Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ հերթական «դեսանտը» երեկ՝ հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազի, Ուջանի եւ Ուշիի հիմնական դպրոցներում էր։ Այս անգամ դպրոցականների հետ հանդիպեցին ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։ Արագածոտնեցի դպրոցականների [...] Read More
Հունվարի 21-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկված հիմնական հարցն առնչվում էր ՀԱԱՀ իրականացրած բոլոր կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերում արցախցիների մասնակցության ապահովմանը։ Արցախցի գործընկերների առանձնակի հետաքրքրությունն են առաջացրել հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, գարեջրի եւ թորման տեխնոլոգիաների, կանաչ կերի արտադրության, ջերմատների կառավարման, ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ վերապատրաստման [...] Read More
Այսօր համալսարանում զուգահեռաբար ավարտվեցին «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» եւ «Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության» դասընթացները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը համատեղ էլ կազմակերպել էր դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Հանձնվեցին համապատասխանաբար 5 եւ 9 հավաստագրեր: Սպանդանոցի ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժները հիմնականում փորձառու մասնագետներ են, որոնք 5 շաբաթ առցանց տեսական գիտելիքներ, իսկ մեկ շաբաթ տարբեր [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Տուշայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (5 տեղ) կամ վերապատրաստվելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի որակի վերահսկման, գինեգործության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր [...] Read More
Եւ հատկապես տեխնոլոգիական ֆակուլտետի երեք ուղղությամբ աշխատող թիմերը այս գործը անում են մեծ պատասխանատվությամբ, նվիրումով: Անգամ սիրով: Որովհետեւ համոզված են, որ միջամբիոնային, միջֆակուլտետային արդյունավետ համագործակցությունից, մասնագիտական բարձր հատկանիշներից զատ եւ դրանց հավասար կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Այսօր՝ հունվարի 20-ին ֆակուլտետի մասնագիտական խմբերը (աշխատանքները համակարգում-ղեկավարում է դոցենտ Աննա Դաշտոյանը), դեկանի պարտականություների կատարող, դոցենտ Սմբատ Դավեյանի, [...] Read More
ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում երեկ՝ հունվարի 18-ին համալսարանի մասնագետների այս տարվա առաջին խումբը մեկնեց Նոր Գեղիի եւ Բալահովիտի հիմնական դպրոցներ։ Ինչպես վկայում է Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը, երկու դպրոցներում էլ աշակերտները բավականին ակտիվ հարցադրումներ էին անում համալսարանում տեղի ունեցող բարեփոխումների, ուսումնական գործընթացի կազմակերպման, [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Շչեցինի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են տնտեսագիտական եւ կենսաբանական (մանրէակենսաբանություն, կենսաբանություն, էկոլոգիա, կենդանաբանություն, կենսաքիմիա) ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [...] Read More
Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը սկսել է պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում (շուրջ 400 հոգի) անանուն, լայնածավալ-ընդգրկուն հարցումներ: Նպատակը մեկն է՝ հարցման արդյունքների ամփոփման միջոցով կարիքների գնահատում: Հստակեցնում են, թե մեր գործընկերները ինչ դրական ու բացասական փոփոխություններ, նաեւ միտումներ են տեսնում, ինչ առաջարկություններ ունեն իրավիճակն էլ ավելի լավարկելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու միջավայրն ավելի առինքնող դարձնելու համար: [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայում 1 շաբաթով վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են ագրոնոմիական, անասնաբուժական, անասնաբուծական, պարենամթերքի տեխնոլոգիաների և տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով [...] Read More
Հարգելի գործընկերներ, Սպառողական կոոպերատիվների սիբիրյան համալսարանը (Նովոսիբիրսկ) հրավիրում է մասնակցելու «Տեխնոլոգիաները կրթության ոլորտում – 2022թ․» ամենամյա միջազգային գիտամեթոդական համաժողովին։ Համաժողովի նպատակն է որոնել և քննարկել գիտամեթոդական լավագույն մոտեցումներն ու փորձը, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունը կրթական գործունեության կազմակերպման և իրականացման գործում: Համաժողովի մասնակիցներն են բուհերի և քոլեջների դասախոսները, դպրոցների ուսուցիչները, գիտաշխատողները, ասպիրանտներն ու մագիստրանտները: [...] Read More