Author: Elya Nazaryan

Ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության մրցույթ ՀԱԱՀ-ում

Նոյեմբերի 4-ին եւ 5-ին Գիտխորհրդի դահլիճում անցկացվեց ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի ուսանողների 6 թիմ։ Մրցույթին նախորդել է ինկուբացիոն ծրագիր-փորձուսուցումը, որի ընթացքում ուսանողները մշակել են իրենց լուծումները։ Միջոցառման համակազմակերպիչներն էին Instigate եւ Pinsight ընկերությունները։ Կազմակերպիչները նախապես դիմել [...] Read More

Գեղարքունիքի բերք ու բարիքի փառատոնը Սիրահարների այգում

Սիրահարների այգում իսկական բերքի տոն էր՝ աշնան գույներով հագեցած, առատ եւ…անվտանգ սննդամթերք: Միակ «թերությունն» այն էր, որ սակարկելու հարկ ու «տեղ» չկար, քանզի ամեն ինչ վաճառվում էր շուկայականից ցածր գներով: Էլ ի՞նչ սակարկես… «Գեղարքունիքի բերք ու բարիքի» փառատոնը նախաձեռնել էին ԵՄ եւ Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» #EU4Sevan ծրագրի շրջանակում՝ համայնքի [...] Read More

Համապետական ծառատունկ. Մեզնից հետո մեր տնկած ծառերն են մնալու…

Ի՞նչ կմնա ինձնից հետո, կկուն լեռներում եւ թխկիի տերեւները աշնանը… Ռյոկան 18-րդ դարի ճապոնացի բանաստեղծի խոսքերը բնաբան դարձրինք, որովհետեւ փիլիսոփայորեն ճշմարտացի են, անքննելի, անվիճելի: Մեզնից հետո մեր տնկած-խնամած ծառերն են մնալու… Նոյեմբերի 5-ը համապետական ծառատունկի օր էր, եւ, բնականաբար, ագրարայինցիները առաջամարտիկներից էին: Ինչպես միշտ: Մեր թիմի աշխատանքները համակարգում էր Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Հենց [...] Read More

Կարիերայի կենտրոնը՝ մարզային դպրոցներում

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները շարունակական կապի մեջ են մարզային դպրոցների աշակերտների, ղեկավարության եւ ուսուցիչների հետ։ Վերջին շաբաթներին մարզային ինտենսիվ այցելությունները այդ կապի ամրապնդման, պոտենցիալ դիմորդներին Ագրարային համալսարանի՝ մասնագիտական հետաքրքիր կարիերա նախանշող կրթական ծրագրերին ծանոթացնելու նպատակ են հետապնդում։ Վերջին շրջանում մերոնք այցելել են Հրազդանի թիվ 1, 10, 13, Չարենցավանի, Աբովյանի թիվ 4, Աղավնաձորի, Ոսկետափի, Արտաշատի, [...] Read More

Գինու ծով՝ հոգեպարար ու գրավիչ

«Եկեք խոսենք գինու մասին» միջոցառումը մեկ հարթակում էր հավաքել շուրջ 30 գինեգործի, գինեսերի, զբոսաշրջության մասնագետի ու բլոգերի: Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամն այդ հանդիպում-քննարկումը կազմակերպել էր Եւրամիության «Գինու ծով» ծրագրի շրջանակում: Գործընկեր երկրների՝ Վրաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ իրականացվող «Գինու ծով» ծրագրի հիմնական նպատակը՝ Սեւծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջային վայր զարգացնելն [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը հյուրընկալվել է ArLeAM ընկերությունում

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանին ArLeAM ընկերությունում ընդունել են գլխավոր տնօրեն Վաչե Արսենը եւ ագրոնոմ-խորհրդատու Գաբրիել Մեղրունին։ ՀԱԱՀ-ի ռեկտորի հետ շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները ներկայացրել են իր տեսակով եզակի այս գյուղատնտեսական հոլդինգի արտադրական կարողություններն ու «խելացի» գործելակերպերը արտադրության տարբեր ուղղվածություններում եւ փուլերում։ Ինտենսիվ այգու հիմնումով մեկնարկած ArLeAM ընկերությունն այսօր մատուցում է պտուղ-բանջարեղենի խելացի տեսակավորման, [...] Read More

Մեկնարկել է Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունումը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 8-րդ փուլի մեկնարկը: Ծրագիրը խթանում է գիտության առեւտրայնացումը։ Որպես ծրագրի արդյունք, հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ աշխատելու նպատակով լավագույն թիմերը կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում եւ այլ ռեսուրսներ։ Մանրամասները՝ այս հղմամբ։ Read More

Հիմնվել է Հայաստանի անտառային դաշինքը․ ռեկտոր Ուռուտյանը գիտական խորհրդում է

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի շնորհանդեսին եւ ելույթ ունեցել որպես նորաստեղծ կառույցի գիտական խորհրդի անդամ։ Կազմակերպության համահիմնադիրներն են անտառատնկման եւ անտառվերականգնման ոլորտում ակտիվորեն գործող երեք հասարակական կազմակերպություններ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն եւ «Շեն» բարեգործական ՀԿ-ն։ Դաշինքի նպատակն է առաջ մղել անտառների պահպանման, վերականգնման [...] Read More

Դիջիթեյն՝ ընկերություն հեռու եւ մոտ ապագայի հստակ տեսլականով

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ուսանողները հանդիպեցին Դիջիթեյն ընկերության աշխատակցուհիների հետ, որոնք մանրամասն ներկայացրին հաստատությունը, կազմը, թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն ստանալու ուղիները: Ընդամենը 2014-ին մեկնարկած այս կառույցը հիմա ունի 2000-ից ավելի աշխատակից եւ ընդլայնվելու շատ հստակ ծրագիր՝ ժամանակակից պահանջներին լավագույնս համապատասխանող միջավայր-պայմաններով, ուսումնական՝ Ակադեմիա կենտրոնով, որտեղ դասընթացներն անվճար են: Միտք բաղադրիչով, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու [...] Read More

Հայտնի են հեռակա համակարգ ընդունված դիմորդների անունները

ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը հրապարակել է հեռակա ուսուցման մրցույթի արդյունքները։ Միասնական եւ ներբուհական ընդունելության քննությունների արդյունքներով, 16 մասնագիտությունների գծով համալսարան է ընդունվել 207 դիմորդ։ Հեռակա համակարգի առաջին կուրսը համալրած ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։ Read More