Հոկտեմբերի 15-ից անցնում ենք ամբողջությամբ հեռավար կրթության

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-ից սկսած քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:
Դասերը կկազմակերպվեն ըստ գործող դասացուցակի: