Ագրարային մենեջմենթ – IMA. Միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

2022 թ․ հունիսից կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2022/23 ուստարվա ընդունելություն։

Ի՞նչ ենք առաջարկում՝

  • Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն լեզվով
  • Հավատարմագրված ծրագիր (ԳԴՀ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից) միջազգային պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով (ՎԿԳ համալսարանի) և գերմանական մոդուլներով
  • Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
  • Ծրագրի շրջանակում ուսումը ՎԿԳՀ-ում շարունակելու հնարավորություն՝ սահմանված կրթաթոշակով
  • Գերմանական կրթություն կրկնակի դիպլոմի հնավորությամբ

Դիմել կարող են՝

  • ՀԱԱՀ և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները։

Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից:

Ծրագրի տևողությունը 2 տարի է։

Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր։

Հեռ.՝ 012 -52-07-73