Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Տուշայի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Տուշայի  համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (5 տեղ) կամ վերապատրաստվելու (2 տեղ) համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի որակի վերահսկման, գինեգործության, տնտեսագիտության ոլորտներում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ) կամ վերապատրաստման ոլորտները,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հունվարի 27-ը։

Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․http://www.unitus.it/en/unitus։ Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուն պետք է հաշվի առնի վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։