Դեկտեմբերի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման ժամանակ: Ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ կոնսորցիումի անդամ մյուս կազմակերպությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի եւ «Սիվիտտա Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին եւ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ԿԳՄՍ նախարարի [...] Read More
Օրերս ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում եւ կառավարում» մասնագիտության առաջին եւ երկրորդ կուրսեցիները տնօրեն Վարդան Վարդանյանի եւ փոխտնօրեն Լիանա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցինք «Միգ մոթոր» («Միգ տեխսպասարկում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): Կարծում եմ, նրանց կարգախոսը՝ «Մենք ստեղծում ենք նոր պատմություն», միանգամայն համապատասխանում է գործունեության բովանդակությանն ու ոճին: Ընկերությունը ներմուծում, վաճառում եւ սպասարկում է գյուղատնտեսական, [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի և անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսերի։ Մրցույթին մասնակցելու [...] Read More
Այսօր Ագրոթեք ինկուբատորում պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության կենտրոնի մասնագետ Մանե Շուշանյանը եւ տեխնոլոգիականի բակալավրիատի ու մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ ընդունեցին Երեւանի շոկոլադի գործարանի տեխնոլոգիական գծով խորհրդական Անահիտ Պողոսյանին եւ արտադրության գծով փոխտնօրեն Լեւոն Գեւորգյանին: Ընկերության հետ սկսվող գործակցության [...] Read More
Դեկտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործակցային հուշագիր ստորագրեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ հունական Արատոս Գրուպ ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը: Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը եւ Արատոս Գրուպի նախագահի խորհրդական Կոստաս Պլատիկոստասը: Հուշագրով նախատեսվող համագործակցության երկու հիմնական ուղղություններն են ՀԱԱՀ-ում ճշգրիտ [...] Read More
Սկսենք թերեւս լսարանից՝ 2-322/4, հիմնանորոգված, լուսավոր, տաք, տեխնիկական միջոցներով հագեցած: Մի խոսքով, նստիր եւ «Ինֆորմատիկա եւ վիճակագրություն» բաղադրյալ առարկան հիմնովին սովորիր, որովհետեւ տնտեսության որ ոլորտում էլ լինես, առանց այդ գործիքակազմերի հաջողության չես հասնի: Ուրեմն, բնական է, որ անասնաբուժություն մասնագիտության երկրորդ կուրսում ուսումնասիրում են: Կիսամյակի սկզբում ավարտել են ինֆորմատիկան, հիմա վիճակագրությունը դասավանդում է տվյալագիտության ամբիոնի դասախոս, [...] Read More
2013թ․ դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 5-ը հռչակեց որպես Հողի համաշխարհային օր՝ հաստատելով այդպիսի օր սահմանելու վերաբերյալ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության՝ նույն տարվա հունիսին կայացած խորհրդաժողովի միաձայն որոշումը։ Նորօրյա տոնի խորհուրդը հողի՝ որպես բնական էկոհամակարգի կարեւորագույն բաղադրիչի եւ մարդկանց բարեկեցության կենսականորեն կարեւոր անհրաժեշտ ռեսուրսի պատշաճ ընկալման ու գնահատման, հողի առողջացման, հողային ռեսուրսների հարակայուն կառավարման [...] Read More
Մեր ընթերցողները տեղյակ են, որ համալսարանում մեկնարկել է դասալսումների ընդգրկուն գործընթաց, որի նպատակը որակի ներքին վերահսկումն է. հատկապես լավագույն փորձի բացահայտումն ու հանրայնացումը: Երիտասարդ, բայց գիտակ ու հմուտ դասախոս՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Արփինե Աղաբաբյանին հենց այսպես կբնութագրեինք: «Անասնաբուծական մթերքների ստանդարտացում» առարկայի դասաժամը՝ ՊՓ-4-ում անցավ ակնթարթի պես մի պարզ պատճառով. թեման՝ «Պանիր: Ստանդարտ ցուցանիշներ: Որակի գնահատում», [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում 2022 թ․-ի մարտի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում, ինչպես նաև վարչական (non-teaching staff) աշխատողները՝ ֆիզիկա կենսաբանություն կենսաքիմիա քիմիա մաթեմատիկա տնտեսագիտություն [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 26-28-ը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում մասնակցել է այդ համալսարանի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Ռեկտորների մի մասը մասնակցում էր առցանց։ Քննարկվել են ցանցային համագործակցությանը, միջազգային հավատարմագրմանը, համատեղ ուսումնական ծրագրերին, կրկնակի դիպլոմներին, անգլերենով ագրարային մենեջմենթի ծրագրին, միջազգային, հետբուհական եւ շարունակական կրթության մարտահրավերներին, գործընկեր համալսարանների միջեւ տեղեկատվության երկկողմ փոխանակմանն առնչվող հարցեր։ Գործընկեր համալսարանների ղեկավարները [...] Read More