Համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները հերթական հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումն ունեցան Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության ներկայացուցիչների հետ։ Ընկերության մատակարարման շղթայի պատասխանատու, Երևանի գործարանի ղեկավար Արսեն Վահանյանը, ՄՌԿ բիզնես գործընկեր Նելլի Փուրթոյանը, Որակի, անվտանգության եւ շրջակա միջավայրի կառավարման տնօրեն, ՀԱԱՀ շրջանավարտ Վահան Ստեփանյանը եւ Տաղանդների համալրման գործընկեր Անի Սարգսյանը [...] Read More
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի երկրորդ մասը նշանավորվեց «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» խորագրով միջոցառումների շարքով, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Շտուտգարտում, 25-ին Քյոլնում եւ 26-ին Բեռլինում։ Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության կազմում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Միջոցառումները համատեղ կազմակերպել էին GIZ-ը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի [...] Read More
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը հյուրընկալեց HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային RECONOMY ծրագրի հաղորդակցությունների ղեկավար Սաբին Սելիմիին եւ ծրագրի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանին։ Հիշեցնենք, որ RECONOMY-ի աջակցությամբ մեր գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ կահավորվել է ՀԱԱՀ-ի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան։ Ճանաչողական-հաշվետվողական նպատակ [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի շրջանակում գտնվում է Գերմանիայում։ Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության զարգացման հիմնադրամի մասնագետ Արամայիս Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը եւ GIZ-ից Յուլիա Ստակյանը։ Այցի հիմնական նպատակն [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում մեծ ու կարեւոր նախագծեր են կյանքի կոչվում, որոնք արմատապես կփոխեն ե՛ւ կրթական հաստատության հնարավորություններն ու գրավչությունը, ե՛ւ էական ազդեցություն կունենան մարզի ընկերային նկարագրի վրա: Մարզ, որ մեր երկրի ռազմավարական նշանակության գլխավոր ջիղերից է, առանցքներից: Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար գ.գ.թ. Գագիկ Խաչատրյանը 1981-ին է ավարտել մեր բուհի «հիդրոֆակը», սիրով ու երախտագիտությամբ է հիշում ուսումնառության տարիները, [...] Read More
Նոյեմբերի 23-ին` իր ծննդյան օրը, հաճելի անակնկալ էր սպասվում Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչիկ Ջավադյանին։ Այս տարվա սեպտեմբերին հանգստի անցած վաստակաշատ դասախոսի եւ ղեկավարի հոբելյանը համալսարանում նշելու նախաձեռնությունը ամբիոնի ներկայիս վարիչ Աշոտ Ոսկանյանինն էր։ Հենց նա էլ առաջինը շնորհավորեց եւ բարձր գնահատեց պարոն [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը դասավանդման ծրագրով մեկնել եմ Պորտուգալիայի Էվորայի համալսարան։ Այն Պորտուգալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, որը հիմնադրվել է 1559 թ․։ Այցս սկսվեց Էկոնոմիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, էկոնոմիկա մասնագիտության համակարգող Ֆերնանդա Պիեքսեի հետ հանդիպումով, որը շրջայց կազմակերպեց [...] Read More
Դեռ վաղնջական ժամանակներից, այդ թվում մեզ՝ հայերիս համար, օձը եղել է իմաստության եւ ուժի խորհրդանիշ: Ու երեւի պատահական չէ, որ ՏՏ զորեղ ծրագրակազմերից մեկն անվանել են հենց PYTHON: Տվյալագիտություն-PYTHON-արհեստական բանականություն. այս երեք փուլի մասին հիմնարար գիտելիքները շահառուներին հասանելի դարձնելու համար ԲՏ նախարարությունը ծրագիր է իրականացնում, որին մեր բուհից մասնակցում է տվյալագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանուշակ [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս հյուրընկալվել էր «Այբ» ավագ դպրոցում։ Դպրոցի աշակերտների հետ հանդիպումից առաջ նա շրջայց կատարեց Այբ հիմնադրամի նախագահ Արամ Փախչանյանի ուղեկցությամբ։ Պարոն Ուռուտյանը տպավորված էր դպրոցի լաբորատորիաներով, ներառյալ ֆաբլաբով, նոր մասնաշենքերով, մարզադաշտերով ու մարզադահլիճներով, ստեղծագործական առինքնող միջավայրով։ Աշակերտները հիշարժան հանդիպում ունեցան ռեկտոր Ուռուտյանի հետ, որը խոսեց մասնագիտական կողմնորոշման եւ Հայաստանում գյուղատնտեսություն 4․0-ի (ճշգրիտ [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ինտենսիվ այցելությունները Ագրարային համալսարան շարունակվում են։ Անցյալ շաբաթվա վերջին եւ այս շաբաթվա առաջին այցելությունները եղել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 ավագ եւ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցներից։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն, ինչպես միշտ, հետաքրքիր տեղեկություններ եւ շրջայց էր կազմակերպել կոտայքցի եւ արարատցի դպրոցականների համար, որոնցից շատերի, [...] Read More