Գիտաժողովին մասնակցելու հրավեր Կլուժ-Նապոկայի համալսարանից

Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանը հրավիրում է մասնակցելու ավանդաբար կազմակերպվող «Կենսաբանական գիտությունները՝ հանուն կայուն զարգացման» 20-րդ միջազգային գիտաժողովին։ Այս տարի գիտաժողովը կանցկացվի սեպտեմբերի 23-25-ը:

Այն ներառում է բանավոր ներկայացումներ, պաստառային շնորհանդեսներ և վերջին գիտական կամ տեխնիկական արդյունքների վերաբերյալ քննարկումներ՝ կլոր սեղանի շուրջ։

Գիտաժողովի ծրագիրը կնպաստի տեղեկատվության, փորձի, նորարար գաղափարների և հասկացությունների դինամիկ փոխանակմանը՝ գյուղատնտեսական գիտությունների, սննդագիտության և տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, անասնաբուժության, ինչպես նաև այլ ոլորտներում:

Մասնակիցները հնարավորություն ունեն անվճար հրապարակելու իրենց շնորհանդեսները (բանավոր կամ պաստառային) անգլերեն լեզվով, ամբողջական, գրախոսականների գնահատումից հետո, որպես հետազոտական հոդված կամ կարճ հաղորդագրություն UASVM-CN-ի տեղեկագրում։

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Գիտաժողովին մասնակցության վճարը հետևյալն է․

Առցանց ստանդարտ գրանցում – 150 լեյ / 30 եվրո

Ուսանողներ և ասպիրանտներ – 50 լեյ / 10 եվրո

Գրանցում տեղում – 300 լեյ / 60 եվրո

Ուսանողներ և ասպիրանտներ – 100 լեյ / 20 եվրո

Այլ մանրամասներին կարող եք տեղեկանալ [email protected]  էլ.փոստի միջոցով և հետևյալ հղմամբ՝ https://symposium.usamvcluj.ro/