Ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի այն մագիստրանտները, ովքեր չեն ավարտում 2022 թ․-ի գարնանը, ինչպես նաև հայցորդներ և ասպիրանտներ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մագիստրանտների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական՝ CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS,

Cambridge, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում են)

  1. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Ասպիրանտների/հայցորդների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ
  4. Ինքնակենսագրական՝ CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Նախապատվությունը Սապիենցիայի համալսարանի առաջարկած դասընթացներից
  6. Հրատարակությունների ցանկ
  7. ՀԱԱՀ-ում ղեկավարի կողմից երաշխավորագիր (անգլերենով)
  8. Սապիենցիայի համալսարանից ընտրված պրոֆեսորի կողմից տրված երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը
  9. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ.-ի սեպտեմբերի 24-ը։

Օգտակար հղումներ․

Այն ասպիրանտները/հայցորդները, ովքեր մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սապիենցիայի համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով:

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացվի Սապիենցիայի համալսարանի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։