ՀԱԱՀ եւս չորս ուսանողներ գնացին Վայհենշտեֆանի համալսարան

Օրերս ուսումը շարունակելու նպատակով Գերմանիա մեկնեց ՀԱԱՀ բակալավրիատի առկա եւ հեռակա ուսուցման շրջանավարտների հերթական խումբը: Խմբի չորս անդամները ընտրվել էին փետրվարին կայացած հարցազրույցին մասնակցած վեց ուսանողներից: Առցանց հարցազրույցն անցկացնում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի (ՎԿԳՀ) ներկայացուցիչներ Քրիստիան Շուհը եւ Ֆրանցիսկա Ռուփը:

Ագրարայինի հերթական «դեսանտը» ՀԱԱՀ-ի եւ ՎԿԳՀ միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում Գերմանիայում կանցնի արտադրական փորձուսուցում, որի արդյունքների հիման վրա հետագայում ուսումը կշարունակի ՎԿԳՀ-ում: Անցյալ տարի Ագրարայինի՝ Վայհենշտեֆանում փորձուսուցում անցած բոլոր վեց ուսանողներն էլ այդ համալսարանի մագիստրատուրայում ուսումը շարունակելու հնարավորություն են ստացել:

Շնորհավորում ենք մեր 4 հաջողակներին եւ մաղթում նրանց հաջողություններ հետագա ուսման մեջ: Շնորհավորում ենք նաեւ «Ագրարային մենեջմենթ» ծրագրի անձնակազմին՝ Անի Պետրոսյանի գլխավորությամբ՝ իրենց աշխատանքի հերթական «հունձքի» կապակցությամբ: