Հետազոտություն անելու հրավեր Իտալիայի Տուշայի համալսարանից

Տուշայի համալսարանը առաջարկում է դիմել SeedTalent’ @ UNITUS դրամաշնորհների ծրագրին, որը ֆինանսավորում է Տուշայի համալսարանում հետդոկտորական հետազոտություններ կատարելու համար:

Սույն ծրագիրը ուղղված է երիտասարդ հետազոտողներին` իրենց գիտելիքները խորացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու և Տուշայի համալսարանում հետազոտական ծրագրի մշակմանն աջակցելու համար:

Կրտսեր գիտնականներն ու գիտաշխատողները հնարավորություն ունեն դիմելու 1+1 կրթաթոշակի` գիտության երեք հիմնական ոլորտներ ընդգրկող հետազոտության որևէ բնագավառում (կենսաբանական գիտություններ, հասարակագիտություն և հումանիտար գիտություններ, բնական գիտություններ և ճարտարագիտություն):

Դիմորդները պետք է լրացնեն և ներկայացնեն առցանց դիմումի այս ձևը  http://www.unitus.it/public/platforms/1/cke_contents/11526/Bando%20SeedTalent_Annexes_ENv.docx մինչև 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։

Այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ՝ [email protected] էլփոստի միջոցով և հետևյալ հղմամբ՝ http://www.unitus.it/public/platforms/1/cke_contents/11526/Bando%20SeedTalent_ENv.pdf։