Author: Elya Nazaryan

Վախճանվել է Դերենիկ Սաֆարյանը

Կյանքի 97-րդ տարում վախճանվել է այգեգործ-ընտրասերումնաբան, ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, ԳԳԹ Դերենիկ Սաֆարյանը։ Վաստակաշատ գիտնականը ծնվել է 1923թ․-ին, Երեւանում։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1963): Հայաստանի վաստակավոր ագրոնոմ (1980)։ Խաղողագործության եւ գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ 1951-ից աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության եւ պտղաբուծության [...] Read More

ԱՈՒԿ-ն ու Գինու ակադեմիան ավելի հեշտ են հարմարվում նոր իրավիճակին

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Ի-Վի- Էն գինու ակադեմիան շարունակում են պատշաճ իրականացնել ուսումնական դործընթացը հեռավար եղանակով՝ օգտագործելով էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի ամբողջ գործիքակազմը (moodle.icare.am), ինչպես նաեւ Zoom.us հարթակը: Ի դեպ, Moodle հարթակը որպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդիական գործիք ԱՈՒԿ-ում օգտագործվում է արդեն երկար տարիներ՝ համատեղելով տեսակապի հետ։ Այս հարթակները հնարավորություն են տալիս դասերն անցկացնել [...] Read More

Հետաձգվել են կենսաբազմազանության թվայնացման դասընթացը եւ միջազգային սիմպոզիումը

ԲիոԴատա ծրագրի շրջանակում նախաձեռնել էր «Կենսաբազմազանության տվյալների թվայնացման և  կառավարման» դասընթաց եւ միջազգային սիմպոզիում՝ հաջորդող աշխատաժողովներով։ Վերջինս նախատեսված էր անցկացնել մարտի 30-ից ապրիլի 3-ը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի առնչությամբ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով դասընթացը եւ սիմպոզիումը հետաձգվում են։ Այս մասին տեղեկացրել է ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Արմինե Աբրահամյանը։ Նախորդիվ ԲիոԴատա ծրագրի մենտորներից [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ մեկը՝ մեր երկրի ագրարային քաղաքականությունը մշակողներից

Իռա Փանոսյան՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Դժվար է պատկերացնել, թե այս նուրբ, կանացի էակն ինչ կամային հատկություններով, մասնագիտական ինչ բարձր որակներով է օժտված: Անկեղծանում է՝ Ագրարային ընդունվել է վերջին հայտով՝ շարունակելով երազել Տնտեսագիտական համալսարանի մասին: «Խոստովանեմ՝ շատ ծանր տարա, համոզված էի, որ առաջին [...] Read More

Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է․ ռեկտորի ուղերձը

Հայաստանին եւ բազմաթիվ այլ երկրներին պատուհասած կորոնավիրուսի հաղթահարման մարտահրավերը մարդկությանը ստիպում է լրջորեն վերանայել պետական քաղաքականությունները, հասարակական վարքը եւ, որ թերեւս առավել կարեւորն է՝ վերաբերմունքը բնության հանդեպ։ Անտառների միջազգային օրը ՝ մարտի 21-ը մայր բնությանը վերադառնալու, նրան ապավինելու եւ նրա միջոցով մեր կենսական ուժերը հզորացնելու խորհրդանշական ու կարեւոր օր է։ Ագրարային համալսարանը պատրաստվում էր տոնը [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ ճակատագրական արկածախնդրություն՝ բարի ավարտով

Դպրոցում փայլուն էր սովորում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները, ուսուցիչներն ու տնօրենը արդեն թանձրացական տեսնում էին նրա ապագա մեծ նվաճումները: Սակայն դիպվածը փշուր-փշուր արեց մանկավարժների փայփայած տեսլականը եւ նրանք երկար ժամանակ ներել չէին կարողանում սիրելի սանին: «Ազգականիս հետ մեկ րոպեով մտանք Ագրարային համալսարան, գրություն պետք է փոխանցեր: Անկիրք, ի միջի այլոց աչքի անցկացրի տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունների [...] Read More

Արտակարգ իրավիճակները թելադրում են արտակարգ լուծումներ․ Վանաձորի մասնաճյուղ

Համաձայն ՀԱԱՀ ռեկտորատի հանձնարարականի՝ Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը, տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ, քննարկելով ՀՀ–ում արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման հնարավորություններն ու եղանակները՝ գործի է անցել։ Ստեղծված իրավիճակը յուրատեսակ փորձաքար է թե՛ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների համար: Սակայն ժամանակին օգնության եկան մայր բուհի առաջարկած ՏՏ գործիքակազմերը եւ ուղեցույցները։ Մասնաճյուղում այսօր յուրացնում եւ սկսում են [...] Read More

Վարժարանում օգտվում են հեռավար ուսուցման ծավալուն գործիքակազմից

Կորոնավիրուսի համայնաճարակի առնչությամբ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ երկուշաբթի օրվանից ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ձեռնարկվեցին ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման ակտիվ աշխատանքներ։ Հետաքրքիր է, որ արտակարգ ռեժիմին անցնելուն նախորդել էր ՏՏ նոր գործիքների կիրառմամբ դասեր վարելու հմտությունների գծով վերապատրաստումը եւ դրանց գործնական արդյունքի ստուգումը վարժարանի նոր համակարգչային դասարանում (դասարանի պաշտոնական բացումը հետաձգվել է արտակարգ [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ նա ակամա ամենաարդիական մասնագիտությունն ընտրեց

«Եւ, բնականաբար, շատ գոհ եմ»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Մեջլումյանը: Հիմա արդեն, որպես Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, նա ուսանողների հետ առաջին իսկ հանդիպման պահից փորձում է անսահման սեր ու հետաքրքրություն սերմանել մասնագիտության, ոլորտի հանդեպ: Մարդկության [...] Read More

Դրամաշնորհային ծրագիր STEM ոլորտներում

FAST ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագիրը աննախադեպ հարթակ է, որի նպատակն է բարձրորակ փորձաքննություն բերել Հայաստան STEM-ի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներում: Դրամաշնորհային ծրագիրը կմիավորի նշանավոր միջազգային հետազոտողներին հայկական հետազոտական խմբերի հետ համատեղ նորարարական հետազոտական ծրագրերում: FAST-ը կապահովի համապարփակ երկարաժամկետ հաստատութենական և ֆինանսական աջակցություն Հայաստանի ակնառու հետազոտական խմբերի համար` հնարավորություն տալով կատարել միջազգայնորեն մրցակցային [...] Read More