախաձեռնությանը: Հանդիպմանը, որի նպատակը նույն համայնքի բնապահպանական խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին համախմբելն էր, թիմային աշխատանքի ընթացքում քննարկվել են հետագա անելիքները։ Նրանց գործուն մասնակցությամբ առաջիկայում կիրականացվի «Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ-ծրագիրը։ Երիտասարդները շրջայց են կատարել ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում, ծանոթացել շենքի գույքային, տեխնիկական ու լաբորատոր պայմաններին: [...] Read More