Կենդանիների աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝

խոշոր եղջերավոր կենդանիներ
– հորթեր /2018-2019թ.թ.- 28 գլուխ/
– հորթեր /2020թ.- 16 գլուխ/
– հորթեր /2021թ.- 29 գլուխ

մանր եղջերավոր կենդանիներ/
– մայր ոչխարներ /2016-2019թ.թ -114 գլուխ/
– խոյեր /2018-2020թ.թ – 5 գլուխ/
– գառներ /2020թ.- 22 գլուխ/
– գառներ /2021թ.- 5 գլուխ/

Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի նոյեմբերի 10-ին, ժամը 14։00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

1.  Օտարման առարկա խոտանվող կովերի տվյալները
1.1 Հետևյալ հղմամբ տեղադրված են խոտանվող կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները (այսուհետ Ցանկ): Գույքը գտնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի, ՀԱԱՀ-ին պատկանող Ուսումնա-փորաձնական տնտեսությունում (ՈՒՓՏ) և Կոտայքի մարզի Ելիջայի հանդամասում: Ցանկում յուրաքանչյուր Գույքի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու տարիքը և նույնականացման (ականջապիտակի) համարը: Յուրաքնչյուր Գույքի խմբաքանակի համար սահմանված է փաստացի կենդանի քաշի մեկ կիլոգրամի մեկնարկային արժեք։

Հղում՝ Կենդանիների նկարագիր 15․11․21

2. Աճուրդի կարգը և պայմանները
2.1. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ): Հանձնաժողովի կողմից սահմանված աճուրդային կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Լink: Կենդանիների օտարման կարգ – Աճուրդ.pdf

2․2․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ, յուրաքանչյուր խոշոր եղջրավոր անասունի համար, և 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր մանր եղջրավորի համար, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող 2470100531030000 հաշվարկային հաշվին։ Մասնակցության գումարը հետ է վերադարձվում եթե մասնակիցը չի հաղթում աճուրդում, իսկ հաղթելու պարագայում՝ ներառվում է ձեռք բերման գնի մեջ։

2.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) համաձայն 2.4 կետի, և 2.2 կետի մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև 2021թ նոյեմբերի 9-ը, ժամը 17․00-ն։ Հայտը լրացվում է տեղում Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։

2.4. Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի դեպքում) կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• «Գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման  համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• գույքի համարը (կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում),
• ծրարին կից ներկայացվում է Անդորրագիրը:

2.5. Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդհուպ մինչև աճուրդի նախորդող աշխատանքային օրը։

2.6. Հայտերի ներկայացման համար և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հիմնադրամ 012583452, 012528516 կամ 091566014 հեռախոսահամարներով՝ Լիլիթ Աթանայանին, իսկ Գույքի բնութագրիչների և ուսումնասիրելու հարցերով՝ Ռոբերտ Գևորգյանին՝ 094 453784։

3. Մրցույթի արդյունքների ամփոփում

3.1. Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:

3.2. Եթե առաջարկված Գույքի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: Հակառակ դեպքում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնառաջարկը: Հաղթողի կողմից գույքի մասնակի ձեռք բերման պարագայում, հաջորդ առավել բարձր գին առաջարկողին տրվում է մնացած գույքի ձեռք բերման հնարավորությունը: Նույն սկզբունքը կիրառվում է հաջորդող բարձր գին առաջարկողների պարագայում:

3․3․ Հիմնադրամի շահերից ելնելով, առավելագույն գին ներկայացրած մասնակցին հնարավորություն է ընձեռնվում, նույն լոտի շրջանակում, ձեռք բերել գույքի հավելյալ քանակություն՝ 24 ժամվա ընթացքում վճարելու պայմանով, հակառակ դեպքում այն առաջարկվում է հաջորդող բարձր գին ներկայացնողին։

3.4. Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:

3.5. Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած Գույքի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները

4․1․ Վաճառված Գույքի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։
4.2 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը ձեռք բերված Գույքի արժեքը վճարում է միանվագ` «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, իր կամ իր կողմից լիազորված ներկայացուցիչի մասնակցությամբ Գույքի փաստացի կշռմանը հաջորդող 24 (քսանչորս) ժամվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։

4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։

4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո Գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է Գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։