Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» GeoTAK ծրագրի շրջանակում մեկնարկել է GeoTAK նախնական առցանց քառօրյա դասընթացը, որի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ։ Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական հասկացությունների մասին ներկայացվում են այն բազային գիտելիքները, որոնք անհրաժեշտ է իմանալ, քանզի դրանք արդիական են գիտության բոլոր ոլորտների համար: Մասնակցում էր [...] Read More
ՀԱԱՀ-ի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-12-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել հերթական գեղեցիկ նախաձեռնությամբ, որ դարձյալ առնչվում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժընթաց անցնող զինվորներին: Համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիայում սովորեցին շոկոլադ պատրաստել՝ հատուկ Զինվորի տան հերոս տղաներին նվիրելու համար: Այս գործում նրանց պատրաստակամորեն օգնեց դասընթացավար Գայանե Ապերյանը, որը բարձր է գնահատում վարժարանի սաների [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է«Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում բակալավրիատի կրթությամբ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու եզակի հնարավորության մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և [...] Read More
Ռեկտորատի վերջին նիստում, Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Մերի Գրիգորյանը խնդիր ներկայացրեց: Տեղում դասավանդողները աշխատում են ժամավճարի սկզբունքով, որի պատճառով էլ ոմանք «անսիրտ-անհոգի» համատեղողներ են: «Եթե կարողանայինք գոնե մի մասին հաստիքով հրամանագրել…»,- ասում է տիկին Գրիգորյանը: Ռեկտոր Ուռուտյանը բարձրացված հարցին համակարգված եւ ստույգ լուծում տվեց: Առաջիկայում շահագործման կհանձնվի մեր համալսարանի հյուսիսային տարածաշրջանի նոր, հարմարավետ, ժամանակակից [...] Read More
Այսօր, հունվարի 31-ին՝ վերահանձնումների վերջին օրը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ. բնականաբար, առաջին հարցով ամփոփվեցին հենց քննաշրջանի արդյունքները: Բոլոր ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, քոլեջի տնօրենները հանգամանորեն ներկայացրին պատկերը: Ագրարայինը հաստատութենական հավատարմագրումից հետո մուտք է գործել առավել պատասխանատու՝ մասնագիտական ծրագրերի հավատարմագրման փուլ: Սա նշանակում է, որ բոլորս միասնաբար անելիքներ ունենք լավագույն արդյունքի հասնելու համար: [...] Read More
ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ, ծրագրի փորձագետ Արա Ամիրյանը եւ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի համակարգող, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանը Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջանակում 2022 թ․-ի հունվարի 17-21-ը մասնակցել են Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցած «ECTS/Թյունինգ շրջանակ» խորագրով վերապատրաստման ծրագրին։ Մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հայկական եւ ռուսական բուհերը։ Վերապատրաստման ծրագիրը կազմակերպել [...] Read More
Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ը, ամենանվիրական տոներից մեկն է, որ երբեւէ ունեցել է հայ ժողովուրդը։ Մեր բանակը վերածնված անկախ պետականության, հաղթանակի ու արժանապատվության հոմանիշն է։ Հայոց բանակը ոչ միայն մեր անցյալ ու ապագա ռազմական հաղթանակների, այլեւ մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի պահապանն ու մեր մշակութային եզակիության երաշխավորը։ Պատմական վերջին ծանր փորձությունները [...] Read More
Հունվարի 26-ին ՀԱԱՀ֊ի շախմատի լսարանում կայացան շախմատի միջբուհական «Դասախոսական գավաթ 2022» մրցումները, որոնց մասնակցում էին 7 բուհերի թիմեր։ Կանանց պայքարում Ագրարային համալսարանը ներկայացնում էր ՏՏ կենտրոնի աշխատակցուհի Հերմինե Մխիթարյանը, որը փայլուն հաղթանակներ տոնեց եւ հռչակվեց առաջնության չեմպիոնուհի։ Մրցանակային երկրորդ տեղը գրավեց Թամարա Սարգսյանը Մանկավարժական համալսարանից, իսկ երրորդը Մարգարիտա Բեգլարյանն էր Բժշկական համալսարանից: Տղամարդկանց պայքարում մեր [...] Read More
Դեկտեմբերի 25-ին տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը հերթական, «սովորական» դաս էր անցկացնում «Խմորման տեխնոլոգիաներ եւ գինեգործություն» մասնագիտության 5-րդ կուրսում: Անսովորն այն էր, որ դասին ներկա էին ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի կառավարման բաժնի պետ Արա Ամիրյանը եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանը: Պարոն Ամիրյանի ու տիկին Բաղդասարյանի ներկայությունը նշանակում էր, [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր, 2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական [...] Read More