Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիրը (NFP) աջակցում է IHE Delft-ի ուսանողներին (նախկինում` UNESCO-IHE): Այս տարի ինստիտուտը ընդունել է ավելի քան 80 մագիստրանտների: NFP- ն այժմ փոխարինվել է նոր կրթաթոշակով, որը կոչվում է Orange գիտելիքների ծրագիր (Orange Knowledge Programme-OKP), որը նույնպես տրամադրում է կրթաթոշակներ մագիստրոսական ծրագրերի համար:
Կարևոր է իմանալ.
1. IHE Delft-ի ընդունելության համար դիմորդը պետք է ներկայացնի տեղեկանք գործատուից և մոտիվացիոն նամակ` սահմանված ձևաչափով:
2. IHE Delft-ի ընդունելություն և Orange գիտելիքների ծրագրի կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2019 թ.-ի փետրվարի 10-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք`   https://www.un-ihe.org/
https://www.un-ihe.org/education