Author: Elya Nazaryan

Դասացուցակներ

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունից հայտնում են, որ ՀԱԱՀ առկա ուսուցմամբ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա դասացուցակները պատրաստ են։ Ըստ ֆակուլտետների, կուրսերի եւ մասնագիտությունների դասացուցակներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Քոլեջի առաջին կուրսի դասացուցակը պատրաստ կլինի շատ շուտով: Read More

ՀԱԱՀ ագրոտեխինկուբատորը ձեւավորել է 13 ստարտափ թիմեր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի(FAST), ICARE հիմնադրամի եւ, Նեյշն ին էքշն հարթակի համատեղ ImpactAIM-ANAU AgriTech Accelerator ծրագիրը հասել է ստարտափ խմբերի եւ գաղափարների ձեւավորման ու մշակման՝ ներկա փուլի համար նախանշված ուղենիշին: Այս հանգրվանին նախորդել է ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի հիմնադրումը 2019թ.-ին եւ վերապատրաստման 10-շաբաթյա նախապատրաստական փուլը, որի ընթացքում 44 [...] Read More

Ռեկտորատի այս տարվա առաջին նիստում հուշագիր ստորագրվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ռեկտորատի այս տարվա առաջին նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստի սկիզբը նշանավորվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմամբ. այդ նպատակով ռեկտորատի նիստին ներկա էր ՇՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Պարոն Ուռուտյանը, ներկաներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց պարոն Թոքմաջյանին` ՀԱԱՀ պատվիրակության` Արցախ կատարած վերջին այցը բարձր մակարդակով կազմակերպելու [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. ՀԱԱՀ շրջանավարտը հայոց եռագույնը ծածանել է աստվածաշնչյան լեռան գագաթին

Գեւորգը մանկուց անասնաբույժ հոր հետ լինում էր ֆերմաներում, հիացմունքով հետեւում էր հոր աշխատանքին, որի շնորհիվ բուժվում եւ երկրորդ կյանք էին ստանում կենդանիները: Այնպես որ, դպրոցն ավարտելիս մասնագիտության ընտրության հարց բոլորովին չէր ծագել: Ուսանողական տարիներին լինում էր ֆերմերային տնտեսություններում, աջակցում, օգնում էր մասնագիտական խնդիրներ ծագելիս: Բայց բուհն ավարտելուց հետո տեւական ժամանակ աշխատանք գտնել չէր կարողանում: Գեւորգը [...] Read More

ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի բաժնի ջանքերով Հայաստանը դարձել է GBIF-ի անդամ

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ (GBIF) միջկառավարական կազմակերպության անդամ, առայժմ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Այս մասին այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել կազմակերպության եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջեւ: GBIF-ի անդամ դառնալու իրադարձությանը նախորդել է ՀԱԱՀ-ի Միջազգային գիտական ծրագրերի բաժնի եւ նախարարության համատեղ նախապատրաստական աշխատանքը, ընդ որում անուրանալի են բաժնի ղեկավար Արմինե Աբրահամյանի անձնական [...] Read More

Ուսումնախորհրդատվական այցեր Տավուշի մարզ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում 2020թ. սեպտեմբերի 3-ին եւ 4-ին տեղի են ունեցել ուսումնախորհրդատվական դասընթացներ Տավուշի մարզի Նորաշեն համայնքում գործող գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար: Առաջին օրվա օրակարգը նվիրված էր հատիկընդեղենների մշակության տեխնոլոգիային եւ բույսերի պաշտպանության միջոցառումներին: Դասընթացավարները ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը եւ ՀԱԱՀ Այգեպտղաբուծության եւ բույսերի  պաշտպանության [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22թթ.-ի ընդունելության համար կազմակերպվող գերմաներենի նախապատրաստական դասընթաց

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցության շրջանակում 2021թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում 2020թ. hոկտեմբերի 1-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ` 0 և ավելի բարձր մակարդակներում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր [...] Read More

ԿԳՄՍ նախարարությունը հաղթող է ճանաչել ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան գիտական կենտրոնի երկու գիտական ծրագրեր

ՀԱԱՀ ռեկտորատը ուրախությամբ տեղեկացնում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի ներկայացրած «20APP-4C015» ծածկագրով «Արտարմատային սնուցման (տերևային սնուցում) նպատակով կիրառելու համար պարարտանյութի սինթեզի տեխնոլոգիա, սինթեզում և փորձարկում» անվանումով և «20APP-4C011» [...] Read More

Երբ տեսությունն ու կիրառությունը մեկտեղվում են

Օգոստոսի 18-21-ը Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, կ.գ.դ. Արմինե Աբրահամյանը «Բնապահպահպանական կենսատեխնոլոգիա» 2019-2020 թ. ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար «Բույսերի կենսատեխնոլոգիա և կենսաբազմազանության պահպանություն» առարկայի շրջանակում իրականացրել է դաշտային արշավախմբային աշխատանքներ Լոռվա մարզի Օձուն, Արդնի, Հաղպատ, Սանահին, Հարթագյուղ և այլ համայքներում։ Արշավախմբի նպատակն էր ամրապնդել ուսանողների գործնական գիտելիքները կենսաբազմազանության տվյալների՝ ըստ Դարվինի միջուկի հավաքագրման [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Երիտասարդների առջեւ պետք է խնդիրներ դնել եւ թողնել, որ ինքնուրույն լուծեն դրանք

Երբ ընդունելության առաջին փորձը տապալեց, Տնտեսագիտական համալսարանում սովորող ավագ քույրը խորհուրդ տվեց. «Ինչ պարտադիր է, որ «ժող» ընդունվես, հաջողությամբ կարող ես տնտեսագետ դառնալ նաեւ Ագրարային համալսարանում»: Լիլիթը հավանեց հորդորն ու հաջորդ տարի հաջողությամբ, ինչպես ասում են՝ առաջին հայտով, ընդունվեց ՀԱԱՀ, սննդի էկոնոմիկա մասնագիտացմամբ: Սովորեց պատվով: Նաեւ բանաստեղծություններ էր գրում, հրաշալի ասմունքում էր, ապրում էր մշակութային [...] Read More